Հայկ Եգանյան

հայ գործարար և ֆինանսիստ
(Վերահղված է Եգանյան Հայկից)

Հայկ Գագիկի Եգանյանը (սեպտեմբերի 7, 1984(1984-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ գործարար և ֆինանսիստ, հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը 2017 թվականի հուլիսի 19-ից[1]։

Հայկ Եգանյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1984(1984-09-07) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Կրթություն

Կիպրոսի Մելքոնյան վարժարան Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարան

Լոնդոնի Կայսերական քոլեջ
ԱշխատավայրՀայաստանի ֆոնդային բորսա
ԾնողներԳագիկ Կիմի Եգանյան
Զբաղեցրած պաշտոններ

Գլխավոր տնօրեն

ՀԿԴ խորհրդի անդամ

Կրթություն խմբագրել

Միջնակարգ կրթությունը ստացել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Թագավորության Լեսթերի համալսարանում՝ ստանալով ֆինանսական տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Լոնդոնի կայսերական քոլեջում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թ.-ին՝ որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ, այնուհետև 2007-2010 թթ․ ստեղծել ու ղեկավարել է Արժեթղթերով գործառույթների վարչությունը՝ համակարգելով առաջնային հրապարակային առաջարկի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում կազմակերպել է Հայաստանում առաջին հանրային պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը[2]։ Աշխատել է Լոնդոնում մասնավոր բանկային ծառայությունների ոլորտում և զուգահեռաբար հանդիսացել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդատու՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված միջազգային կառավարիչների գործարար հարաբերությունների զարգացման գծով[3]։ Շարունակելով խորհրդատվական գործունեությունը՝ 2013-2016 թթ. եղել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, իսկ 2016-2017 թթ.-ին եղել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամ։ Հայկ Եգանյանը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի խորհրդի անդամ է[4]։

Ներդրումը Հայաստանում խմբագրել

Դեռևս 2020 թվականին Վարշավայի ֆոնդային բորսան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի 65%-ը ձեռք բերելու վերաբերյալ[5] և ավելի ուշ 2022 թվականին Դավոսում նախաստորագրվեց Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որին հաջորդել է ՀՀ ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանի և Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլի հետ Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրի կնքումը[6]։

Այս գործարքը ևս մեկ կարևոր քայլ էր՝ ամրապնդելու հայ-լեհական գործարար հարաբերությունները, ակտիվացնելու հայ-լեհական տնտեսական կապերը և Հայաստանում ներդնելու բիզնես համագործակցության մշակույթը, որում մեծ է Հայկ Եգանյանի ներդրումը։

Նրա գործունեությունը նպաստում է Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում է Հայաստանում ընկերությունների հիմնման գործընթացին և զարգացնում է հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել