Դևիդ Քոսթաբայլ

ամերիկացի դերասան

Դևիդ Քոսթաբայլ (անգլ.՝ David Costabile, հունվարի 9, 1967(1967-01-09)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային, թատերական և կինոյի դերասան։

Դևիդ Քոսթաբայլ
Ծնվել էհունվարի 9, 1967(1967-01-09)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Քոսթաբայլը ծնվել է Կոլումբիա շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Նա արմատներով իտալացի է[2]։ Սովորել է «Գոնզագա» քոլեջի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1985 թվականին, այնուհետև Թաֆթսի համալսարանում։ Քոսթաբայլը Նյու Յորք համալսարանի Տիշա արվեստի դպրոցն ավարտել է 1998 թվականին։

Կարիերա խմբագրել

Թատրոն խմբագրել

Քոսթաբայլը 2007 թվականին Մանհեթենի թատերական ակումբի բեմում հայտնվել է Բրոդվեյի «Թարգմանություններ» ներկայացումով, 1997 թվականին՝ «Տիտանիկ» մյուզիքլում, իսկ 1995 թվականին՝ «Փոթորիկ»-ում։ 2005 թվականին «Վերոնացի երկու ազնվական» պիեսում նա կատարել է Լանսի դերը, որի բեմականացման մի մասը եղել է Նյու Յորքի Շեքսպիրի փառատոնի հանրային թատրոնի մի մասը։ Քոսթաբայլը հայտնվել է«Դրամա Դեսկ»-ի արժամնացած «Կարոլինա կամ փոփոխություններ» օրգինալ բեմադրությունում և դրա բրոդվեյյան տարբերակում, որոնք գրել են Թոնի Քուշները և Ջանին Թեսորին։

Հեռուստատեսություն խմբագրել

2010 թվականի ապրիլին նկարահանվել է «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երրորդ եթերաշրջանում Գեյլ Բյոտիհերի դերով։ Նաև «Միլիարդներ» սերիալում խաղացել է Մայք Վագների դերը։ Սերիալի յոթերորդ եթերաշրջանի քսաներորդ սերիայում բժիշկ Հաուսը խաղացել է Հարի Սայրուսի զարմիկի դերը, ինչպես նաև «Suits» սերիալում Դենիել Հարդմանի դերը։

Կինո խմբագրել

2009 թվականի «Սեքսահոլիկ» ֆիլմում Քոսթաբայլը զգալի դեր է խաղացել․ նա խաղացել է Ջեննա Ֆիշերի ամուսնու՝ Գերիի դերը։ Նա նաև հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գլուխների որսորդը», Ջենիֆեր Էնիսթոնի և Դանիել Դեյ-Լուիսի «Լինքոլն»՝ հանրապետական James Mitchell Ashley-ի դերում։ 2013 թվականին Քոսթաբայլի անունը հայտնվել է Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի էֆեկտ» ֆիլմի տիտրերում, ինչպես նաև «Runner, Runner» ֆիլմում Բեն Աֆլեքի հետ խաղացել է պրոֆեսոր Հորնշտեյնի դերը։ Բացի այդ, նա նաև նկարահանվել է 2016 թվականի «13 ժամ. Բենգազիի գաղտնի զինվորները» ֆիլմում։ 2019 թվականի մարտի 22-ին Netflix հարթակում Դևիդի մասնակցությամբ թողարկվել է «Տիղմ» նկարը, նա խաղացել է Mötley Crüe-ի մենեջեր Դոք Մաքգիի դերը։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականին Քոսթաբայլն ամուսնացել Է Էլիզա Բալդիի հետ (Փենսիլվանիա նահանգի Բաքս շրջանում)։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Լյուսի Ռեյը և Ջուլիա Գրեյսը[3]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/David_Costabile
  2. Carr, Coeli (2012 թ․ մարտի 29). «Coeli Carr: "Crapa Pelada" Defeats "Zou Bisou Bisou" in the Breaking Bad vs. Mad Men Song Wars». Huffington Post.
  3. «David Costabile and Eliza Baldi's Wedding Website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Քոսթաբայլ» հոդվածին։