Դևիդ Մանդել (անգլ.՝ David Gordon Mundell, մայիսի 27, 1962(1962-05-27), Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի երկրորդ կաբինետում (2015-2016), ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում (2016-2019) Շոտլանդիայի գործերի նախարար։

Դևիդ Մանդել
 
Կուսակցություն՝ Scottish Conservatives?
Կրթություն՝ Ստրայթկլայդի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Strathclyde Business School?, University of Edinburgh School of Law? և Lockerbie Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավագետ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր մայիսի 27, 1962(1962-05-27) (61 տարեկան)
Ծննդավայր Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Զավակներ Oliver Mundell?
 
Կայք՝ davidmundell.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ավարտել է հանրային պետական դպրոցը, Լոքերբիում վճարովի միջնակարգ դպրոցը (Lockerbie Academy) և Էդինբուրգի համալսարանը[1], Սթրաթքլայդայի համալսարանի բիզնես դպրոցում ստացել է նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[2]։

Մանդելը մեծացել է թերի ընտանիքում Նյուտոն Ումֆրեյում իր հայրենի Շոտլանդիայի Դամֆրիս էնդ Գալովեյ շրջանում։ 14 տարեկանում միացել է Երիտասարդ պահպանողականների կազմակերպությանը, սակայն 1981 թվականին համալսարանում ուսանելու տարիներին տեղափոխվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ 1984 թվականին ընտրվել է շրջանային խորհուրդներից մեկում՝ դառնալով Շոտլանդիայի ամենաերիտասարդ շրջանային պատգամավոր[3], 1991-1999 թվականներին BT Scotland-ում աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան[4]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1999 թվականի մայիսի 6-ին Մանդելը Հարավային ընտրատարածքում Շոտլանդիայի պահպանողական և յունիոնիստական կուսակցությունից ընտրվել է Շոտլանդիայի խորհրդարան[5]։ 2003 թվականին վերընտրվել է, սակայն 2005 թվականին վաղաժամկետ հանձնել է մանդատը՝ որոշելով առաջադրվել Համայնքների պալատում[6]։

2005 թվականին Դևիդ Մանդելը՝ Պահպանողական կուսակցությունից, ընտրվել է Շոտլանդիայի Դամֆրիսշիր, Կլայդսդեյլ և Թվիդեյլ Համայնքների պալատ[7]։ 2005 թվականի դեկտեմբերին Պահպանողական կուսակցության նորընտիր առաջնորդ և խորհրդարանի ստորին պալատում ընդդիմության առաջնորդ Դևիդ Քեմերոնը ձևավորել է իր ստվերային կաբինետը, որում Մանդելը, որը Շոտլանդիայի ընտրություններում հաղթած միակ պահպանողն էր, ստացել է այդ տարածաշրջանի գործերի ստվերային նախարարի պաշտոնը[8]։

2010 թվականի մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունները Մանդելին նոր հաջողություն են բերել. նա հաղթել է ձայների 38% արդյունքով՝ իր Նախորդ նվաճումը բարելավելով 1,9%-ով[9]։ 2010-2015 թվականներին եղել է Շոտլանդիայի հարցերով նախարարի խորհրդարանական օգնականը (Under-Secretary of State for Scotland), 2011-2014 թվականներին Համայնքների պալատում գլխավորել Է Շոտլանդիայի պահպանողական և յունիոնիստական կուսակցության խմբակցությունը[10]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Դևիդ Մանդելն իր նախկին շրջանում ստացել է ձայների 39,8 %-ը՝ աննշան առաջ անցնելով Շոտլանդիայի Ազգային կուսակցության թեկնածու Էմմա Հարփերից (Emma Harper), որը ստացել էր ընտրողների 38,3 %-ի աջակցությունը (Հարփերը այդ շրջանում իր կուսակցության նախորդ արդյունքը բարելավել է 27 %-ով)[11]։ Ընդ որում, Մանդելը կրկին Շոտլանդիայում հաղթած միակ պահպանողն էր[12]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Դևիդ Մանդելը ստացել է Շոտլանդիայի հարցերով նախարարի պորտֆելը[13]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձավ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Մանդելը պահպանել է Շոտլանդիայի գործերի նախարարի պաշտոնը[14]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականի հունվարի 13-ին Մանդելն իր անձնական կայքում հայտարարել է իր միասեռական կողմնորոշման մասին[15]։ Ավելի քան 10 տարի առաջ նա բաժանվել է իր կնոջից՝ Լինդա Կարմայքլից (Lynda Carmichael)։ Նրանց որդին՝ Օլիվեր Մանդելը, 2016 թվականի Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններում Պահպանողական կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Half of the new Cabinet 'went to Oxbridge'» (անգլերեն). The Telegraph. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. The Almanac of British Politics, 2007, էջ 385
  3. «David Torrance: Mutual respect is crucial as Tories bid to govern Scotland» (անգլերեն). The Scotsman. 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  4. The Almanac of British Politics, 2007, էջեր 385—386
  5. «David Mundell» (անգլերեն). The Scottish Parliament. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  6. Deirdre Kelly (2015 թ․ մայիսի 12). «Profile: David Mundell, Secretary of State for Scotland» (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  7. Nicholas Watt (2016 թ․ հունվարի 13). «David Mundell, Scotland secretary, comes out as gay» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Mundell in shadow cabinet debut» (անգլերեն). BBC News. 2005 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Dumfriesshire, Clydesdale & Tweeddale». Election 2010 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  10. «David Mundell MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Dumfriesshire, Clydesdale & Tweeddale». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. Camilla Turner, and Danny Boyle (2015 թ․ մայիսի 8). «Scotland election 2015 results: SNP landslide amid almost total Labour wipeout - as it happened» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Scottish secretary David Mundell comes out as gay» (անգլերեն). BBC News. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  16. «Scots Secretary David Mundell: I'm gay» (անգլերեն). The Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Մանդել» հոդվածին։