Դևիդ Բրուքս (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Դևիդ Բրուքս (անգլ.՝ David Brooks, հուլիսի 8, 1997(1997-07-08)[1], Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և աջ վինգերի դիրքում[2]։

Դևիդ Բրուքս
David Brooks
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1997(1997-07-08)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 173 սմ
Քաշ 62 կգ
Դիրք աջ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 20
Պատանեկան կարիերա
2004-2014 Անգլիա Մանչեսթեր Սիթի
2014-2015 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 30 (3)
2015   Անգլիա Հալիֆաքս Թաուն 5 (1)
2018-ներկա Անգլիա Բորնմութ 29 (7)
Ազգային հավաքական
2017 Անգլիա Անգլիա Մ20 5 (2)
2017-ներկա Ուելս Ուելս Մ21 3 (1)
2017-ներկա Ուելս Ուելս 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 21-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 21-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Շեֆիլդ Յունայթեդ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Բրուքսը սկսել է Մանչեսթեր Սիթիում[3][4]։ 2014 թվականին նա միացավ Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիային՝ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելով 2015 թվականի մարտին[5]։ 2015 թվականի օգոստոսի 29-ին Բրուքսը 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող Հալիֆաքս Թաունին[6]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 31-ին՝ փոխարինման մտնելով Բարոուի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 5-ին՝ Օլդերշոտ Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[8]։ Սեպտեմբերի 28-ին Հալիֆաքս Թաունը երկարաձգեց Բրուքսի վարձավճարը 1 ամսով[9]։ Ակումբի կազմում ուելսցին անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[10]։

Իր դեբյուտը Շեֆիլդ Յունայթեդի կազմում Բրուքսը նշեց 2016 թվականի օգոստոսի 30-ին՝ Անգլիայի լիգայի մրցանակի Լեսթեր Սիթի Մ23-ի դեմ խաղում[11][12]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Միդլսբրոյի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 17-ին ուելսցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[14][15]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 2-ին Բրուքսը գոլի հեղինակ դարձավ Միլուոլի դեմ խաղում, սակայն Շեֆիլդ Յունայթեդը պարտվեց 3-1 հաշվով[17]։ 2018 թվականի ապրիլի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միդլսբրոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[18]։ Շեֆիլդ Յունայթեդի կազմում Բրուքսը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Բորնմութ խմբագրել

2018 թվականի հուլիսի 1-ին Բրուքսը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 11.5 միլիոն ֆունտ ստերլինգ[22][23][24]։ Իր դեբյուտը Բորնմութի կազմում Բրուքսը նշեց օգոստոսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[27][28]։ Դեկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[29][30]։ 2019 թվականի հունվարի 30-ին՝ Չելսիի դեմ խաղում Բրուքսը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բորնմութին հաղթել 4-0 հաշվով[31][32]։ Մարտի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[33][34][35][36]։ Ապրիլի 13-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոնի դեմ խաղում[37][38]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բրուքսը իրավասու էր ներկայացնել Անգլիան և Ուելսը միջազգային ասպարեզում[39]։ 2017 թվականի մայիսի 15-ին նա հրավիրվեց Ուելսի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքական Տուլոնի առաջնության համար, սակայն Բրուքսը չընդունեց հրավերը[40] և մասնակցեց այս առաջնությանը Անգլիայի կազմում[41][42][43]։ Անգլիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչում պարտության մատնելով Կոտ դ'Իվուարին[44][45], իսկ Բրուքսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[46][47]։ Հետագայում նա հանդես եկավ նաև Ուելսի Մ21 հավաքականի կազմում[48]։

Ուելսի ազգային հավաքական Բրուքսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Վրաստանի և Իռլանդիայի դեմ խաղերի համար[49][50][51], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Էնդի Քինգին Ֆրանսիայի դեմ խաղում[54][55]։ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին Բրուքսը գոլային փոխանցում տվեց Սեմ Վոուկսին Իսպանիայի դեմ ընկերական խաղում, սակայն Ուելսը պարտվեց 1-4 հաշվով[56][57]։

2019 թվականի մարտի 21-ին Բրուքսը ճանաչվեց 2018 թվականի Ուելսի լավագույն ֆուտբոլիստ[58][59][60][61]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 21-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հալիֆաքս Թաուն (վարձավճար) 2015–16 Կոնֆերենս Պրեմիեր 5 1 5 1
Շեֆիլդ Յունայթեդ 2015–16 Լիգա Մեկ 0 0 0 0 0 0 0 0
2016–17 0 0 1 0 3 0 4 0
2017–18 Չեմպիոնշիպ 30 3 1 0 2 0 33 3
Ընդհանուր 30 3 2 0 0 0 5 0 37 3
Բորնմութ 2018–19 Պրեմիեր Լիգա 29 7 1 0 2 0 32 7
Կարիերայի ընդհանուր 64 11 3 0 0 0 7 0 74 11

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 21-ի դրությամբ[62]

Ուելս
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 7 0
2019 1 0
Ընդհանուր 10 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ20

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wales - D. Brooks - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Sheffield United: The untold story behind former Manchester City trainee David Brooks' rise to the senior Welsh squad». www.thestar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  4. «The Premier League star released by Man City and now on United and Spurs' radar». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Pro-deals for youngsters - News - Sheffield United». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Two United youngsters will further their footballing development by plying their trades in Vanarama National League». web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  7. «FC Halifax Town - Barrow AFC, Aug 31, 2015 - National League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Aldershot Town - FC Halifax Town, Sep 5, 2015 - National League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Halifax Town: Club extend CJ Hamilton and David Brooks loans» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  10. «David Brooks | Football Stats | Bournemouth | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Sheffield United - Leicester City U23, Aug 30, 2016 - EFL Trophy - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  12. «Sheffield United 0 Leicester City 0: Blades gain point - but little else from Checkatrade Trophy opener». www.thestar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  13. «Middlesbrough FC - Sheffield United, Aug 12, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  14. «Brooks signs long-term Blades deal». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  15. «David Brooks "rewarded" with new long-term deal at Sheffield United». www.yorkshirepost.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  16. «Leeds United - Sheffield United, Oct 27, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  17. «Millwall FC - Sheffield United, Dec 2, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  18. «Sheffield United - Middlesbrough FC, Apr 10, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  19. «Brooks signs for AFC Bournemouth». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  20. «Bournemouth sign midfielder from Sheffield United». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  21. Andy Dalziel (2018 թ․ հուլիսի 1). «Bournemouth sign highly-rated David Brooks». Footie Central | Football Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  22. «David Brooks: Bournemouth sign Wales midfielder from Sheffield United» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  23. «Bournemouth sign David Brooks from Sheffield United». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  24. «Cherries set to pay up to £11.5million for Sheffield United's Brooks». Bournemouth Echo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  25. «AFC Bournemouth - Cardiff City, Aug 11, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  26. «Bournemouth 2-0 Cardiff City» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  27. «AFC Bournemouth - Crystal Palace, Oct 1, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  28. «Bournemouth 2-1 Crystal Palace: Late penalty sees Cherries win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  29. «AFC Bournemouth - Brighton & Hove Albion, Dec 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  30. «Bournemouth 2-0 Brighton: Brooks strikes twice as Cherries beat 10-man Seagulls». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  31. «AFC Bournemouth - Chelsea FC, Jan 30, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  32. «Josh King shines in Bournemouth's stunning demolition of Chelsea». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 30. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  33. «Brooks pens contract extension». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  34. «David Brooks: Wales midfielder signs new long-term deal» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  35. «David Brooks signs new Bournemouth contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  36. «David Brooks signs new long-term contract with Bournemouth». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  37. «Brighton & Hove Albion - AFC Bournemouth, Apr 13, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  38. «Brighton 0-5 Bournemouth: Knockaert sent off as Bournemouth thrash Brighton» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  39. Booth, Dominic (2019 թ․ մարտի 22). «The story of David Brooks, the Wales star who England nearly had». walesonline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  40. «Toulon Tournament: Wales U20 without Liverpool's Ben Woodburn and Harry Wilson» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  41. «Toulon Tournament: David Brooks opts for England rather than Wales» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  42. Sharp, Alex (2017 թ․ մայիսի 16). «Sheffield Utd's David Brooks switches from Wales to England in just 11 minutes». mirror. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  43. Mitchelmore, Ian (2017 թ․ մայիսի 16). «Brooks named in England squad after withdrawing from Wales side». walesonline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  44. 44,0 44,1 «Toulon Tournament: England 1-1 Ivory Coast (5-3 penalties)» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  45. «England U20 1-1 Ivory Coast U20 (5-4 on pens) - match report». Mail Online. 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  46. 46,0 46,1 «The Toulon Tournament 2017 awards». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  47. «Sheffield United: Young David Brooks admits Toulon Tournament joy was a "fantastic experience" as Blades unveil new kit». www.thestar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  48. «Brooks call-up». www.sufc.co.uk. 2017 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  49. «Sheffield United's David Brooks picked in Wales squad for World Cup Qualifiers». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  50. «England Under-20 star called into Wales' senior squad». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  51. «Sheffield United winger David Brooks earns Wales call-up». ITV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  52. «Georgia - Wales, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  53. «Wales - Republic of Ireland, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  54. «France - Wales, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  55. «France 2-0 Wales» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  56. «Wales - Spain, Oct 11, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  57. «Alcacer scores twice as Spain thump Wales 4-1 on Principality Stadium return» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  58. 58,0 58,1 «FAW Awards: David Brooks and Jess Fishlock named Players of the Year» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  59. «David Brooks named Welsh footballer of the year». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  60. «David Brooks crowned Welsh footballer of the year». FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  61. «David Brooks crowned Welsh footballer of the year». The Independent (անգլերեն). 2019 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  62. 62,0 62,1 «David Brooks». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել