Հելեն Դրանգա
Հելեն Դրանգա (դեկտեմբերի 28, 1866, Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1940[1][2], Հավայան կղզիներ, Հավայի, ԱՄՆ), ճանաչված է նաև Քերրի Հելեն Դրանգա անվամբ, ամերիկաբնակ բրիտանացի նկարիչ, ով հայտնի է Հավայի իր նկարներով։
Հելեն Դրանգա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1866 |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | 1940[1][2] |
Մահվան վայր | Հավայան կղզիներ, Հավայի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Helen Thomas Dranga Վիքիպահեստում |
Անձնական կյանք
խմբագրելԿարոլինա Հելեն Թոմաս, օգոստոսի 28, 1866 թվական, Օքսֆորդ, Անգլիա[3][4][5][6]։ Նա նկարիչ-դեկորատոր Ռոբերտ Թոմասի և Մերի Էն Ուեբի դուստրն է։ Նա նկարչություն է սովորել (Քենսինգտոնի արվեստի ակադեմիայում)[7][8]։
1892 թվականին նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և 1895 թվականի դեկտեմբերի 16-ին ամուսնանում է վաճառական Թեոդոր Դրանգայի հետ, ով ծնվել է 1867 թվականին Վիսկոնսինում՝ նորվեգացի գաղթականների ընտանիքում[9][10][10][11]։ 1894-1900 թվականները նա ապրել է Օքլենդում, Կալիֆորնիա, այնուհետև, 1901 թվականին բնակություն է հաստատում Հիլոյում,Հավայի[4][10]։ Դրանգաները ունեին երկու երեխաներ՝ Թեոդոր Թոմասը՝ ծնված 1901 թվականին և Մերին՝ որդեգրված դուստրը՝ 1902 թվականին։ Նրանք երկուսն էլ ծնվել էին Հավայիում[11]։
1927 թվականին նա ապրում և աշխատում է Հոնոլուլույում որպես դերասան։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՆրա «Անհավանական նուրբ երանգ» նկարում պատկերված է Հավայի բնապատկերը[8]։ Նա նկարել է նաև դիմանկարներ և երկնաքերեր[12][13]։ 1920-1930 թվականներին նրա նկարները պարբերաբար հայտնվում էին «Խաղաղօվկիանոսյան դրախտ» ամսագրի շապիկին, ինչպես, օրինակ, «Ոսկե ցնցուղ ծառը», որը հրատարակվել էր 1927 թվականին[4][4][14]։ Նա ապրել է Հիլոյում, այնուհետև 1920-ական թվականներին տեղափոխվում է Հոնոլուլու, որտեղ և 1927 թվականի հունվարի 3-ին մահանում է։
Հավայի պետական արվեստի թանգարանի, Հոնոլուլուի գեղարվեստի թանգարանի, Լիմանի տուն-թանգարանի (Հիլո, Հավայի) հավաքածուներում ընդգրկված են նաև Հելեն Թոմաս Դրանգաի աշխատանքները[4][15]։ Նրա նկարները 1992 թվականին ընդգրկվել են «Հանդիպում դրախտի հետ. 1778-1941 թվականների Հավայի և նրա բնակչության պատկերները» ստեղծագործության մեջ[16]։ 2014 թվականին, Հավայի պետական արվեստի թանգարանում վաղ 20-րդ դարի նկարների ցուցահանդեսին, նրա նկարները բնութագրվել են հետևյալ կերպ. «կարծես նկարներն արտացոլում են Հավայի ռոմանտիկ տեսարանները»[17]։
-
«Մակիկի», յուղանկար
-
«Պոլինեզիացի աղջիկները, յուղանկար, Հելեն Թոմաս Դրանգա, 1910 թվական
-
«Ծաղկած օհիա», գուաշ
-
«Կանյոն Բեյ,Օահու. յուղանկար
-
«Ուռկան գցելը», յուղանկար
-
«Տեսարան Հիլոյից դեպի Համակուա ափ», յուղանկար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Athenaeum
- ↑ 2,0 2,1 2,2 Artnet — 1998.
- ↑ Theodore A Dranga marriage December 16, 1895 to C.H. Thomas. Alameda, California, USA. Marriage records, select counties and years. California State Archives, Sacramento, California.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Severson, Don R. Finding Paradise: Island Art in Private Collections, University of Hawaii Press, 2002, p. 104, 108-9.
- ↑ Oxfordshire, England, Church of England Births and Baptisms, 1813-1915. Oxfordshire Family History Society; Oxford, Oxfordshire, England; Anglican Parish Registers; Reference Number: PAR199/1/R2/2
- ↑ Helen Dranga. Passport Application June 19, 1922. Passport Applications, January 2, 1906–March 31, 1925. NARA Microfilm Publication M1490, 2740 rolls. General Records of the Department of State, Record Group 59. National Archives, Washington, D.C.
- ↑ 1871 England Census
- ↑ 8,0 8,1 Frank L. Hoogs; William M. Langton. Paradise of the Pacific. F. L. Hoogs; 1905. p. 125.
- ↑ Helen Dranga, 1910 census, Hilo, Hawaii territory. Thirteenth Census of the United States, 1910 (NARA microfilm publication T624, 1,178 rolls). Records of the Bureau of the Census, Record Group 29. National Archives, Washington, D.C.
- ↑ 10,0 10,1 10,2 John William Siddall. Men of Hawaii: Being a Biographical Reference Library, Complete and Authentic, of the Men of Note and Substantial Achievement in the Hawaiian Islands. Honolulu Star-Bulletin; 1917. p. 95.
- ↑ 11,0 11,1 Carrie H. Dranga, South Hilo, Hawaai Territory. Fourteenth Census of the United States, 1920. (NARA microfilm publication T625, 2076 rolls). Records of the Bureau of the Census, Record Group 29. National Archives, Washington, D.C. For details on the contents of the film numbers, visit the following NARA web page: NARA. Note: Enumeration Districts 819-839 are on roll 323 (Chicago City).
- ↑ Roger Dunbier. The Artists Bluebook. AskART.com; 2005. p. 116.
- ↑ Marie Catharine Neal; Berta Metzger. In Honolulu gardens. The Museum; 1929. p. 286.
- ↑ Paradise of the Pacific, Volume 40, Issue 12. 1927. p. 32.
- ↑ AskArt.com
- ↑ David W. Forbes. Encounters with paradise: views of Hawaii and its people, 1778-1941. Honolulu Academy of Arts; 1992. 978-0-8248-1440-3. p. 208.
- ↑ Cook, Lynn. "A Gift of a Lifetime."(չաշխատող հղում) Honolulu Star - Advertiser. staradvertiser.com. 2014. Questia Online Library. April 29, 2014.
Գրականություն
խմբագրել- Forbes, David W., He Makana, The Gertrude Mary Joan Damon Haig Collection of Hawaiian Art, Paintings and Prints, Hawaii State Foundation of Culture and the Arts, 2013, pp. 23–25
- Hughes, Edan, Artists in California 1786-1940, Sacramento, Crocker Art Museum, 2002.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հելեն Դրանգա կատեգորիայում։ |