Անտոնիա Տոնկե Յոհաննա Վիլեմինա Դրախտը( առավել հայտնի Տոնկե Դրախտ անվանումով) հոլանդացի հայտնի մանկագիր և մանկական գրքերի նկարազարդող է՝ ծնված 1930 թվականի նոյեմբերի 12-ին Բատավիում(հիմա՝ Ջակարտա, Ինդոնեզիայի մայրաքաղաքը)։ Տոնկեն ընտանիքում եղել է մեծը։ Ընտանիքի անդամները ևս հետաքրքրված են եղել գրականությամբ։ Տոնկեն ունեցել է երջանիկ մանկություն մինչև 1942 թվականը, երբ պատերազմի հետևենաքով քույրերի ու մոր հետ հայտնում է ճապոնական ճամբարում , իսկ հայրը՝ մեկ այլ –ճամբարում։ Անսահման սերը ընթերցանության նկատմամբ և գրքերի պակասը դրդում են Տոնկեին անձամբ գրքեր գրել այդ տարիներին․ թղթի պակասի պատճառով նա գրում էր հնարավոր ամեն բանի վրա։ [1] Պատերազմից հետո ազատություն ստանալով՝ ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում է Նիդերլանդներ։ Տոնկե Դրախտը այլևս երբեք չի վերադառնում հայրենի Ինդոնեզիա։ Տոնկեն սկսում է սովորել Հաագա քաղաքի Կերպարվեստի պետական ակադեմիայում, որից հետո աշխատանքի է անցնում Ռեյսվեյկի միջնակարգ դպրոցում։ [2] Դասավանդելու տարիներին Տոնկեն հասկանում է, որ պատմություններ պատմելով՝ երեխաներին կարելի է հանգստացնել։ Շուտով այդ պատմությունները տպագրվում են ամսագրերում։ 1961 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Պատմություններ երկվորյակ եղբայրների մասին»։ Իսկ հաջորդ տարի՝ 1962 թվականին, լույս է տեսնում նրա՝ «Նամակ թագավորին» գիրքը, որը հեղինակին բերում է մեծ հաջողություն։[3]

Տոնկե Դրախտ
հոլ.՝ Tonke Dragt
Տոնկե Դրախտ
Ծննդյան անունհոլ.՝ Antonia Johanna Willemina Dragt
Ծնվել է1930 նոյեմբերի 12
ԾննդավայրԲատավի, Նիդերլանդական Արևելահնդկաստան
Գրական անունTonke Dragt
Մասնագիտությունգրող, նկարազարդող
Ազգությունհունգարացի
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[1]
ԺանրերՄանկական գրականություն
Պարգևներ
Изображение автографа
Կայքkinderboeken.nl/auteur/tonke-dragt/
 Tonke Dragt Վիքիպահեստում

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնկե Դրախտ» հոդվածին։