Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Դրախտիկ (նախկին անվանումը՝ Թոխլուջա), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևելք, 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է իր հին՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դրախտիկ | |||
ռուս.՝ Тохлуджа անգլ.՝ Tokhluja ռուս.՝ Драхтик անգլ.՝ Drakhtik | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Կրասնոսելսկի շրջան և Նոր Բայազետի գավառ | ||
ԲԾՄ | 1800—2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 909[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1311 | ||
| |||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դրախտիկի մշտական բնակչությունը կազմել է 909, առկա բնակչությունը՝ 880 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2], այնուհետ՝ հայերով։ Դրախտիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1829 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 296 | 935 | 1417 | 1723 | 1840 | 1528 | 2469 | 2664 | 1044 | 909[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կոթող
խմբագրելԳյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար, գյուղատեղի և գերեզմանոց (15-19 դդ.)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.