Դրագոմիր Կազակով
Դրագոմիր Կազակով (բուլղար․՝ Драгомир Казаков, օգոստոսի 8, 1866, Տուլչա, Ռումինիա - սեպտեմբերի 22, 1948, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասան, ռեժիսոր, երգիչ, բարիտոն։ Բուլղարիայի օպերային թատրոնի հիմնադիրներից[1][2]։
Դրագոմիր Կազակով | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Драгомир Костов Казаков |
Ծնվել է | օգոստոսի 8, 1866 Տուլչա, Ռումինիա |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1948 (82 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Dragomir Kazakov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴրագոմիր Կազակովը ծնվել է Տուլչայում։ Սովորել է Բուլղարիայի գիմնազիայում (Գեորգի Սավա Ռակովսկու անվան ավագ դպրոց)։ 1886-1890 թվականներին սովորել է Պրահայի կոնսերվատորիայի օպերային դպրոցում և երգի դասարանում։ Համարվում է դրամատիկ օպերային թատրոնի հիմնադիրը և 1890-1892 թվականներին ղեկավարել է այն։ 1893 թվականին եղել է «Արցունքներ և ծիծաղ» („Сълза и смях“) դրամատիկական թատրոնի ղեկավարը, 1894-1899 թվականներին՝ երգ է դասավանդել Սոֆիայի աղջիկների ավագ դպրոցում։ 1899-1902 թվականներին Պետերբուրգում կատարելագործել է մասնագիտական հմտությունները, 1908-1914 թվականներին եղել է Բուլղարիայի օպերային ընկերակցության բարիտոնը, քնարական ռեպերտուարով հանդես է եկել որպես բարիտոն։
Գրել է „Материали по история на Народния театър и опера“ գիրքը, հրատարակվել է 1930 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Научноинформационен център „Българска енциклопедия“. Голяма енциклопедия България. Том 6. София, Книгоиздателска къща „Труд“, 2012. ISBN 9789548104289. с. 2189-2190.
- ↑ Енциклопедия на българския театър. София, Книгоиздателска къща „Труд“, 2008. ISBN 9545287713. с. 203.