Դրագան Տարլաչ (սերբ.՝ Драган Тарлаћ, մայիսի 9, 1973(1973-05-09), Նովի Սադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի ու սերբ բասկետբոլիստ, որը խաղացել է հիմնականում կենտրոնական դիրքում։ Հանդես է եկել Հարավսլավիայի բասկետբոլային հավաքականների կազմում։

Դրագան Տարլաչ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1973(1973-05-09) (50 տարեկան)
Ծննդավայր Նովի Սադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ

Կենսագրություն խմբագրել

Կարիերա Եվրոպայում խմբագրել

1990 թվականին Դրագանը սկսել է հանդես գալ «Ցրվենա Զվեզֆա» բասկետբոլային ակումբում։ 1992 թվականին տեղափոխվել է «Օլիմպիակոս» բասկետբոլային ակումբը, որտեղ դարձել է Հունաստանի հնգակի չեմպիոն և Հունաստանի կրկնակի գավաթակիր։

Հարավսլավիայի հավաքականի հերթական հաջողությունից հետո Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները շարունակել են հետաքրքրություն ցուցաբերել նրա առաջնորդների նկատմամբ։ Այսպես՝ 1995 թվականի NBA դրաֆթի ընթացքում ընտրվել է դրաֆթի երկրորդ փուլում 31-րդ համարի ներքո, որտեղ նրան ընտրել էր «Չիկագո Բուլս» ակումբը․ Տարլաչն այդ ժամանակ արդեն երեք անգամ հաղթել էր NBA առաջնությունում և ուներ միջազգային ճանաչում։

Տարլաչը, ինչպես և ավելի անվանի Թոնի Կուկոչը, դրաֆթից անմիջապես հետո չի տեղափոխվել Միացյալ Նահանգներ, այլ շարունակել է հանդես գալ Եվրոպայում։ 1999 թվականին Հարավսլավիայի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայում անցկացվող 1999 թվականի Աշխարհի առաջնությունում։

Կարիերա ԱԲԱ-ում խմբագրել

2000 թվականին Տարլաչը վերջապես միացել է «Չիկագո Բուլս» թիմին[1]։ Իր միակ մրացաշրջանն անցկացրել է «Բուլս»-ում՝ որպես պահեստային խաղացող։ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո հեռացել է «Չիկագո Բուլս» թիմից։

Հետագա կարիերա խմբագրել

2001 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»[2]։ 2003 թվականի ամռանը դարձել է «ԲԿՄԱ Մոսկվա» թիմի խաղացող[3]։

2004 թվականին Դրագան Տարլաչն ավարտել է բասկետբոլիստի կարիերան։

Նվաճումներ խմբագրել

Թիմային
  • Եվրոպայի չեմպիոն 2001
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 1999
  • Եվրալիգայի հաղթող 1996/1997 մրցաշրջանում
  • Հունաստանի չեմպիոն՝ 1993–1997
  • Հունաստանի գավաթակիր 1994, 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bulls finally take Tarlac». bbc.co.uk (անգլերեն). 17 августа 2000. Վերցված է 2017-07-2017-ին.
  2. «El Real Madrid culmina el fichaje de Tarlac». EFE (իսպաներեն). AS.com. 9 августа 2001. Վերցված է 2017-07-2017-ին.
  3. «Тарлач: "ЦСКА – самый серьезный проект в Европе"». РБК. sport.rbc.ru. 2003 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել