Դուլկար Սալման (մալայալամ՝ ദുൽഖർ സൽമാൻ, անգլ.՝ Dulquer Salmaan; հուլիսի 28, 1986(1986-07-28)[1], Կոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան), հնդիկ դերասան, երգիչ և բիզնեսմեն։ Հայտնի դերասան Մամմուտիի որդին։

Դուլկար Սալման
մալայալամ՝ ദുൽഖർ സൽമാൻ
Ծնվել էհուլիսի 28, 1986(1986-07-28)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԿոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան
ԿրթությունՊերդյու համալսարան, Toc-H Public School? և Mitchell E. Daniels, Jr. School of Business?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան և գործարար
Ծնողներհայր՝ մայրամուտ, մայր՝ Sulfath?
Պարգևներ և մրցանակներ
dulquersalmaan.com

Կենսագրություն խմբագրել

Դուլկարը ծնվել է 1986 թվականի հուլիսի 28-ին Կոչչի քաղաքում։ Նրա հայրը եղել է հայտնի դերասան Մամմուտին, իսկ մայրը՝ Սուլֆատը։ Եղել է ընտանիքի կրտսեր զավակը և ունեցել է ավագ քույր[3]։ Սիշիի դպրոցում ստացել է միջնակարգ կրթություն։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ և Պուրդուի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան՝ բիզնես ոլորտում[4]։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Դուբայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգում, որից հետո իր կարիերան շարունակել է դերասանական ոլորտում և երեք ամիս ժամկետով դերասանական դասընթացներ է անցել Բարի Ջոնի անվան դերասանական արվեստի դպրոցում։

2012 թվականին «Second Show» ֆիլմում խաղացել է ավազակ Հարիլալի դերը։ Այդ ֆիլմում ունեցած հաջողության շնորհիվ նա ստացել է Filmfare Award South մրցանակ՝ իր առաջնաելույթում լավագույնս տղամարդու դերը ներկայացնելու համար[5]։

Նույն թվականին նկարահանվել է «Հին սրճարան» և «Theevram» ֆիլմերում, վերջինս եղել է նրա կարիերայի առաջին ձախողված ֆիլմը։

2013 թվականին նկարանահանվել է «ABCD: American-Born Confused Desi» ֆիլմը, որտեղ նա խաղացել է երգչի դեր։ Ֆիլմում նա կատարել է «Johnny Mone Johnny» երգը[6], ինչից հետո երգը հայտնի է դարձել, իսկ ֆիլմն ունեցել է մեծ հաջողություններ։

2014 թվականին իր առաջնաելույթն է ունեցել թամիլյան կինեմատոգրաֆիայում։ Դուլկարը խաղացել է «Vaayai Moodi Pesavum» երկլեզու ֆիլմում և, հետևելով հոր օրինակին, նա ունեցել է մեծ հաջողություններ[7]։

2017 թվականին թողարկվել է «Solo» ֆիլմը, որտեղ նա խաղացել է չորս դեր՝ բոլոր չորս նովելներում[8][9]։

2018 թվականին նկարահանվել է «Mahanati» հնդկերեն և «Karwaan» տելուգերեն ֆիլմերում[10]։ Ֆիլմերից մեկում նա խաղացել է Գեմինի Գանեսանի դերը[11]։ Համաձայնել է նկարահանվել նաև «The Zoya Factor» ֆիլմում, որտեղ խաղացել է Սոնամ Կապուրի հետ։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 22-ին Դուլկարը ամուսնացել է ճարտարապետ Ամալե Սուֆիեի հետ։ Վերջինս նույնպես մուսուլման է։ 2017 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարյամ Ամիրահ Սալմաան[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
2012 Second Show Harilal "Lalu"
2012 Հին սրճարան / «Ուստադ» հյուրանոց Ustad Hotel Ֆայզալ «Ֆայզի» Աբդուլ Ռազակ
2012 Theevram Harsha Vardhan
2013 Կյանքի այբուբեն ABCD: American-Born Confused Desi Ջոնս Իսահակ
2013 5 գեղեցիկ կանայք 5 Sundarikal լուսանկարիչ
2013 Neelakasham Pachakadal Chuvanna Bhoomi Kassi
2013 Pattam Pole Karthikeyan "Karthi"
2014 Կապի սրահ Salalah Mobiles Աֆսալ
2014 Լեզուդ պահի՛ր ատամներիդ տակ Vaayai Moodi Pesavum(թամիլ.) Արվինդ
2014 Samsaaram Aarogyathinu Haanikaram Արավինդ
2014 Քաղաք, որտեղ կատարվում են բոլոր երազանքները Bangalore Days Արջուն «Աջու»
2014 Գողը և ոստիկանը Vikramadithyan Ադիտյա Մենոն
2014 Njaan
2014 Ravi Chandrasekhar
2015 Սիրո 100 օր 100 Days of Love Balan K. Nair / Rocky K. Nair
2015 Այո, իմ ուրախություն OK Kanmani Aditya "Aadhi" Varadarajan
2015 Չառլի Charlie Չառլի
2016 Զայրույթ Kali Սիդհարթհ
2016 Kammatipaadam Krishnan
2017 Ազգականներ Jomonte Suvisheshangal Ջոմոն Վինսենտ
2017 Comrade in America Aji Mathew / Ajipan
2017 Solo (թամիլ.) Lt. Rudra Ramachandran / Siva / Shekhar / Trilok
2018 Karwaan (հինդի) Ավինաշ
2018 Mahanati (թամիլ.) Գեմինի Գանեսան
2019 Kannum Kannum Kollaiyadithaal
2019 Oru Bhayankara Kamukan
2019 Sukumara Kurup

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուլկար Սալման» հոդվածին։