Դուբլ վե (կենսոլորտային արգելոց)
Դուբլ վե (անգլ.՝ W National Park, ֆր.՝ Parc national du W; Դուբլ «V», «W») - Աֆրիկայի առաջին անդրսահմանային կենսոլորտային արգելոցը[2][3][3][4][5]։ Արգելոցը գտնվում է Նիգերի, Բենինի և Բուրկինա Ֆասոյի տարածքում, ձգվում է Նիգեր գետի երկայնքով, որը իր թեքությունով W տառի տեսք ունի[6]։
Տեսակ | ազգային պարկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Կազմված է | W National Park of Benin?, W National Park of Burkina Faso? և W National Park of Niger? |
Մասն է | W-Arly-Pendjari Complex? |
Երկիր | Աֆրիկա |
Տեղագրություն | Նիգեր |
Հիմնվել է | 1954 |
Մակերես | 10 182,8 կմ²[1] |
Ֆիզիոգրաֆիկ բնութագիր
խմբագրելԱրգելոցի ընդհանուր տարածքը կազմում է 31,223.13 կմ²։ Յուրաքանչյուր երկրի համար կենսոլորտային պաշարների համաշխարհային ցանցի տվյալների բազան ցույց է տալիս արգելոցների և հիմնական գոտիների տարածքների կոորդինատները, որտեղ ըստ գոտիավորման հայեցակարգի, արգելոցը բաժանված է հետևյալ մասերի[6]։
- Բենին։ 11°53′34″ հս․ լ. 02°42′32″ ավ. ե.HGЯO, տարածք — 20 483,13 կմ² (հիմնական մաս — 5632,8 կմ², բուֆերային տարածք — 3250,33 կմ², համագործակցության տարածք — 11 600 կմ²).
- Բուրկինա Ֆասո։ 11°29′15″ հս․ լ. 02°00′45″ ավ. ե.HGЯO — 12°21′00″ հս․ լ. 02°24′10″ ավ. ե.HGЯO, տարածք — 3460 կմ² (հիմնական մաս — 2350 կմ², բուֆերային տարածք — 1110 կմ², համագործակցության տարածք — չկա).
- Նիգեր։ 11°55′ հս․ լ. 02°04′ ավ. ե.HGЯO — 13°20′ հս․ լ. 03°20′ ավ. ե.HGЯO, տարածք — 20 483,13 կմ² (հիմնական մաս — 2200 կմ², բուֆերային տարածք — 770 կմ², համագործակցության տարածք — 4310 կմ²).
Կենսոլորտային արգելոցը նախատեսված է կասեցնել հյուսիսից անապատի ներխուժումը։ Այստեղ գետը մի քանի կտրուկ շրջադարձ է կատարում և հիշեցնում է W տառը։ Այն ընդգրկում է Սուդանի, Գվինեայի և Սախալինի բիոգեոգրաֆիական շրջանները։ Այն հիմնականում սավաննա է[6]։
Նիգերի տարածքում գտնվող ազգային պարկը գտնվում է Նիամեյ քաղաքից 150 կմ հարավ։ Արգելոցի հյուսիսարևելյան սահմանը անցնում է Նիգերի գետի երկայնքով, հարավայինը` Մեկրու գետի երկայնքով, (որի հետ միասին անցնում է Բենինի սահմանը), հյուսիսը` Տապոա գետի երկայնքով։ Արևմուտքում է գտնվում Բուրկինա Ֆասոյի հետ սահմանը[7]։
Ազգային պարկի այն հատվածը որը մտնում է Բենինի տարածքի մեջ, գտնվում է վերոնշյալ երկրի հյուսիսում։ Այգու արևմտյան սահմանը անցնում է Մեկրու գետի երկայնքով, արևելյանը` Ալիբորի գետի երկայնքով։ Նրանցից երկուսն էլ Նիգերի հիմնական վտակներն են և սեզոնային բնույթ ունեն՝ գրեթե ամբողջությամբ չորանում են չոր սեզոնի ընթացքում։ Այգու հարավային մասում բլուրների բարձրությունը հասնում է 320 մետրի[8]։
Տարեկան տեղումների միջին քանակը 700մմ է[7]։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՄատիտեղը, Թրափա նաթանները, Պիստիայի ստրատիտները աճում են արգելոցի հարավային հողերում։ Անտառներում ներկայացված են Anogeissus leiocarpus, Pterocarpus erinaceus, Diospyros mespiliformis (Բուրկինա Ֆասո), Tamarindus indicus և Cola laurifolia (Նիգեր) բույսերը[6]։
Պարկում հանդիպում են ավելի քան 350 թռչնատեսակեր, որոնց մեջ կան տեսակներ, որոնք չվում են մայրցամաքի ներսում և տեսակներ, որոնք չվում են Եվրասիա[7]։
Մարդկային փոխազդեցություններ
խմբագրելԴեռ նեոլիթյան ժամանակներից Նիգերի ավազանում՝ արգելոցի տարածքում, մարդիկ են ապրել։ Այստեղ հայտնաբերել են բազմաթիվ հնագիտական գտածոներ[6]։
Ներկայումս տարածքի հիմնական խնդիրներն են ռեսուրսների անօրինական օգտագործումը, մասնավորապես անօրինական ձկնորսությունը, հողի օգտագործումը գյուղատնտեսական կարիքների համար (այդ թվում, բամբակի դաշտերը)։ Արգելոցը գտնվում է տեղացիների տնօրինության տակ, ինչն էլ հնարավորություն է տալիս կայուն զարգացման ռազմավարություն[6]։
Արգելոցի տարածքում գործում են տարբեր հետազոտական նախագծեր, որոնց մի մասը գործում է ավելի քան 50 տարի։ Օրինակ, 1960 թվականից սկսած իրականացվում է կլիմայի մոնիտորինգ։ Բացի այդ, հաշվարկվում է խոշոր կաթնասուններին՝ մասնավորապես փղերին, ինչի համար կատարվում են օդային դիտարկումներ։ Նիգերի տարածքում նման լայնամասշտաբ ծրագրեր իրականացվեցին 1972, 1977 և 1992 թվականներին[6]։
Կան ծրագրեր Նիգեր և Մերկու գետերի վրա ամբարտակներ կառուցելու։ Կան նաև ֆոսֆատային հանքաարդյունաբերական ծրագրեր[8]։
Տարածքային պաշտպանություն
խմբագրելԱրգելոցը ստեղծվել է 1937 թվականին Նիգերում, երկրում դառնալով առաջին պահպանման ենթակա տարածքը։ 1954 թվականին այդ տարածքը հայտարարվեց ազգային պարկ։ 1962 թվականին պարկի մի մասում ստեղծվեց այսպես կոչված բուֆերային գոտի` Դոսսո Մասնավոր արգելոցը (անգլ.՝ Dosso Partial Reserve), որը գտնվում է հյուսիս-արևելքում, և հյուսիսում գտնվող Թամոուի արգելոցը (անգլ.՝ Tamou Total Fauna Reserve)[8]:
Բենինի տարածքում պարկը ստեղծվել է 1936 թվականին։ Պարկի կարգավիճակը հաստատվել է 1954 թվականին[8]։ Նույն թվականին Բուրկինա Ֆասոյի տարածքում ստեղծվել է ազգային պարկ[9]։
Տարածքը պաշտպանված է որպես ազգային զբոսայգի, բոլոր այն երկրների տարածքներում, որոնցում գտնվում է։ Տարածաշրջանը պահպանվում է Ռամսարի կոնվենցիայով, Նիգերի խոնավ տարածքները 1987 թվականից[7], Բուրկինա Ֆասոյինը` 1990 թվականից։ 1996 թվականին Նիգերի ազգային պարկի հիմքի վրա ստեղծվեց կենսոլորտային արգելավայր, որին հաջորդեց մի շարք խորհրդակցություններ և ուսումնասիրություններ, որոնք ավարտվեցին 2002 թվականին։ Բուրկինա Ֆասոյի և Բենինի արգելոները միանանելով արգելոցին ստեղծեցին անդրսահմանային բնապահպանական և հետազոտական հաստատություն։ Նիգերի ազգային պարկը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[6]։
Արգելոցի կառավարման համար անդամ պետություններից ստեղծվեց հատուկ կորդինացիոն կազմակերպություն։ Բացի դրանից աջակություն էր ցուցաբերում նաև Եվրոմիությունը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://whc.unesco.org/document/155693
- ↑ Дубль-ве (W) // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ 3,0 3,1 Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — Москва: Советская энциклопедия, 1989. — С. 91. — 592 с. — ISBN 5-85270-057-6
- ↑ Нигер: Справочная карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» ГУГК в 1982 г.; ред.: Н. И. Арепьева, Д. А. Коваленко. — Испр. в 1986 г. — 1:2 500 000, 25 км в 1 см. — М.: ГУГК, 1987.
- ↑ Бенин: Общегеографическая карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1993 г.; ст. ред. Л. Н. Колосова; ред. А. Ю. Широков. — 1:1 000 000, 10 км в 1 см. — М.: Роскартография, 1993.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «'W' REGION» (անգլերեն). Человек и биосфера. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «NE001: 'W' National Park» (անգլերեն). BirdLife International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «BJ001: 'W' National Park» (անգլերեն). BirdLife International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Arli - W - Singou complex» (անգլերեն). BirdLife International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբլ վե (կենսոլորտային արգելոց)» հոդվածին։ |