Դորոթի Ջին Հեյլս (հունիսի 22, 1926(1926-06-22)[1] - 1988[2][3][4]), 20-րդ դարի ավստրալիացի բժիշկ։ Հեյլսը և իր հետ մի խումբ բժիշկներ մեծ դեր են խաղացել Դաշտանադադարի ավստրալիական ասոցիացիայի ստեղծման գործում։

Դորոթի Ջին Հեյլս
Ծնվել էհունիսի 22, 1926(1926-06-22)[1]
Մահացել է1988[2][3][4]
Մահվան պատճառչարորակ ուռուցք
Մասնագիտությունբժիշկ
ԶավակներJanet Hailes Michelmore?[5]

Կյանք և կրթություն խմբագրել

Հեյլսը ծնվել է 1926 թվականին հունիսի 22-ին Մելբուռն քաղաքում՝ բժիշկ Ուիլյամ Ալլան Հեյլսի և Մերի Մոդ Ուիտֆիլդի ընտանիքում։ Ունեցել է մեկ մեծ և մեկ փոքր քույր[6]։ Հեյլսը հաճախել է Մելբուռնի աղջիկների ավագ դպրոց, որտեղ 1943 թվականին դարձել է դպրոցի աշակերտական խորհրդի ղեկավար[7]։ Հետագայում նա ընդունվել է Մելբուռնի համալսարան, որտեղ 1949 թվականին ստացել է բակալավրի աստիճան բժշկության և արվեստի ոլորտում։ Հետո Հելսը սկսել է նախապատրաստվել Մելբուռնի թագավորական հիվանդանոց ընդունելվու համար։ 1960 թվականին ավարտել է իր ուսումը՝ որպես բժիշկ-օրդինատոր[6]։

Կարիերա խմբագրել

Հելսը աշխատել է որպես սպա, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հետ՝ Տրավանկորի զարգացման կենտրոնում[6]։ Նա հաղթահարել է բժիշկների շրջանում տարածված ծերացող կանանց «փոքր» խնդիրների արհամարհման երևույթը։ 1960 թվականի վերջին ԱՄՆ-ում Հելյսը ծանոթացել է ֆիզիկոս Ռոբերտ Գրինբլատի հետ, և ֆիզիկոսն օգնել է նրան որոշակիորեն լուծել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց խնդիրները։ 1962 թվականին Հեյլսը միացել է Ավստրալիական Կարմիր Խաչին[6][6][8]՝ աշխատելով Վիկտորիական արյան փոխներարկման բաժնում 10 տարի[6]։

Հեյլսը ելույթ է ունեցել ավստրալիացի բժիշկների դեմ, քանի որ վերջիններս խուսափում էին բուժման կուրսի շարունակությունից՝ վախենալով կողմնակի երևույթներից։ Այս գործում Հեյլսին աջակցել են պրֆեսոր Բրայան Հադսոնը և բժիշկ Հենրի Բուրգերը։ Շուտով Հեյլսը դարձել է նշանավոր ասիստենտ էնդոկրինոլոգիայի և շաքարային դիաբետի բաժնում, որտեղ 10 տարի շարունակ նրան դիմել են դաշտանադադարի շրջանի կանայք։ Նա և մի խումբ մտահոգված կին բժիշկներ ստեղծել են կես օր գործող կլինիկա, որտեղ ընդունել են հիվանդներին՝ չպահանջելով նրանցից բժշկի ուղեգրում։ 1971 թվականին Հեյլսը ստեղծել է կլինիկա, որը դարձել է աշխարհում դաշտանադադարի խնդիրներով զբաղվող առաջին կլինիկաներից մեկը[7]։

1972 թվականին Հեյլսը համալսարանի ուսանողների բժշկական սպասարկման ծրագրի շրջանակներում միացել է Մոնաշի համալսարանին։ Երեք տարի անց նա վերադարձել է Մելբուռն համանման պաշտոն զբաղեցնելու[6]։

1976 թվականին նա հիմնել է երկրորդ կլինիկան[6]՝ Թագավորական կանանց հիվանդանոցում։ Սա եղել է մինչև 1978-1986 թվականներին դաշտանադադարի հարցերով խորհրդատու աշխատելը[6]։

Բժիշկները սկսել են աջակցել Հեյլսին նրա հետազոտությունների մեջ, որոնք կապված էին տարեց կանանց առողջությանը։ Հետագայում նա ստեղծել է մի աշխատություն, որը եղել է հորմոնալ փոխարինող միջոցների մասին՝ «Էստրոգենները և կանայք դաշտանադադարի և հետդաշտանադադարային շրջաններում» անվանմամբ[6][9]։ Այս աշխատությունը 1977 թվականին հրապարակել է Ավստրալիական բժշկական հոդվածում[6]։ Հեյլսը կազմակերպել է դաշտանադադարի մասին կոնֆերանս, որը 5 տարի անց այլ բժիշկների հետ համագործակցության շնորհիվ դարձել է ազգային, և հենց այս իրադարձությունն էլ հետագայում հիմք է հանդիսացել Դաշտանադադարի ավստրալիական ասոցիացիայի ստեղծման համար[6]։ Հեյլսը այդ հավաքների ժամանակ ֆինանսավորում էր մրցանակ՝ տարվա լավագույն աշխատանքների համար։

Հեյլսը գրավել է հասարակության ուշադրությունը՝ փորձելով կոտրել դաշտանադադարի հետ կապված միֆերը և կարծրատիպերը։ Այս նպատակով նա հանդես է եկել նաև Talkback ռադիոյում։ Ստեղծել է փոքրիկ ուղեցույց՝ «Միջին տարիքը 1980 թվականին» անվամբ, երը 6 տարվա ընթացքում հրատարակվել է 3 անգամ։ Նա նաև համագործակցել է առոջապահության ֆեմինիստական շարժման հետ[6]։

Անձնական կյանք խմբագրել

Հեյլսն ամուսնացել է բժիշկ Հենրի Բակխերսի հետ 1951 թվականի նոյեմբերի 21-ին, նրանք ունեցել են 3 երեխա[6]՝ ներառյալ Ժանետ Միշելմո Հելյսը[10]։ 1988 թվականի նոյեմբերի 27-ին Հեյլսը մահացել է քաղցկեղից։ Մարմինը հրկիզվել է[6]։

Ժառանգություն խմբագրել

1992 թվականին ստեղծվել է Ջին Հեյլսի անվան կանանց առոջության ֆոնդ՝ նապատակ ունենալով շարունակելու Հեյլսի աշխատանքները[6][11]։ Մոնաշի համալսարանում հիմնվել է Ջին Հեյլսի անվան հետազոտական բաժին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. 2,0 2,1 2,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  3. 3,0 3,1 3,2 Australian Women's Register — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopedia of Australian Science
  5. https://www.jeanhailes.org.au/team/janet-hailes-michelmore
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 Hunter, Cecily. «Hailes, Dorothy Jean (1926–1988)». Biography Dorothy Jean Hailes. Australian Dictionary of National Biography. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 «Dr Dorothy Jean Hailes AM (1943)» (PDF). Melbourne Girls Grammar (Information Exchange). Melbourne Girls Grammar. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Australian Red Cross Blood Service». National Library of Australia. National Library of Australia. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Hailes, Dorothy Jean; Burger, Henry (1987). «Effect Of Combined Implants Of Oestradiol And Testosterone On Libido In Postmenopausal Women». British Medical Journal (Clinical Research Edition). Jstor. 294 (6577): 936–937. doi:10.1136/bmj.294.6584.1418. JSTOR 29526660. PMC 1246581. PMID 3107663.
  10. White, Sue (2015 թ․ մարտի 23). «Meet the boss: Janet Michelmore, Executive Director, Jean Hailes for Women's Health». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Survey Offers Insight into Women's Health». Health Staff Recruitment. Health Staff Recruitment. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Jean Hailes Research Unit». Monash University. Monash University. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.