Դորոթի Ա. Աթաբոնգ

կամերունցի-կանադացի դերասանուհի

Դորոթի Ա. Աթաբոնգ (անգլ.՝ Dorothy A. Atabong, 1969, Կամերուն), մրցանակակիր դերասանուհի, գրող և պրոդյուսեր, որը «Արտասուքի ձայնը» (Sound of Tears)[1][2][3][4] ֆիլմի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 2015 թվականին Աֆրիկայի կինոակադեմիայի մրցանակաբաշխության (Africa Movie Academy Awards) մրցանակ[5]։

Դորոթի Ա. Աթաբոնգ
Դիմանկար
Ծնվել է1969
ԾննդավայրԿամերուն
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունNeighborhood Playhouse թատերական դպրոց և Դեթրոյթի Մերսի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, գրող, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdorothyatabong.com
 Dorothy A. Atabong Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Աթաբոնգը դրական գրախոսություններ է ստացել թատերական ընկերություներից, փառատոնների կազմակերպիչներից, «Հարսանեկան նվագախումբ», «Աֆրիկյան եռիլոգիա»[6], «Անհաղթահարելին»[7] բեմադրություններում լավ խաղ ցուցադրելու համար։

Աթաբոնգը հրատարակել է մեկ ռոմանտիկ վեպ «Կայայի արքայադուստրը», 2002 թվականին, որը հետագայում էկրանավորվել է[8] : Նրա «Դեյզիի սիրտը» ֆիլմի սցենարը 2011 թվականին Տորոնտոյում անցկացվող Կնոջ տեսակետ ֆիլի փառատոնում արժանացել է Լավագույն ցածր բյուջե պահանջող ֆիլմի սցենար անվանակարգին[9] ։ Դորոթին գրել, նկարահանել և նկարահանվել է «Արտասուքի ձայնը» կարճամետրաժ ֆիլմը, որը ներկայացվել է Մոնրեալի համաշխարհային փառատոնում։ Ֆիլմը 2015 թվականի Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանն արժանացել է Լավագույն սփյուռք կարճամետրաժ ֆիլմ մրցանակին[10][11][12][13][14][15][16][17], իսկ Հյուստոնի համաշխարհային 48-րդ ֆիլմի փառատոնում ֆիլմի համար նա Պլատինե Ռեմի (Platinum Remi) է ստացել[18]։

Դորոթին հեռուստատեսության տարբեր ալիքների էկրանին է երևացել մի շարք մրցանակակիր հեռուստասերիալներում, այդ թվում «Օդային վթարի հետաքննություն» կամ «Օդային արտակարգ դրություն» (Mayday), «Դեգրասի․Հաջորդ սերունդ» (Degrassi: The Next Generation), «Շարքը» (The Line), որտեղ խաղացել է տարբեր ՝ մեծ ու փոքր դերեր։

Նա նաև խաղացել է մի շարք թատրոնների բեմերում, տարբեր ներկայացումների մեջ․ «Անհաղթահարելին» (The Overwhelming), «Աֆրիկյան եռիլոգիա» (The Africa Trilogy)[19], «Դարֆուրում» (In Darfur), որի համար արժանացել է Նորահայտ արտիստ մրցանակին[20]։

Անձնական կյանք խմբագրել

Դորոթի Աթաբոնգն ամուսնացել է 2008 թվականին և ունի երկու որդի, մեկը ծնված 2011 թվականին, մյուսը ՝ 2015-ին։

2013 թվականին Աթաբոնգը մասնակցել է CBC ռադիոկայանի՝ Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայի «Metro Morning» հաղորդմանը, զրուցել Մեթ Գոլովեյի (Matt Galloway)- ի հետ, քննարկել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության խնդիրների շուրջ հարցեր, խոսել իր «Արտասուքի ձայնը» ֆիլմի մասին՝ Կանանց նկատմամբ բռնության հիշատակի և գործողությունների ազգային օրվա առիթով, դեկտեմբերի 6-ին[21]։

Ֆիլմագրություն և թատրոն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անուն Դեր Նշումներ
2014 «Արտասուքի ձայնը» (Sound of Tears) Ամինա (Amina) Պրոդյուսեր, գրող, ռեժիսոր
2010 «Երազել» (Dreamt) Ամանդա (Amanda) Համահեղինակ, ռեժիսորի 1-ին օգնական
2008 «Եթե միայն» (If Only) Մայրիկ
2006 «Նենսին սիրում է միսս Բրաունին» (Nancy Loves Miss Brown) Միսս Բրաուն (Miss Brown) Կալգարիի միջազգային ֆիլմի փառատոն
2006 «Դոլլար Վան» (Dollar Van) Միսիս Լեբբի (Mrs. Lebbie)
2003 «Մուտանտ Սվինգերը Մարսից» (Mutant Swinger from Mars) Պարուհի
2002 «Մի գիշեր» (One Night) Սավուդատու (Sawudatu) Պրոդյուսեր, գրող
2000 «Հարված» (Impact) Հյուրանոցի ընդունարանի աշխատակից

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անուն Դեր Նշումներ
2012 «Դեգրասի․Հաջորդ սերունդ» (Degrassi: The Next Generation) կանադական երիտասարդական սերիալ Բուժքույր Օլիվիա (Nurse Olivia) Էպիզոդ․ «Ասում են ՝ այդպես չէ»
2009 «Շարքը» (հեռուստասերիալ) (The Line) Միսիս Դուգլաս (Mrs. Douglas) 2 էպիզոդներու
2006 «Օդային արտակարգ դրություն - աֆրիկյան հափշտակում» (Air Emergency Mayday - African Hijack) Թռիչքի սպասարկող Էպիզոդ․ Օվկիանոսում
2001 «Նյու-Յորքի ոստիկանությունը» (հեռուստասերիալ) (NYPD Blue) Մատուցողուհի Էպիզոդ․ Ոստիկաններն ու ավազակերը

Թատրոն խմբագրել

Տարի Անուն Դեր Նշումներ
2010 «Անհաղթահարելին» (The Overwhelming) Էլիզ Քեյիտեզի (Elise Kayitesi) Տորոնտո, Կանադական թատերական ընկերություն
2010 «Աֆրիկյան եռիլոգիա» (The Africa Trilogy) Լիդիա (Lydia) Տորոնտո, Ֆլեք Դանս Հարբորֆրոնտ թատրոն (The Fleck Dance Theatre Harbourfront, Toronto)
2008 «Դարֆուրում» (In Darfur) Հավա (Hawa) Տորոնտո, Պասսե Մյուրիլե թատրոն (Theatre Passe Muraille)
2001 «Ջոյ Թրների գալն ու գնալը» (Joe Turner's Come and Gone) Մետտի (Mattie) Նյու-Յորք Սիթի, Թատրոն այգում (Theatre in the Park, New York City)
1999 Անժելիկա (Angelique) Մանոն (Manon) Դետրոյթի պահեստային թատրոն (Detroit Repertory Theatre)

Պարգևներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2008 Սամերվորքս Նորահայտ արտիստ մրցանակ (Summerworks Emerging Artist Awards) Լավագույն դերասանուհի «Դարֆուրում» (In Darfur) Հաղթանակ
2011 Կնոջ տեսակետ ֆիլի փառատոն (Female Eye Film Festival) Լավագույն ցածր բյուջե պահանջող ֆիլմի սցենար (Best Low Budget Script) «Դեյզիի սիրտը» (Daisy's Heart) Հաղթանակ
2015 Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն (Africa Movie Academy Awards) Լավագույն սփյուռք կարճամետրաժ ֆիլմ մրցանակ (Best Diaspora Short) «Արտասուքի ձայնը» (Sound of Tears) Հաղթանակ
2015 Հյուստոնի համաշխարհային 48-րդ ֆիլմի փառատոն՝ Պլատինե Ռեմի (WorldFest Houston Platinum Remi Awards) Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (Best Short Film) «Արտասուքի ձայնը» (Sound of Tears) Հաղթանակ
2015 Լոս Անջելեսի Պան աֆրիկյան կինոփառատոն (Pan African Film Festival Los Angeles) Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (Best Short Film) «Արտասուքի ձայնը» (Sound of Tears) Առաջադրված
2015 Յորքթոնի ֆիլմի փառատոն Ոսկե կապոց մրցանակ (Yorkton Film Festival Golden Sheaf Awards) Լավագույն ռեժիսոր և Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (Best Director and Best Live Action Short Film) «Արտասուքի ձայնը» (Sound of Tears) Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Sound of Tears" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Fern TV, 2015 Feb. 26, Retrieved 2015 Oct. 12
  2. Sound of Tears: nominated at the Pan-African Film Festival of Los Angeles Արխիվացված 2015-08-14 Wayback Machine Africa Top Success 2015 Jan. 30, Retrieved 2015 Oct. 12
  3. Cameroonian-Canadian film explores arranged marriage Արխիվացված 2017-03-05 Wayback Machine Screen Africa, 2015 Jan. 29, Retrieved 2015 Oct. 12
  4. Short Film About Forbidden Love & Honor Killings ‘Sound Of Tears’ (Fundraising) Արխիվացված 2013-11-16 Wayback Machine IndieWire, 2013 Nov. 13, Retrieved 2015 Oct. 12
  5. 11th Africa Movie Academy Awards Announces Winners ArtMatters.Info, Retrieved 2015 Oct. 12
  6. Luminato: The Africa Trilogy Triumphs Արխիվացված 2020-08-11 Wayback Machine Torontoist, June 18, 2010. Retrieved Oct. 15, 2015.
  7. Preview: The Overwhelming Now Toronto, March 3, 2010. Retrieved Oct. 12, 2015.
  8. The Princess Of Kaya(չաշխատող հղում) AuthorsDen, Retrieved 2015 Oct. 12
  9. Peach, Plum Pear Best In Show Winner + 9th Female Eye Film Festival Winners Vimooz, Retrieved 2015 Oct. 12
  10. AMAA Awards in Port Elizabeth Արխիվացված Մարտ 4, 2016 Wayback Machine South African Film Commission 2015 Sept. 29, Retrieved 2015 Oct. 13
  11. SA film is iNumber Number 1 for effects Արխիվացված 2015-10-13 Wayback Machine Grocotts Mail 2015 Oct. 1, Retrieved 2015 Oct. 13
  12. Nigeria: AMAA 2015, Unraveling New African Talents All Africa 2015 Oct. 2, Retrieved 2015 Oct. 13
  13. Nelson Mandela Bay Rolled Out the Red Carpet for AMAA 2015 Nelson Mandela Bay 2015 Sept. 30, Retrieved 2015 Oct. 13
  14. 2015 Africa Movie Academy Awards (AMAA) Winners Արխիվացված 2016-04-21 Wayback Machine Nolly Silver Screen, Retrieved 2015 Oct. 13
  15. Afolayan's October 1, Makun’s 30 days in Atlanta win at AMAA Արխիվացված 2017-12-25 Wayback Machine, Silver Bird TV 2015 Sept. 27, Retrieved 2015 Oct. 13
  16. At The Montreal World Film Festival From August 21 TO September 1, 2014 Արխիվացված Սեպտեմբեր 5, 2015 Wayback Machine FFM-Montreal, Retrieved 2015 Oct. 12
  17. Africa Movie Academy Awards winners 2015 Արխիվացված 2015-10-13 Wayback Machine Screen Africa 2015 Sept. 30, Retrieved 2015 Oct. 12
  18. Interview With Dorothy Atabong Արխիվացված 2017-03-05 Wayback Machine, Ckoment Publishing, 2015 July 27, Retrieved 2015 Oct. 12
  19. Africa Trilogy: Bold and insightful theatre The Star, 2010 June 13, Retrieved 2015 Oct. 12
  20. Summerworked It Now Toronto August 20, 2008. Retrieved Oct. 12, 2015
  21. Sound of Tears CBC Toronto, 2015 Dec. 5, Retrieved 2015 Oct. 12

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Ա. Աթաբոնգ» հոդվածին։