Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր
Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր (նորվ.՝ Dorothe Engelbretsdotter, հունվարի 16, 1634թ., Բերգեն, Նորվեգիա - փետրվարի 18, 1716թ., Բերգեն, Նորվեգիա), Նորվեգիայի առաջին բանաստեղծուհին և կին գրող, նորվեգական գրականության առավել հայտնի գործիչներից:
Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1634[1] |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա |
Վախճանվել է | փետրվարի 19, 1716[2][1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | նորվեգերեն[3] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ժանրեր | սուրբ երգ, երգ կրոնական իմաստով |
Dorothe Engelbretsdotter Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Դորոթեան ծնվել է Յորգենսոն Էնգելբրեթսդաթթերի (նորվ.՝ Engelbret Jørgenssøn) և Աննա Վրանգելի (նորվ.՝ Anna Wrangel) ընտանիքում: Նրա հայրը աշխատում էր տեղական դպրոցի տնօրենի պաշտոնում, այնուհետև տաճարի վերակացու:
1652 թվականին Դորոթեան ամուսնանում է թաղումներում հայտնի խոսքասաց, գրող-աստվածաբան Աբրոսիուս Հարդենբեկի (նորվ.՝ Ambrosius Hardenbeck) հետ: Հոր մահվանից հետո՝ 1659 թվականին, Դորոթեան դարձավ դարձավ տաճարի վերակացու: Նրա և Ամբրոսիուսի ամուսնությունից ծնվեց հինգ տղա և չորս աղջիկ: 1678 թվականին Կոպենհագենում լույս տեսավ նրա պոեզիայի առաջին հավաքածուն՝ «Själens aandelige Sangoffer»: Հավաքածույում ներառված էին աստվ ածաշնչյան թեմատիկայով համեմված օրհներգներ և սաղմոսներ: Հավաքածուն մեծ հռչակ ունեցավ: Բանաստեղծուհուն հրավիրեցին Դանիա, որտեղ նա ներկայացվեց պալատում: Նրան նաև հանդիպեց դանիական պոեզիայի «հայր» Թոմաս Կինգոյի հետ: Գրողները փոխանակվեցին մի շարք ստեղծագործություններով և վերամշակումներով:
1683 թվականին մահանում է Դորոթեայի ամուսինը: Նրանց ինը երեխաներից յոթը մահանում են, իսկ մյուս երկուսը անհետ կորում: Նրա հետագա բոլոր ստեղծագործությունները համեմված են դառնությամբ և տխրությամբ, մասնավորապես, «Afften Psalme» վեպը: Նրա երկրորդ հռչակավոր ստեղծագործությունը հրապարակվեց հենց այն ժամանակ, երբ իր կյանքում սկսվեց դժվարին ժամանակաշրջան: 1685 թվականին հրապարակվում է «Tåreoffer» («Զոհաբերության արցունքներ») վեպը: Այն իրենից ներկայացնում է լայնաբովանդակ կրոնական վեպ՝ կազմված չորս գլխից: Նշված վեպը հրատարակվել է մի քանի անգամ: 1698 թվականին լույս է տեսնում Դորոթեայի «Et kristeligt Valet fra Verden» («Քրիստոնեական ներում խաղաղությամբ») սաղմոսների երրորդ հավաքածուն; Մեկ այլ նորվեգացի գրականագետ Լյուդվիգ Հոլբերգի կարծիքով Դորոթեա Էնգելբրեթսդաթթերը հանդիսանում է «նորվեգացի ամենահռչակավոր բանաստեղծուհին»[4]:
Դորոթեա Էնգելբրեթսդաթթերը մահացել է 1716 թվականի փետրվարի 19-ին Նորվեգիայի Բերգեն քաղաքում:
Նորվեգական գրականության մեջ Դորոթեայի առանձնահատկությունն այն է, որ նա հանդիսանում է Նորվեգիայի առաջին կին գրականագետը, ով գործե է սեփական գրական գործունեության հաշվին, այսինքն՝ նա եղել է առաջին պրոֆեսիոնալ նորվեգացի բանաստեղծուհին:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://data.cerl.org/thesaurus/cnp01360994 — Consortium of European Research Libraries.
- ↑ https://nbl.snl.no/Dorothe_Engelbretsdatter
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «ДАТСКАЯ, НОРВЕЖСКАЯ И ИСЛАНДСКАЯ ЛИТЕРАТУРЫ»։ ЭНИ "История всемирной литературы"։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
Արտաքին հղումներԽմբագրել
- «Dorothe Engelbretsdatter» (նորվեգերեն)։ National Archives of Norway։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
- «Svulstig dødslengsel – Dorothe Engelbretsdotter» (նորվեգերեն)։ Livet leker։ 25 августа 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
- «ДАТСКАЯ, НОРВЕЖСКАЯ И ИСЛАНДСКАЯ ЛИТЕРАТУРЫ»։ ЭНИ "История всемирной литературы"։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02