Դորիս Շրյոդեր-Քյոփֆ (գերմ.՝ Doris Schröder-Köpf; օգոստոսի 5, 1963(1963-08-05)[1][2], Դանուբի Նոյբուրգ, Բավարիա, Գերմանիա[3]), գերմանացի լրագրող և գրող։

Դորիս-Շրյոդեր Քյոփֆ
գերմ.՝ Doris Schröder-Köpf
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1963(1963-08-05)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԴանուբի Նոյբուրգ, Բավարիա, Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինԳերհարդ Շրյոդեր
Զբաղեցրած պաշտոններMember of the Landtag of Lower Saxony?
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կայքschroeder-koepf.de
 Doris Schröder-Köpf Վիքիպահեստում

1997-2018-ական թվականներին եղել է Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է մեխանիկի և տնային տնտեսուհու ընտանիքում, ունի մեկ եղբայր[4]։ 1982-1984-ական թվականներին ստաժավորվել է «Augsburger Allgemeine» թերթում և աշխատել է նաև թերթի խմբագիր։ 1987 թվականին «Bild» թերթում անցել է աշխատանքի և եղել է Բոնի խորհրդարանական թղթակիցը։

1990 թվականին Նյու Յորքում ուղեկցել է իր ընկեր, ARD-ի թղթակից Սվեն Կունցեին։ 1991 թվականին Նյու Յորքում նրանք դուստր են ունեցել։ Շատ չանցած Կունցեն թողել է Դորիսին, և Դորիսը վերադարձել է Բավարիա։ 1992 թվականին «Focus» թերթի ներքին քաղաքականության բաժնում անցել է աշխատանքի։ 1997 թվականին ամուսնացել է Գերհարդ Շրյոդերի հետ՝ այդ ժամանակ զբաղեցնելով Ստորին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնը։

Որպես Գերմանիայի առաջին տիկին՝ Շրյոդեր-Քյոփֆը մանկական և երիտասարդական ծրագրերին օժանդակություն է ցուցաբերել։ 2004 զույգը Սանկտ Պետերբուրգից աղջիկ է որդեգրել, իսկ 2006 թվականին՝ տղա։

2011 թվականից հունվարից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է «Քարշդաթ» կոնցեռնի դիտորդական խորհրդի կազմում։ 2013 թվականից եղել է Ստորին Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։

2015 թվականի մարտին զույգը բաժանվել է։ 2018 թվականի ապրիլին ամուսնալուծությունը ձևավորվել է։ 2016 թվականից սկսել է Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսի հետ նոր հարաբերություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122043790 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. [1] կենսագրություն։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս-Շրյոդեր Քյոփֆ» հոդվածին։