Դորա Սերվիարյան-Կյուն

դաշնակահարուհի

Դորա Ալբերի Սերվիարյան-Կյուն (օգոստոսի 10, 1936(1936-08-10), Բեյրութ, Լիբանան), հայ դաշնակահարուհի։

Դորա Սերվիարյան-Կյուն
Ծնվել էօգոստոսի 10, 1936(1936-08-10) (87 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան և  ԱՄՆ
Մասնագիտությունդաշնակահարուհի

Կենսագրություն խմբագրել

Դորա Սերվիարյան-Կյունը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 10-ին Բեյրութում։ Տասներեք տարեկանում արժանացել է Բեյրութի ամերիկյան համալսարանի երաժշտության բաժնի մրցանակն։ Աշակերտել է Ա. Կուգելին։ Տասնվեց տարեկանում արժանացել է կրթաթոշակի և կատարելագործվել է ԱՄՆ-ում (ղեկ.՝ Խ. Էզանիս)։ 1962 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում. երկացանկում ընդգրկված են եղել Ֆ. Շոպենի բոլոր երկերը, Լ. Վան Բեթհովենի գրեթե բոլոր սոնատները, նաև Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Լիստի, Յ. Բրամսի, Կ. Դեբյուսիի, Մ. Ռավելի, Արամ Խաչատրյանի, Սարգիս Բարխուդարյանի և ուրիշների երկերից։

1992 թվականին Երևանում կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, որն առանձնացել է գեղագիտական իմաստի և հնչյունի մարմնավորման բացառիկ խորությամբ ու հմայքով։ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ կոմպոզիտորի մասին նկարահանել է վավերագրական ֆիլմ[1], որը Հոլիվուդի 2003 թվականի փառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սարգսյան Սվետլանա։ Ամերիկահայ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունը՝ խաչատրյանական երաժշտության նվիրյալ / Սվետլանա Սարգսյան // Դե ֆակտո. – 2014. – Թիվ 5. – Էջ 88-90։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։