Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան (ռուս.՝ Ростовский музей космонавтики), «Վերտիկալ» գիտակրթական համալիրի ստորաբաժանումներից մեկը։ Գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։
Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրվել է | 2009 |
Հասցեն՝ Դոնի Ռոստով, Ստաչկայի պողոտա, 231/2։
Նկարագրություն
խմբագրելԹանգարանը հանդիսավորությամբ բացվել է Դոնի Ռոստով քաղաքում 2009 թվականի սեպտեմբերին։ Բացումը նվիրված է եղել տիեզերական սարքաշինության «Քվանտ» գիտաարտադրական ձեռնարկության հիմնադրման 30-ամյակին։ Թանգարանը ստեղծվել է գլխավոր տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր, գիտությունների դոկտոր, ակադեմիկոս և Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի փոխնախագահ, ՌԴ վաստակավոր կոնստրուկտոր Վյաչեսլավ Մոտինի նախաձեռնությամբ։ Տիեզերագնացության թանգարանի առաջին էքսկուրսիան անցկացրել է Դոնի բնակիչ, տիեզերագնաց-օդաչու, Ռուսաստանի հերոս Յուրի Ուսաչովը։
Թանգարանի ցուցադրությունում առկա են բազմաթիվ ցուցանմուշներ՝ տիեզերական տեխնիկայի նմուշներ, տիեզերագնացների անձնական իրեր, կոստյումներ, սկաֆանդրներ, արխիվային փաստաթղթեր, տիեզերանավերի կողմնորոշման սարքեր, կապի արբանյակների մանրակերտներ, հրթիռների և մոդուլների նավիգացիոն սարքեր, թեմատիկ լուսանկարներ, գրքեր և տպագրական այլ արտադրանք, դրամներ, նամականիշեր, մրցանակներ, արխիվային փաստաթղթեր և տիեզերանավերի հնարավոր բոլոր տեսակների մանրակերտներ։ Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ օդաչուների սննդամթերքի նմուշներին, դրանք պահպանելու համար նախատեսված թիթեղյա պարկուճներին և պլաստիկ փաթեթներին (ներկայումս հեղուկ մթերքի համար օգտագործում են պլաստիկ տոպրակներ)։
Ընդհանուր առմամբ թանգարանում պահվում է ավելի քան 400 առարկա։
Հատուկ ուշադրության են արժանի «Սոյուզ» տիեզերանավի տարրերը, ինչպես նաև գործիքակազմը, որն օգտագործում են տիեզերագնացները Երկրի ուղեծրում աշխատելիս, և արտակարգ իրավիճակների համար նախատեսված նրանց հանդերձանքը, օրինակ՝ «Ֆորել» սկաֆանդրը։ Այն օգտագործվում է ջրի մեջ չպլանավորված վայրէջք կատարելիս։ Մարդը կարող է նրա մեջ մնալ մինչև 5 օր առանց ցրտահարվելու վտանգի։
Ցուցադրության կենտրոնական դիրքը զբաղեցնում է Միջազգային տիեզերակայանի 15-րդ արշավախմբի այցելության «Սոյուզ ՏՄԱ-10» տիեզերական իջեցվող սարքը։ Այն թանգարանին հանձնվել է «Ռոսկոսմոս» պետական ձեռնարկության կողմից։ Սարքը հետագայում վերականգնվել է և թանգարանի աշխատակիցների կողմից վերափոխվել մարզասարքի, որը թույլ է տալիս մոդելավորել տիեզերանավերի տարբեր մանևրներ։ Սա միակ գործող մոդելն է ՌԴ Հարավային դաշնային տարածաշրջանում։
Բացի թանգարանի ցուցանմուշները դիտելուց, այցելուները կարող են փորձարկել հենասարքը, որում տիեզերագնացները գտնվում են մեկնարկի և վայրէջքի ժամանակ, կատարել երևակայական թռիչք տիեզերք և դիտել վավերագրական ֆիլմ ուղեծրում մարդկանց կյանքի և աշխատանքի մասին։
Թանգարանը զբաղվում է լայն գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական գործունեությամբ։ Այնտեղ հաճախ կազմակերպվում են կրթական-ժամանցային միջոցառումներ տիեզերքի հետ կապված թեմաներով։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան» հոդվածին։ |