Դոնեցկի «Նեմո» քաղաքային դելֆինարիում, գտնվում է Դոնեցկի Շերբակով զբոսայգում։ Բացվել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին, գործում է ամբողջ տարին։ Դելֆինարիումը գտնվում է «Նեմո» մշակութա-առողջարանային համալիրների ազգային ցանցի կազմում, որը ներառում է 5 դելֆինարիում Բերդյանսկում, Դոնեցկում, Կիևում, Օդեսսայում և Խարկովում։ Դելֆինարիումից բացի Դոնեցկի քաղաքային դելֆինարիումը ներառում է նաև օվկիանարիում և դելֆինոթերապիայի կենտրոն։

Դոնեցկի դելֆինարիում

Դելֆինարիումի հիմնական նպատակներից է բնապահպանության վերաբերյալ գաղափարների պրոպագանդան և ջրային կաթնասունների մասին գիտելիքների և տեղեկությունների հանրայնացումը։ Ամեն օր՝ օրական 3 անգամ, անցկացվում են շոուներ սևծովյան Աֆալինա դելֆինների, հարավամերիկյան ծովափոկերի և հարավային ծովառյուծների մասնակցությամբ։ Շոու ներկայացումներից բացի Դոնեցկի «Նեմո» դելֆինարիումում կա նաև դելֆինների հետ լողալու և դայվինգի հնարավորություն։ Նաև անցկացվում են դելֆինոթերապիայի սեանսներ, որը ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների համար ոչ դեղորայքային բուժման և վերականգնման ամենաէֆեկտիվ միջոցներից է։

Ուկրաինայի արևելյան հատվածում զինված հակամարտության բռնկման պատճառով 2014 թվականի օգոստոսին Դոնեցկի «Նեմո» քաղաքային դելֆինարիումը դադարեցրեց այցելուների ընդունելությունը, իսկ երկու դելֆինները և երկու ծովափոկերը տեղափոխվեցին Խարկովի դելֆինարիում[1][2]։

2016 թվականի նոյեմբերի 24-ի գիշերը դելֆինարիումում բռնկվեց հրդեհ, ինչը Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության պնդմամբ առաջացել էր կարճ միացման հետևանքով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Դելֆինարիումի պաշտոնական կայք Արխիվացված 2018-03-19 Wayback Machine
  • «Հրդեհ «Նեմո» դելֆինարիումում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.