Դոմնային արտադրություն, թուջի արտադրությունը դոմնային վառարաններում՝ երկաթաքարի կամ նրա խտանյութի (կտորներով) հալումով վերականգնիչ։ Դոմնային արտադրության սև մետալուրգիայի ճյուղերից է։ Կապված է խոնավափուք պրոցեսի զարգացման հետ (անմիջականորեն երկաթաքարից կարծր վիճակում երկաթի ուղղակի ստացումը՝ երկաթաքարը ցածր հնոցներում կամ հորանաձև վառարաններում փայտածխի օգնությամբ վերականգնելու միջոցով։ Առաջին դոմնային վառարանները Եվրոպայից Երևան են բերվել XIV դարի կեսերին։

Դոմնային արտադրության հիմնական բաղկացուցիչները՝ կոքս, գնդիկավորված խտանյութ, կրաքար

Դոմնային վառարանների բովախառնուրդում կարող է կիրառվել ֆլյուսավորված ագլոմերատ (90%-ից ավելի), որը պարունակում է 50—60% Fe՝ 1,1—1,3 հիմնայնության դեպքում։ Դոմնային հարման տեխնիկատնտեսական ցուցանիշները պայմանավորված են երկաթ պարունակող բովախառնուրդային նյութերի հատկություններով՝ երկաթի պարունակությամբ, դատարկ ապարի կազմով, վնասակար խառնուկների քանակով, ինչպես նաև հատիկաչափական կազմով, ամրությամբ։ Հիմնական վառելիքը քարածխային կոքսն Է։ Որպես ֆլյուս օգտագործվում է կրաքար, երբեմն՝ դոլոմիտ։ Դոմնային վառարաններում հալվող թուջի հիմնական տեսակներն են․ վերամշակելի (օգտագործվում է պողպատահալման ագրեգատներում պողպատի արտադրության համար), ձուլման (թուջի ձուլվածքների համար) և հատուկ թուջեր։

Դոմնային արտադրության կողմնակի արտադրանք են դոմնային գազը, դոմնային խարամը և հնոցաբերանի փոշին։ Գործարանի՝ լրիվ մետալուրգիական ցիկլով դոմնային արտադրամասը, որպես կանոն, ունի օդատաքացիչներով ու գազամաքրման համակարգով առնվազն 3 դոմնային վառարան։ Բովախառնուրդի պաշարը պահվում է էստակադի բունկերներում։ Շատ մետալուրգիական գործարաններում դոմնային արտադրամասի մեջ են մտնում, այսպես կոչված, հանքային բակը, որտեղ պահվում է երկաթի հանքաքարի հիմնական պաշարը, ինչպես նաև թուջի լցման մեքենաները։ Դոմնային վառարանը շրջանաձև հատվածքով հորանաձև վառարաև է՝ աղյուսապատված հրահեստ շարվածքով։ Շարվածքի այրումը կանխելու և վառարանի պատյանը բարձր ջերմաստիճաններից պաշտպանելու համար օգտագործում են սառնարանևեր, որտեղ շրջանառություն է կատարում ջուրը։

Բովախառնուրդը վառարանի հնոցաբերանին մատուցվում է սկիպերով, ավելի սակավ՝ ժապավենային կոնվեյերներով։ Բովախառնուրդը սկիպերից վառարանի մեջ բեռնաթափվում է ընդունիչ ձագարի և հնոցաբերանում տեղադրված լցման ապարատի միջոցով։ Օդավւչման մեքենաներից օդը վառարանին մատուցվում է օդատաքացիչների (որտեղ օդը տաքացվում է մինչև 1000—1200 °C) և հնոցի շուրջը դասավորված ֆուրմերի սարքերի միջոցով։ Ֆուրմերով տրվում է նաև լրացուցիչ վառելիքը (բնական գազ, կամ ածխափոշի)։ Տալման պրոդուկտները հնոցի ներքևի մասում գտնվող հալանցքերից թափվում են թուջատար և խարամի շերեփները։ Վառարանում գոյացող հնոցաբերանի գազը հեռացվում է վառարանի գմբեթում գտնվող գազատարներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 434