Դոմենիկ (Դոմենիկա) Սկուտեցկի (սլովակ.՝ Dominik Skutecký, փետրվարի 9, 1848(1848-02-09) կամ փետրվարի 14, 1849(1849-02-14)[1][2], Gajary, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա - մարտի 13, 1921(1921-03-13)[3][4][1][…], Բանկա Բիստրիկա, Սլովակիա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն[3]), սլովակ գեղանկարիչ։

Դոմինիկ Սկուտեցկի
Dominik Skutecký.jpg
Ծնվել էփետրվարի 9, 1848(1848-02-09) կամ փետրվարի 14, 1849(1849-02-14)[1][2]
ԾննդավայրGajary, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էմարտի 13, 1921(1921-03-13)[3][4][1][…]
Մահվան վայրԲանկա Բիստրիկա, Սլովակիա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն[3]
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԶավակներKarola Skutecká? և Alexander Skutecký?
Commons-logo.svg Döme Skuteczky Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դ. Սկուտեցկին 1863 թվականից ապրել է Վիեննայում, որտեղ նա հաճախել է քանդակագործ Դ. Մեյկսների դասերին։ 1865-1866 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիային կից մասնավոր գեղարվեստական դպրոցում, այնուհետև շարունակել է ուսումը պրոֆեսորներ Կ. Վյուրզինգերի, Ե. Ենխերտի և Կ. Բլասսի մոտ, որն ավարտել է 1867 թվականին։

Ուսումն ավարտելուց հետո հաստատվել է Վենետիկում, Իտալիայում։ Գործնական հմտություններ է ձեռք բերել Գեղեցիկ արվեստների իրական ակադեմիայի՝ Պ. Մոլմենտիգոյի պատմական գեղանկարչության դասարանում։

Այնուհետև ընդունվել է Մյունխենի գեղեցիկ արվեստների ակադեմիա, որտեղ հինգ ամիսների ընթացքում ծանոթացել ու ուսումնասիրել է նատուրալիզմի և լումինիզմի ժամանակակից գեղարվեստական ուղղությունները։

1889 թվականին վերադարձել է հայրենիք և հաստատվել է Բանսկա-Բիստրիցեում, որը դարձել է գեղանկարչի հիմնական աշխատատեղը։

Նրա դուստրը՝ Կարոլա Սկուտեցկայա-Կարվաշովան, նույնպես նկարչուհի է դարձել, իսկ որդին՝ Ալեքսանդր Սկուտեցկին, դարձել է հայտնի ճարտարապետ։

ՍտեղծագործությունԽմբագրել

Դոմինիկ Սկուտեցկին համարվում է 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի Սլովակիայի ամենահայտնի նկարիչներից մեկը։ Ժանրային նկարների, դիմանկարների ու բնանկարների հեղինակ է։

Լինելով գեղանկարչության մեջ վենետիկյան ոճի ներկայացուցիչ՝ Դ. Սկուտեցկին պատկերել է ժողովրդական կյանքի տեսարաններ, նկարել է սլովակ պարզ մարդկանց («Դարբնոցում», «Բանսկա-Բիստրիցեի շուկան», 1889, Սլովակիայի ազգային պատկերասրահ, Բրատիսլավա)։

Նկարչի ստեղծագործությանը հատուկ էր ստեղծվող կերպարների ժողովրդավարությունն ու ռեալիզմը, միջավայրը բնական, առանց ավելորդությունների ներկայացնելու ձգտումը։ Նկարչի կողմից ստեղծված կտավները հիմնված են նրա ակադեմիական փորձի և իտալական նուրբ վարպետության ավանդույթների վրա։

Սկուտեցկին նշանակալի դեր է խաղացել Բանսկա-Բիստրիցայի մշակութային կյանքում։ 1902 թվականին նրա կողմից ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ցուցադրվել են ավելի քան 120 ստեղծագործություններ։ Նրա նկարները գտնվում են շատ երկրների հավաքածուներում, գեղարվեստական թանգարաններում ու պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում[5]։

Բանսկա-Բիստրիցայի պետական պատկերասրահում կազմակերպվել է հատուկ ցուցահանդես, որը նվիրված է եղել Դոմինիկ Սկուտեցկու ստեղծագործությանը։

ՆկարներԽմբագրել

  • Կայսր Մաքսիմիլիանը թելադրում է իր հուշերը (1867)
  • Ինքնանկար (1868)
  • Իտալուհի շիկահերը (մոտ 1869)
  • Բնանկար Զոխորի մոտ (1872)
  • Սեսիլիա Լվովայի դիմանկարը (1874)
  • Շուկա Բանսկա-Բիստրիցեում (1890)
  • Ֆրանց Իոսիֆ Առաջինի դիմանկարը (1895)
  • Երեկոն Հին սարերում (1898)
  • Կնոջ դիմանկարը (1886)
  • Դարբնոց Հին սարերում
  • Սիրուն խառնաշփոթ
  • Աղավնիներով տիկինը
  • Կաթսաների կռում
  • Թղթե ամրոց և այլն

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Скутецкий Доминик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Döme Skutezky (նիդերլ.)
  5. Stála expozícia Dominika Skuteckého Archived 2012-03-21 at the Wayback Machine., Stredoslovenská galleria, Banská Bystrica (2011)

ԳրականությունԽմբագրել

  • Tilkovský, V. Dominik Skutecký: Život a díelo. Bratislava, 1954.

Արտաքին հղումներԽմբագրել