Դոմբուրի (ճապ. 丼物 դոմբուրիմոնո)[1], ճապոնական ուտեստ, որnն իր անվանումն ստացել է պասքի շնորհիվ, որի մեջ այն մատուցվում է (ճապոներենից թարգմանվում է ինչպես թաս)։ Դամբուրիի գավաթը պարունակում է երկու ստանդարտ բրնձի բաժիններ, որի վրա դնում են զանազան հավելումներ՝ միս, ձուկ, ձու, բանջարեղեններ կամ այլ խավարտ։ Իրականում համարվում է ճապոնական արագ սննդի տարբեր տեսակներից մեկը[2]։

Դոմբուրի
Տեսակսննդատեսակ
ԵնթատեսակՃապոնական բրնձի ուտեստ
Առաջացման երկիր Ճապոնիա
Հիմնականբրինձ
 Donburi meals from Japan Վիքիպահեստում

Դոմբուրիի տարբեր տեսակները ունենում են իրենց անվանումները, չնայած նրանք բոլորը վերջանում են «դոն» վանկով. օրինակ, հայտնի տարատեսակը դոմբուրին հավի մսով է և ձվերով «մայր և մանուկ» անունը օյակադոն է[2][3], իսկ հարած դամբուրին՝ կացուդոն։

Թաս խմբագրել

Հիմնականում դոմբուրին փակվող կափարիչով խորը թաս է, մոտավորապես 15 սանտիմետր շրջանագծով։ Դոմբուրիի զանգվածը հաշվարկված է մոտավորապես բրնձի երկու լիքը չափաբաժնով[2]։

Պատմություն խմբագրել

Դոմբուրին ի հայտ է եկել Մեյդզիի դարաշրջանում, երբ ժամանակի հետ հայտնվել է «հարմարավետ սննդի» պահանջը։ Մեկ թասի մեջ խառնված սնունդը դարձավ ճապոնական ավանդական ճաշկերությների հեղափոխական փոփոխությունը, այդ իսկ պատճառով հասարակությունը միանգամից այն չընդունեց։ Սակայն ներկայումս հաշվվում է դոմբուրիի պատրաստման ավելի քան 50 տեսակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Овчинников В.В. Цветы сливы. — Российская газета, 2002. — С. 116.
  2. 2,0 2,1 2,2 Shizuo Tsuji (2006 թ․ դեկտեմբերի 26). «Japanese Cooking: A Simple Art» (անգլերեն). Kodansha International. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  3. Marie Wilson (2006 թ․ հոկտեմբերի 15). «30-Minute Asian Meals: 250 Quick, Tasty & Healthy Recipes from Around Asia» (անգլերեն). Tuttle Publishing. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  4. Tadashi Ono, Harris Salat (2013 թ․ նոյեմբերի 5). «Japanese Soul Cooking: Ramen, Tonkatsu, Tempura, and More from the Streets and Kitchens of Tokyo and Beyond» (անգլերեն). Random House LLC. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.