Կացուդոն (ճապ.՝ カツ丼), եվրոպաճապոնական խոհանոցի մսային ուտեստ[1], դոմբուրիի ամենահայտնի տարատեսակ[2][3]։ Ուտեստի անվանումը կազմված է 2 բառից՝ տոնկացու (խոզի կոտլետ) և դոմբուրի (ուտեստ, որը կազմված է մի մեծ ափսե բրնձից՝ վրան խավարտ)[4]։

Կացուդոն
Կացուդոնի բաղադրիչները
ԵնթատեսակԴոմբուրի, pork chop rice? և բրնձով ուտեստ
Առաջացման երկիր Ճապոնիա
Հիմնականբրինձ և տոնկացու
 Katsudon Վիքիպահեստում

Մեկ բաժինը ներառում է մի ափսե բրինձ և լավ տապակած խոզի թակած կոտլետ։ Կոտլետը կարելի է նախապես թաթախել ձվի մեջ կամ էլ պատրաստելուց հետո վրան սոուս լցնել[5]։ Ուտեստին կարելի է ավելացնել նաև բանջարեղեն և տարբեր համեմունքներ։

Կան կացուդոնի շրջանային տարբեր տարատեսակներ՝ նագոյական միսոկացու(դոն) (ճապ.՝ 味噌カツ丼) «կարմիր մսով» (ճապ.՝ 赤味噌 ակա միսո)[6], օկայամական դեմիկացու(դոն) (ճապ.՝ デミカツ丼) ֆրանսիական դեմիգլաս սոուսով[7] և այլն։

Մշակույթում խմբագրել

Կացուդոնը հայտնի է աշակերտների և ուսանողների շրջանում՝ «հաղթել» բառը (ճապ.՝ 勝つ կացու) համահունչ է ուտեստի անվան հետ և այդ պատճառով քննություններից առաջ վերջիններս կացուդոն են ուտում[8]։

Ճապոնիայում քաղաքային մի լեգենդ է տարածված՝ ըստ որի հանցագործն անպայման կմեղանչի, եթե մի ափսե կացուդոն ուտի ոստիկանական տեղամասում կամ հարցաքննությունների սենյակում[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Smil V., Kobayashi K. Japan's Dietary Transition and Its Impacts. — MIT Press, 2012. — С. 52. — (Food, health, and the environment). — ISBN 9780262017824
  2. Frederic L., Roth K. Japan Encyclopedia. — Belknap, 2002. — С. 134. — (Harvard University Press reference library). — ISBN 9780674017535
  3. The East. — East Publications, 1991. — С. 27.
  4. Herbst R., Herbst S.T. The Deluxe Food Lover's Companion, 2nd edition. — Barron's Educational Series, 2015. — С. 370. — ISBN 9781438076218
  5. 日本を知る105章. — Heibonsha, 2001. — (Korona bukkusu).
  6. «Miso-katsu». NAGOYA CONVENTION & VISITORS BUREAU. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «デミカツとは?» (PDF). Okayama Visitors & Convention Association.
  8. Dobson H. Japan and the G7/8: 1975-2002. — Taylor&Francis, 2004. — С. 2304. — (Sheffield Centre for Japanese Studies/Routledge Series). — ISBN 9781134355563
  9. «警察のホント・ウソ». 岡山県警察. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.