Ժոզեֆ Դյուկրյո
Ժոզեֆ Դյուկրյո (ֆր.՝ Joseph Ducreux, հունիսի 26, 1735[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա[4][5] - հուլիսի 24, 1802[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] և Սեն Դենի[6]), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ։
Ժոզեֆ Դյուկրյո ֆր.՝ Joseph Ducreux | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1735[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 24, 1802[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] և Սեն Դենի[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծագրող, նկարիչ-փորագրող, դիմանկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր[5] |
Թեմաներ | դիմանկար[6] |
Ուսուցիչ | Rose-Adélaïde Ducreux? |
Մայր | Madame Ducreux? |
Զավակներ | Rose-Adélaïde Ducreux?[7] |
Joseph Ducreux Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է նկարչի ընտանիքում։ Նախ նկարել սովորել է իր հոր մոտ։ 1760 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ շուտով հայտնի է դարձել իր դիմանկարներով։ Սովորել է Մորիս Կանտեն դե Լատուրի մոտ։ 1769 թվականին ուղևորվել է Վիեննա` Լյուդովիկի և կայսրուհի Մարի Անտուանետի հարսանիքից առաջ վերջինիս դիմանկարը նկարելու համար։ Աշխատել է նաև Լուի XVI-ի պալատում, որի դիմանկարներից մեկի համար միապետից ստացել է բարոնի տիտղոս։
Նաև նկարել է թագավորի վերջին դիմանկարը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նրա գլխատումից առաջ։ Ինքը` նկարիչը, այդ հեղափոխության իրադարձությունների ժամանակ մեկնել է Լոնդոն, բայց 1793 թվականին վերադարձել է և հաստատվել Փարիզում` նկարիչների և երաժիշտների համար մեծ սալոն հիմնելով։ Մահացել է Փարիզից Սեն-Դենի ճանապարհին։
Դյուկրյոն հայտնի է իր դիմանկարներն ստեղծելիս դիմագրության հանդեպ հատուկ ուշադրությամբ։ Նկարել է նաև մի քանի ինքնանկարներն, որոնց վրա պատկերել է ապրումներ և իրավիճակներ, այդ թվում նաև` հորանջում։
Դյուկրյոն ունեցել է մի քանի երեխաներ։ Նրա մեծ որդին` Ժյուլը, եղել է նկարիչ և հետիոտնի կապիտան։ Զոհվել է Ժեմապի ճակատամարտում։ Նրա մեծ դուստրը` Ռոուզ-Ադելաիդա Դյուկրյոն, նունպես նկարչուհի է դարձել։
Պատկերասրահ
խմբագրել-
Ինքնանկար, մոտ` 1791
-
Ջորջ Կադուդալ, 1800
-
Մարի Անտուանետը, 1769
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Ducreux (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Joseph Ducreux — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T023927
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2021.
Արտաքին հղումներ
խմբագրել- Статья в La Grande Encyclopédie(ֆր.)
- Getty Museum: Self-portrait information
- Getty Museum: Biography
- Enlightenment: Royal Academy of Painting Արխիվացված 2006-04-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Դյուկրյո» հոդվածին։ |