Դյորդ Ալմաշի (հունգ.՝ György Ede Almásy de Zsadány et Törökszentmiklós, օգոստոսի 11, 1867(1867-08-11), Grad, Սլովենիա - սեպտեմբերի 23, 1933(1933-09-23), Գրաց, Շտիրիա), հունգարացի արևելագետ, ճանապարհորդ, կենդանաբան և ազգագրագետ։ Նրա որդին՝ Լասլո Ալմաշին, եղել է Աֆրիկան ուսումնասիրող օդաչու և զինվոր։

Դյորդ Ալմաշի
հունգ.՝ Almásy György
Ծնվել էօգոստոսի 11, 1867(1867-08-11)
Grad, Սլովենիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1933(1933-09-23) (66 տարեկան)
Գրաց, Շտիրիա
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, թռչնաբան, կենդանաբան և ազգագրագետ
Գործունեության ոլորտկենդանաբանություն և ազգագրություն
Ալմա մատերԳրացի համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն և հունգարերեն
Երեխա(ներ)János Almásy von Zsadány und Török-Szent-Miklós? և László Almásy?
 György Almásy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայրը՝ Էդե Ալմաշին, եղել է Հունգարիայի աշխարհագրական ընկերության հիմնադիրներից մեկը։

Դյորդ Ալմաշին դոկտորի կոչում է ստացել Գրացի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Բուդապեշտում, սակայն հետո տուն է վերադարձել, որպեսզի տնօրինի կալվածքը։ Հետաքրքրվել է կենդանաբանությամբ, մասնավորապես՝ թռչնաբանությամբ։ Իշտվան Չերնելի համահեղինակությամբ տպագրել է գիրք։ Առաջինն է, որ կատարել է քիչ թե շատ լուրջ ճանապարհորդություն Դանուբի դելտայում՝ ուսումնասիրելու թռչնային ֆաունան։

Առաջին անգամ Ասիա է մեկնել ճանապարհորդության 1900 թվականին Գրացի համալսարանի կենդաբանության իր դասախոսի՝ Ռուդոլֆ Շտումմեր ֆոն Տրաունֆելսի հետ։ Նրանք ուսումնասիրել են Իլի գետի ավազանը, Իսիկ Կուլ լճի արևելյան շրջանը և Տյան Շանի հնում չուսումնասիրված երրորդ գագաթը։ Նրանց ճանապարհորդության կենդանաբանական արդյունքը դարձել է կենդանիների 20 000 նմուշից բաղկացած հավաքածուն (մեծ մասը եղել են թռչուններ), որոնց թվում եղել են բազմաթիվ նոր տեսակներ։ Նրանք նաև կատարել են ազգագրական նշումներ, որոնք պատմում եմ ղրղզ և ղազախ ժողովուրդների առօրյա կյանքի մասին։ Ալմաշին կարևոր դեր է ունեցել ղրղզական «Մանաս» էպոսը արևմուտքին ներկայացնելու գործում։

Գրականություն խմբագրել

  • Асанов У. А., Джуманазарова А. З., Чоротегин Т. К. Кыргызская наука в лицах: Краткий исторический и био-библиографический свод / Отв. ред. академик У. А. Асанов. — Бишкек: Центр госязыка и энциклопедии, 2002. — 544 стр., илл. — ISBN 5-89750-142-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Ալմաշի» հոդվածին։