Իսիկ Կուլ (ղրղզ.՝ Ысык көл Issık Köl, թուրքերեն՝ Issık Göl , ռուս.՝ Иссык-Куль, չինարեն՝ 熱海), անհոսք լիճ Հյուսիսային Տյան Շանում, Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում, 1608 մ բարձրության վրա։ Ընկած է հյուսիսում Կունգեյ Ալթաու, հարավում՝ Թերսկեյ Ալթաու լեռնաշղթաների միջև։ Մակերեսը 6236 կմ2 է, երկարությունը 178 կմ, լայնությունը՝ մինչև 60 կմ, խորությունը՝ մինչև 668 մ (այլ տվյալներով՝ մինչև 702 մ)։

Իսիկ Կուլ
Ысык-Көл

Իսիկ Կուլ լիճը
42°25′58″ հս․. լ. 77°24′21″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կենտրոնական Ասիա
Երկիր Ղրղզստան Ղրղզստան
Վարչատարածքային բաժանում Իսիկ Կուլի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 1609 մ
Ավազանի մակերեսը 6236 կմ²
Ծավալը 1738 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 688 կմ
Ամենամեծ խորությունը 702 մ
Միջին խորությունը 278 մ
Աղիությունը 5,9 ‰
Ջրահավաքի մակերեսը 15 844 կմ²
Վիքիպահեստում

Իսիկ Կուլի մեջ է թափվում ավելի քան 50 գետ, որոնցից խոշորներն են Ջերգալան և Տյուպը։ Հիմնական նավահանգիստը Ռիբաչիե և Պրիստան Պրժևալսկ քաղաքներն են։

Իսիկ Կուլ լճի ջրերը երբեք չեն սառչում, չնայած այն գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա[1]։

Անվանում

խմբագրել

Անվանումը ղրղզերեն բառացի նշանակում է «տաք լիճ» (իսիկ «տաք» և կուլ «լիճ»)։ Լիճը ձմռանը չի սառչում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . . Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 77.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիկ Կուլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 413