Դմիտրի Խրուստալյով (ռուս.՝ Дми́трий Ю́рьевич Хрусталёв, փետրվարի 20, 1979(1979-02-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս դերասան և հաղորդավար։

Դմիտրի Խրուստալյով
ռուս.՝ Дмитрий Юрьевич Хрусталёв
Ծնվել էփետրվարի 20, 1979(1979-02-20) (45 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի աերոտիեզերական սարքաշինության պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հաղորդավար, կատակերգու, մենեջեր և ՈՒՀԱ-ի խաղացող
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

 
Դմիտրի Խրուստալյովը «Երկու նապաստակների հետևից» ներկայացումում։ «Ռուսական երգ» թատրոն

Դմիտրի Խրուստալյովը ծնվել է 1979 թվականի փետրվարի 20-ին Սանկտ Պետերբուրգում։ Մանկությունից զբաղվել է պարահանդեսային պարերով[2]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պուշկին քաղաքի Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարանը[3]։ Համալսարանում տարվել է ՈւՀԱ խաղով[3][4]։ Տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աերոտիեզերական սարքաշինության բաժինը[5] և այն ավարտել է «գիտության և կրթության մենեջեր» մասնագիտությամբ։

1998 թվականից հանդես է եկել ՈւՀԱ-ի «Սանկտ Պետերբուրգի հավաքական»ի հետ և եղել է դրա ղեկավարը։ Թիմի կազմում 1998 թվականին դարձել է Մոսկվայի գավաթակիր, 1999 թվականին՝ Բարձրագույն Լիգայի եզրափակիչ փուլի մասնակից, 2000 թվականին՝ Ձայնեղ Կիվին փառատոնի «Փոքր Կիվին»-ի կրող և 2002 թվականին՝ Բարձրագույն լիգայի փոխչեմպիոն։ 2003 թվականին «ԽՍՀՄ հավաքական»-ի թիմի կազմում նվաճել է ՈւՀԱ-ի ամառային գավաթը։ Ճանաչում է ստացել Վլադիմիր Պուտինի մասին իր ծաղրանմանակման շնորհիվ[6]։

ՈւՀԱ-ից հետո մի քանի տարի անհետացել է հեռուստաէկրաններից[7]։ 2007 թվականից Վիկտոր Վասիլևի հետ դուետով դարձել է Comedy Club ծրագրի մասնակից։ 2008 թվականից նկարահանվել է Comedy Woman ծրագրու։ 2013 թվականին Իվան Ուրգանտի հետ վարել է Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» ծրագիրը, 2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 12-ը Վիկտոր Վասիլևի հետ վարել է «Վիտիայի և Միտիայի մշակութային արկածները» բաժինը նույն հաղորդումում[8][9]։ 2014 թվականի ապրիլին դարձել է ՍՏՍ ալիքի «Լենինգրադյան Stand-up ակումբ» շոուի հաղորդավարը[10]։ 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի հունվարը Վիկտոր Վասիլևի հետ միասին վարել է «Էստրադայի թատրոն» ծաղրերգական շոուն, հետո մտել է Առաջին ալիքով հեռարձակվող «Պարիր» շոուի ժյուրիի կազմի մեջ։ 2017 թվականի հոկտեմբերի 8-ից վարել է նույն ալիքի «Մայրս ավելի լավ է պատրաստում» ծրագիրը[11]։

2018 թվականից «Գալչոնոկ» ոչ պետական բարեգործական հիմնադրամի խորհդի անդամ է, որն օգնություն է ցուցաբերում կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներով երեխաներին[12]։

2018 թվականի հոկտեմբերին առաջնաելույթ է ունեցել թատերաբեմում։ «Ռուսական երգ» թատրոնում «Երկու նապաստակների հետևից» երաժշտական կատակերգությունում խաղացել է Գոլոխվաստովի դերը[13]։

Անձնական կյանք խմբագրել

2001-2011 թվականներին փաստացի ամուսնացած է եղել մասնագիտությամբ իրավաբան Վիկտորիա Դեյչուկի հետ[14]։

2012 թվականին Դմիտրի Խրուստալյովը սիրավեպ է ունեցել Comedy Woman հաղորդման գործընկեր Եկատերինա Վառնավայի հետ։ 2013 թվականի վերջին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է[15][16]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
2006-2007 Ալիսայի երազանքները ՈւՀԱ անդամ
2009 Ամենալավ ֆիլմը 2 Դիմատի
2011 Հղին Էդգար
2011 Ծառայողական սիրավեպ։ Մեր օրեր պարագլուխ
2012 Կրկնորդիչ վարսավիրանոցի տնօրեն
2015 Ժամանակավորապես անհասանելի Կոնստանտին Լեոնով, խաբեբա
2015 Հաջողության աստղագուշակ Վիկտոր, հավակնորդ
2016 Հիշում եմ-չեմ հիշում ռեժիսոր
2016 Գրազ սիրո վրա Քրիստինայի սիրեկանը
2016 Համադասարանցիներ կամեո
2017 Համադասարանցիներ։ Նոր շրջադարձ կամեո
2017 Քեզնից հետո կամեո
2017 Հրաշագործը Պուրգին
2018 Արգելավայր Տոլիկ

Հնչյունավորում և կրկնօրինակում խմբագրել

Տարի Անվանում Դեր
2009-2010 Չվճարված արձակուրդ Օլեգ Օլեգովիչ Պոպովի մտքերը[17]
2014 Հարևան արջեր 3D
2014 Club Թութակ Միտյա քամելեոն
2019 Ջուն կախարդական այգին Խոզուկ Սթիվ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Ольга Емельянова (2014 թ․ մարտի 25). «Новая старая подружка Хрусталёва». «Экспресс газета». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Дмитрий Хрусталев». vokrug.tv. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Хрусталёв Дмитрий Юрьевич». Коммерсантъ. 2013 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Дмитрий Хрусталев празднует 35-летие». журнал «7 дней». 2014 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Елена Данилевич (2009 թ․ ապրիլի 1). «Дмитрий Хрусталев: «Ленина и Путина пародировать легко»». Аргументы и факты. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Дмитрий Хрусталев: Девчонки умоляли переспать с ними». газета «Собеседник». 2009 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  8. Василий Тригубкин (2013 թ․ նոյեմբերի 21). «Дмитрий Хрусталев стал соведущим «Вечернего Урганта»». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  9. Сабурова Ольга (2013 թ․ դեկտեմբերի 10). «Что ждет звезду ТНТ Дмитрия Хрусталева в "Вечернем Урганте"». газета «Собеседник». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Дмитрий Хрусталев станет ведущим нового шоу на СТС». журнал «StarHit». 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «О проекте. Моя мама готовит лучше. Первый канал». 1tv.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Юлия Пересильд представляет новую команду благотворительного фонда «Галчонок»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  13. «Дмитрий Хрусталёв нашел богатую невесту». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  14. Ольга Бехтольт, Ольга Плетенёва (2013 թ․ դեկտեմբերի 9). «Дмитрий Хрусталев расстался с участницей Comedy Woman Екатериной Варнавой». журнал «StarHit». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  15. Ольга Александрова (2013 թ․ դեկտեմբերի 9). «Екатерина Варнава и Дмитрий Хрусталев расстались после года отношений». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «Екатерина Варнава рассказала правду об отношениях и разрыве с Дмитрием Хрусталевым». газета «Собеседник». 2014 թ․ հունվարի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Бывшая КВНщица из Владивостока сняла реалити-шоу. С семьей она проехалась по всей России под прицелом камер. Комсомольская правда (12 ноября 2009).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Խրուստալյով» հոդվածին։