Դմիտրի Դորլիակ
Դմիտրի Լվովիչ Դորլիակ (ռուս.՝ Дми́трий Льво́вич Дорлиа́к, մարտի 14, 1912 - սեպտեմբեր 1938, Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային դերասան։ Երգչուհի Նինա Դորլիակի եղբայրը։
Դմիտրի Դորլիակ | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1912 |
Մահացել է | սեպտեմբեր 1938 (26 տարեկան) |
Մահվան վայր | Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Սուրբ Պետրոսի դպրոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելԴմիտրի Դորլիակը ծնվել է 1912 թվականի մարտի 14-ին։ Սերում է ֆրանսիացի ազնվականների տոհմից, որոնք Հեղափոխության ժամանակ փախել են Ռուսաստան։ Հայրը՝ Լև Դորլիակը (1875-1914), Ռուսական կայսրության պետական բանկի ղեկավարներից էր, իսկ մայրը՝ Քսենյա Նիկոլաևնան (ծնվ.՝ Ֆելեյզեն, 1881-1945), Մարիա Ֆեոդորովնայի պալատի ազնվական օրիորդ, օպերային երգչուհի էր։ Սովորել է Պետրիշուլեում։ Մոր՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո, բնակվել է Արբատ փողոցի վրա գտնվող № 30/3 տանը։
Ավարտել է թատերական դպրոց։ 1928-1938 թվականներին աշխատել է Ե. Վախթանգովի անվան թատրոնում։ Ատլետիկ կազմվածքի շնորհիվ համարվել է մոսկովյան բեմի ամենագեղեցիկ տղամարդը[1]։
«Փարիզի արշալույսները» ֆիլմի նկարահանման ժամանակ սիրավեպ է սկսել դերասանուհի Անտոնինա Մաքսիմովայի հետ։ Նրանց բաժանումը մեծ աղմուկ է հանել «Կինո» ամսագրում լույս տեսած «Վախթանգովի թատրոնի գռեհկամիտը» (ռուս.՝ Пошляк из театра Вахтангова) հոդվածի պատճառով[1]։ Արդյունքում Կինեմատոգրաֆի գլխավոր վարչության պետ Բորիս Շումյացկին հրահանգել է «բարոյազուրկ» դերասանին չընդգրկել նոր կինոնախագծերում[1]։
Անդրբայկալում հյուրախաղերի ժամանակ Դորլիակը հիվանդանում է որովայնային տիֆով, որի հետևանքով մահանում է 1938 թվականի սեպտեմբերի 18-ին Իրկուտսկում՝ 26 տարեկան հասակում[2]։
Որդին՝ Դմիտրին (1937-2018), նախքան Ֆրանսիա ներգաղթելը, հանդես է եկել Մոսկվայի տարբեր թատերախմբերում։ Մեծացել է դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի ընտանիքում, որոնց մասին գիրք է գրել։ Նինա Դորլիակի և ամուսնու՝ Սվյատոսլավ Ռիխտերի մահվանից հետո ժառանգել է Մոսկվայի մարզում գտնվող նրանց ամառանոցը[3]։ Մահացել է 2018 թվականին Փարիզում՝ 81 տարեկան հասակում[4]։
Դերերը թատրոնում
խմբագրելՏարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1933 | Լև Սլավին | Իոսիֆ Տոլչանով | Ինտերվենցիա | Ֆրանսուա |
1934 | Օնորե դը Բալզակ | Ալեքսանդր Կոզլովսկի |
Մարդկային կատակերգություն | Լյուսիեն Շարդոն |
1936 | Ուիլյամ Շեքսպիր | Իոսիֆ Ռապոպորտ | Մեծ աղմուկ ոչնչից | Կլավդիո |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1935 | Խիստ երիտասարդը | Գրիշա Ֆոկին |
1936 | Փարիզի արշալույսները | Էժեն Գորրո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Юрий Елагин. Укрощение искусств. 2-е изд. Нью-Йорк, 1988. Стр. 165—175.
- ↑ А. М. Данилова. Благородные девицы: воспитанницы Смольного института. ЭКСМО, 2007. Стр. 456.
- ↑ «Дача Рихтера продана за $ 2 000 000 // Экспресс газета». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Актер Дмитрий Дорлиак-младший умер в Париже // Lenta.ru, 11 марта 2018». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.