Դմիտրի Կոնստանստինովիչ Գիրս (ռուս.՝ Дмитрий Константинович Гирс, 1836, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2 (14), 1886, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գրող և լրագրող։

Դմիտրի Գիրս
Ծնվել է1836
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 2 (14), 1886
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս և Չեխովի գիմնազիա

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Գիրսը ծնվել է 1837 թվականի հուլիսի 24-ին Տագանրոգ քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Գիրսերի ցեղից սերող Կոնստանտին Կառլովիչ Գիրսը, զբաղեցնում էր կարանտինի պետի պաշտոնը։ Սովորել է կադետային կորպուսում և ճարտարագիտական ուսումնարանում։

1855-1864 թվականներին Դմիտրի Գիրսը ծառայել է որպես սակրավոր։ 1868 թվականին նա ստիպված էր մեկնել Պետերբուրգից՝ Պիսարևի թաղման արարողության ժամանակ ունեցած ելույթի պատճառով։

Գրել սկսել է «Կոնստանտինով» կեղծանվամբ 1862 թվականին «Ռուսսկի վեստնիկ» ամսագրում։ «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրի 1868 թվականի 3-րդ և 4-րդ համարներում Գիրսը հրապարակել է «Հին և նոր Ռուսաստան» վեպի սկիզբը, որն ուժեղ տպավորություն է թողել և մեծ հույսեր արթնացրել։ Սակայն այս հույսերը չեն իրականացել։ Գիրսի մնացած ստեղծագործությունները («Անդունդի եզրին»՝ «Դելո», 1870 թվական), «Կալիֆորնիական հանքարան»՝ «Օտեչեստվեննիե զապիսկի», 1872 թվական, «Նոտարական գրագրի օրագիրը»՝ նույն տեղում, 1883 թվական, «Երկամուսին Ավդոտյան»՝ 1884 թվական, «Ռուսսկայա միսլ» և այլն) ունեն միջակից ցածր մակարդակ։

1876 թվականին Գիրսը «Սանկտ-Պետերբուրգսկիե վեդոմոստիի» Սերբիայի թղթակիցն էր, իսկ 1877 թվականին Վ. Ֆ. Կորշի «Սևեռնի վեստնիկի» թղթակիցը ռազմաճակատում։ 1878-1880 թվականներին Գիրսը հրատարակում էր «Ռուսսկայա պրավդա» թերթը (որտեղ գրում էր ֆելիետոններ Դոբրո-Գլագոլ կեղծանունով), որը մեծ հաջողություն չունեցավ, բայց իր պատվավոր տեղն ունեցավ պարբերական մամուլում։ Թերթը ենթարկվել է բազմաթիվ վարչական տույժերի և կասեցումների։ Առանձին հրատարակվել են «Զինվորականի գրառումները» և «Կալիֆոռնիական հանքարանը» (Սանկտ Պետերբուրգ, 1872)։

Դմիտրի Կոնստանտինովիչ Գիրսը մահացել է 1886 թվականի դեկտեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Աղբյուրներ խմբագրել

  • Венгеров С. А. (1890–1907). «Гирс, Дмитрий Константинович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • О. Давыдова. Гирс, Дмитрий Константинович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.