Դիոգու Միգել Մորգադու Սուարեշ (անգլ.՝ Diogo Miguel Morgado Soares, հունվարի 17, 1981(1981-01-17), Campo Grande, Alvalade, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի դերասան, ռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, պրոդյուսեր և նախկին մոդել[1]։ Հայտնի է «Աստվածաշունչ» մինի-սերիալում և «Աստծո որդին» ֆիլմում Հիսուս Քրիստոսի դերով։

Դիոգու Մորգադու
պորտ.՝ Diogo Miguel Morgado Soares
Ծնվել էհունվարի 17, 1981(1981-01-17) (43 տարեկան)
ԾննդավայրCampo Grande, Alvalade, Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Դերասանը ծնվել է Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում։ Ընտանիքում դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով, ունի կրտսեր եղբայր՝ Պեդրոն[2]։

Կարիերա խմբագրել

Մորգադոն իր կարիերան որպես մոդել սկսել է տասնչորս տարեկան հասակում, իսկ տասնվեց տարեկան հասակում սկսել է իր կարիերան որպես դերասան։ Որպես դերասան նրա առաջին գործերը եղել են «Terra Mãe» (1998), «Diário de Maria» (1998),« A Lenda da Garça (2000)» և «A Febre do Ouro Negro» քիչ հայտնի ֆիլմերը։ 2000 թվականին նա կատարել է Միգելի դերը «Ես սիրում եմ քեզ, Թերեզա» ֆիլմում։ Ավելի ուշ նկարահանվել է «Ֆլորիբելլա» և «Արյունակցական կապեր» սերիալներում[3]։ Պորտուգալիայի սահմաններից դուրս Մորգադոն առաջին անգամ նկարահանվել է 2008 թվականի «Հայտնություն» բրազիլական հեռուստասերիալում։

2013 թվականի մարտին Մորգադոն կատարել է Հիսուս Քրիստոսի դերը «Աստվածաշունչ» մինի-սերիալում։ «Աստվածաշունչ» մինի սերիալը ցուցադրվել է ԱՄՆ-ի և Կանադայի History Channel հեռուստաալիքով[2]։ 2013 թվականին Դիոգոն համաձայնել է նորից կատարել Հիսուս Քրիստոսի դերը «Աստծո որդին» ֆիլմում, որն «Աստվածաշունչ» մինի սերիալի կինոնկարի վերածված տարբերակն է։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

2002-2004 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սոֆյա Դուարտե Սիլվայի հետ[4]։ Հարաբերությունների մեջ է Քեթի Օլիվեյրայի հետ։ 2009 թվականի սեպտեմբերի 2-ին զույգն ունեցել է որդի՝ Սանտիագոն[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 2013 — Ընդմիջում / Break

Պրոդյուսեր խմբագրել

  • 2013 — Ընդմիջում / Break

Սցենարիստ խմբագրել

  • 2013 — Ընդմիջում / Break

Մոնտաժող խմբագրել

  • 2013 — Ընդմիջում / Break

Դերասան խմբագրել

  • 2000 — Ես սիրում եմ քեզ, Թերեզա / Amo-te, Teresa — Միգել
  • 2001 — Պյութագորասի թեորեմը / Teorema de Pitágoras — Ռոբերտ
  • 2002 — Հինգերորդ դժոխքը / O Quinto dos Infernos — Դ. Կարլոս
  • 2003 — Ամեն ինչ սիրո համար / Tudo Por Amor — Պեդրո Կաստելո Բրանկու
  • 2002 — Սելվա / A Selva — Ալբերտո
  • 2005 — Հայր Ամարոյի գաղտնիքը/ O Crime do Padre Amaro — Libaninho
  • 2006 — Ֆլորիբելլա / Floribella — Դինիս
  • 2007 — Իտալացի գրող / A Escritora Italiana — Իոսիֆ
  • 2008 — Ըմբոստ ոգին / Rebelde Way — Մաուրա
  • 2008 — Հայտնություն / Revelação — Անտոնիո
  • 2009 — Սալազարի անձնական կյանքը / A Vida Privada de Salaza — Անտոնիո Սալազար
  • 2010 — Արյունակցական կապեր / Laços de Sangue
  • 2011 — Վրեժխնդրություն / Revenge — Ժորժե Վելեզ
  • 2013 — Աստվածաշունչ / The Bible — Հիսուս Քրիստոս
  • 2013 — 2014 — Sol de Inverno — Էդուարդ
  • 2014 —Կարմիր թիթեռ / Red Butterfly — Տոնիո
  • 2014 — Աստծո որդին / Son of God — Հիսուս Քրիստոս
  • 2014 — Ի ծնե մրցարշավորդ 2 (նախագծով) / Born to Race: Fast Track — Էնցո Լորիցելո
  • 2014 — Virados do Avesso (հեռուստասերիալ) — JoãoTerra Mãe
  • 2015 — Սուրհանդակներ (հեռուստասերիալ)/ The Messengers — Լյուցիֆեր
  • 2014 — Presa (կարճամետրաժ)
  • 2016 — Սիրահարները Վալենտայնում/ Love Finds You in Valentine

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգու Մորգադու» հոդվածին։