Դին Սփիլման

լյուքսեմբուրգցի դատավոր

Դին Սփիլման (լյուքս.՝ Dean Spielmann, հոկտեմբերի 26, 1962(1962-10-26)[1], Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի փաստաբան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ[2]։ 2004 թվականից եղել է Լյուքսեմբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, 2011 թվականից՝ Դատարանի հինգերորդ բաժնի նախագահ և ընտրվել է փոխ-նախագահ, որից հետո, 2012 թվականին՝ նախագահ։ Նաև համարվում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսական ինստիտուտի անդամ և ակադեմիական պաշտոններ է զբաղեցրել Լյուքսեմբուրգի, Նանսիի և Լուվենի համալսարաններում։

Դին Սփիլման
 
Կրթություն՝ Լուվենի կաթոլիկ համալսարան (1988) և Քեմբրիջի համալսարան (1990)
Մասնագիտություն՝ դատավոր, համալսարանի դասախոս, փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1962(1962-10-26)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Լյուքսեմբուրգ
Քաղաքացիություն  Լյուքսեմբուրգ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Սփիլմանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում։ Իրավունք է սովորել Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանում (բակալավրի աստիճան, 1988 թվական) և Քեմրիջի Ֆիցուիլյամ քոլեջում, Մեծ Բրիտանիա (մագիստրոսի աստիճան, 1990 թվական)[3][4]։

Իրավական կարիերա խմբագրել

Սփիլմանը 1989 թվականին ընդունվել է Լյուքսեմբուրգի փաստաբանների կոլեգիա, որտեղ աշխատել է մինչև 2004 թվականը։ 1991 թվականից մինչև 1997 թվականը եղել է Լուվենի կաթոլիկ համալսարանի քրեական իրավունքի օգնական[3]։ 1996 թվականից մինչև 2004 թվականը նաև դասավանդել է Լյուքսեմբուրգի համալսարանում, 1997 թվականից մինչև 2008 թվականը՝ Նանսիի համալսարանում։ 2004 թվականի հունիսի 24-ից եղել է Լյուքսեմբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ինչպես նաև 2011 թվականի փետրվարի 1-ից՝ Դատարանի հինգերորդ բաժնի նախագահ։ 2012 թվականից մինչև 2015 թվականը եղել է Դատարանի նախագահը։ 2016 թվականի ապրիլի 13-ից մինչ օրս համարվում է Եվրամիության Դատարանի դատավոր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #151919690 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Dean Spielmann, judge in respect of Luxembourg, today elected President of the European Court of Human Rights
  3. 3,0 3,1 «Judges of the Court». European Court of Human Rights. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Spielmann Vice-President of ECHR». Fitzwilliam College, Cambridge. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Սփիլման» հոդվածին։