Դիմակահանդես (ֆիլմ-բալետ, 1985)
«Դիմակահանդես» (ռուս.՝ «Маскарад»), խորհրդային ֆիլմ-բալետ, որը բեմադրել են կինոռեժիսոր Ֆելիքս Սլիդովկերը և բալետմայստերներ Նատալյա Ռիժենկոն և Վիկտոր Սմիրնով-Գոլովանովը 1985 թվականին «Էկրան» (ԽՍՀՄ) ստեղծագործական միությունում։ Արամ Խաչատրյանի համանուն բալետի էկրանավորումն է նրա երաժշտության հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ֆելիքս Սլիդովկեր |
Դերակատարներ | Նիկիտա Դոլգուշին |
Օպերատոր | Գեորգի Ռերբերգ |
Երաժշտություն | Արամ Խաչատրյան |
Կինոընկերություն | Էկրան |
Տևողություն | 64 րոպե |
«Զլատա Պրահա» հեռուստատեսային ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր է։
Պատմություն
խմբագրելՄիխայիլ Լերմոնտովի համանուն դրամայի սյուժեի հիման վրա ստեղծված «Դիմակահանդես» բալետի պրեմիերան կայացել է 1982 թվականի ապրիլի 4-ին Օդեսայի օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ներկայացման պարտիտուրայի համար կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն օգտագործել է իր ուսուցիչ Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Բալետը բեմադրվել է խորհրդային խորեոդրամայի ավանդույթներով, խորեոգրաֆիան կառուցված է դասական բալետային շարժումների և ժամանակակից (այն ժամանակվա ԽՍՀՄ-ի համար) պարի միավորմամբ։
1985 թվականին ներկայացման հիման վրա նկարահանվել է ֆիլմ-բալետը, որն արժանացել է «Զլատա Պրահա» հեռուստատեսային ֆիլմերի միջազգային մրցույթի գլխավոր մրցանակի[1]։
Դերերում
խմբագրել- Նիկիտա Դոլգուշին – Արբենին[2]
- Սվետլանա Սմիռնովա – Նինա
- Սերգեյ Բարանով – իշխան Զվեզդիչ
- Նատալյա Բարիշևա – բարոնուհի Շտրալ
- Ալեքսանդր Կորենյոկ – Շպրիխ
- Ռաֆայել Ավնիկյան – Անհայտ
- Էպիզոդներում՝ Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի արտիստներ
Երաժիշտներ
խմբագրել- Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի երգչախումբ և նվագախումբ
- Դիրիժոր՝ Ա. Տեր-Ոսկանյան
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Ֆելիքս Սլիդովկեր
- Բեմադրող բալետմայստերներ՝ Նատալյա Ռիժենկո, Վիկտոր Սմիրնով-Գոլովանով
- Լիբրետոյի հեղինակ՝ Լիդիա Վիլվովսկայա, Միխայիլ Դոլգոպոլով, Նատալյա Ռիժենկո, Վիկտոր Սմիրնով-Գոլովանով
- Երաժշտական կոմպոզիցիայի և խմբագրության հեղինակ՝ Էդգար Հովհաննիսյան
- Օպերատոր՝ Գեորգի Ռեռբերգ
- Նկարիչ՝ Իլյա Գլազունով
- Զգեստների նկարիչ՝ Նինա Վինոգրադովա-Բենուա
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Սովորական ֆորմատ
- Գունավոր պատկեր
- Տևողությունը՝ 64 րոպե
- Արտադրություն՝ «Էկրան» ստեղծագործական միավորում, «Սոյուզհեռուստաֆիլմ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Белова Е. П. Герой балета — Арбенин // Театр. — 1987. — № 9. — С. 88. — ISSN 0131-6885.
- ↑ Рогова Э. Н. Маскарад // Русский балет. Энциклопедия / Под ред. Е. П. Беловой. — М.: Большая Российская энциклопедия, Согласие, 1997. — С. 295. — ISBN 5-85270-099-1
Գրականություն
խմբագրել- Луцкая Е. Л. Блеск и нищета маскарада // Музыкальная жизнь. — 1987. — № 12. — С. 8.