Դիկտիոկաուլոզներ, խոտակեր կենդանիների ինվազիոն հիվանդություններ։ Հարուցիչները Dictyocaulidae ընտանիքի կլոր որդերն են։ Տարածված են ամենուր և մեծ վնաս են հասցնում անասնապահությանը։ Կենդանիները վարակվում են արոտավայրերում՝ կերի ու ջրի հետ կլանելով ինվազիոն թրթուրներ։ Թրթուրներն աղիքներով թափանցում են միջընդերային ավշային հանգույցները, մաշկափոխվում են և արյան հոսքով հասնում ալվեոլները ու բրոնխները՝ առաջացնելով բորբոքումներ։ Վարակի առաջին օրերին ևկատվում է ախորժակի անկում, լույծ, իսկ երկու շաբաթ հետո սկսվում է հազ, քթահոսություն, վերջավորությունների, միջծնոտային ու ենթակրծքային հատվածների այտուց։ Դանդաղում է մատղաշների աճը, նրանք հյուծվում են, ջերմությունը բարձրանում է մինչև 40°, բարդությունների դեպքում՝ անկում (մինչև 40%)։ Բուժումը, դիտրազին, լոքսուրան, ցիազիդ (ենթամաշկային ներարկում), յոդի ջրային լուծույթ (ներշնչափողային ներարկում), ալյումինի յոդիտ (աերոզոլային ևղանակ)։ Կանխարգելումը, արոտավայրերի հերթափոխում, անապահով հոտի կամ նախիրի ճիճվաթափում։

Դիկտիոկաուլոզներ
Տեսակտաքսոն
 Dictyocaulus Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 388
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկտիոկաուլոզներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկտիոկաուլոզներ» հոդվածին։