Ամադու Դիավարա

գվինեացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Դիավարա Ամադուից)

Ամադու Դիավարա (ֆր.՝ Amadou Diawara, հուլիսի 17, 1997(1997-07-17)[1][2], Կոնակրի, Գվինեա), գվինեացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Գվինեայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ամադու Դիավարա
Amadou Diawara
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գվինեա Գվինեա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1997(1997-07-17)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Կոնակրի, Գվինեա
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 42
Պատանեկան կարիերա
2010-2012 Գվինեա Սիլի Աուտենտիկ
2012-2014 Գվինեա Սիկվենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իտալիա Սան Մարինո 15 (0)
2015-2016 Իտալիա Բոլոնյա 34 (0)
2016-2019 Իտալիա Նապոլի 49 (1)
2019-ներկա Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Գվինեա Գվինեա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 3-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Դիավարան սկսել է Սան Մարինոյում[4]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց 2015 թվականի փետրվարի 2-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[5]։

2015 թվականի հուլիսին Դիավարան 300․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոլոնյա[6]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Պավիայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ Լացիոյի դեմ խաղում[8]։ Շուտով Դիավարան դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[9] և 2015-16 մրցաշրջանում մասնակցեց 34 հանդիպման առաջնությունում[10]։

Նապոլի խմբագրել

2016 թվականի օգոստոսի 26-ին Դիավարան տեղափոխվեց Նապոլի 15 միլիոն եվրոյի դիմաց[11][12][13]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բեշիկթաշի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Նապոլիի կազմում անցկացրեց հոկտեմբերի 23-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[16][17]։ Սերիա A-ում իր առաջին գոլը գվինեացին խփեց 2018 թվականի ապրիլի 8-ին՝ Կիևոյի դեմ խաղում[18]։ Նապոլիի կազմում Դիավարան անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոմա խմբագրել

2019 թվականի հուլիսի 1-ին Դիավարան 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 21 միլիոն եվրո[22][23][24]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դիավարան ծնվել է Գվինեայում, և 2014 թվականից խաղում էր Իտալիայում՝ փորձելով ստանալ Իտալիայի քաղաքացիություն։ 2018 թվականին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջան Պյերո Վենտուրան փորձեց Դիավարային հրավիրել ազգային հավաքական[25], սակայն հաջողության չհասավ։ Մարտին նա ընտրեց հանդես գալ Գվինեայի կազմում[26]։ Գվինեայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց հոկտեմբերի 4-ին՝ Ռուանդայի դեմ խաղերի համար[27][28]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ Ռուանդայի դեմ խաղում[29]։

2019 թվականի հունիսի 12-ին Դիավարան ընդգրկվեց Գվինեայի՝ Աֆրիկայի ազգերի գավաթի համար վերջնական կազմում[30][31]։ Առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր 4 հանդիպումներին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Մադագասկարի դեմ խաղում[32][33]։ Գվինեան դուրս մնաց գավաթի 1/8 եզրափակչից՝ 3-0 հաշվով պարտվելով Ալժիրին[34][35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սան Մարինո 2014–15 Սերիա C 15 0 0 0 15 0
Բոլոնյա 2015–16 Սերիա A 34 0 1 0 35 0
Նապոլի 2016–17 Սերիա A 18 0 4 0 6 0 28 0
2017–18 18 1 1 0 8 1 27 2
2018–19 13 0 2 0 4 0 19 0
Ընդհանուր 49 1 7 0 18 1 0 0 74 2
Ռոմա 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 98 1 8 0 18 1 0 0 124 2

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[37]

Գվինեա
Տարի Խաղեր Գոլեր
2018 3 0
2019 7 0
Ընդհանուր 10 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Guinea - A. Diawara - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  4. uefa.com (2016 թ․ հունվարի 9). «UEFA.com's weekly wonderkid: Amadou Diawara». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  5. «San Marino Calcio - Ascoli Picchio, Feb 2, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Amadou Diawara: Bologna's fresh-faced enforcer wanted by Chelsea». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  7. «Bologna FC 1909 - FC Pavia 1911, Aug 14, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  8. «SS Lazio - Bologna FC 1909, Aug 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  9. «10 Things to Know about Amadou Diawara». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Player Focus: Napoli's midfield disruptor, Amadou Diawara | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  11. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Il Napoli ufficializza l'acquisto di Diawara». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  12. «Napoli announce Diawara deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  13. «OFFICIAL: Napoli sign Diawara». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  14. «SSC Napoli - Besiktas JK, Oct 19, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  15. «FC Crotone - SSC Napoli, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  16. «Manchester City - SSC Napoli, Oct 17, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  17. Burt, Jason; Bull, J. J. (2017 թ․ հոկտեմբերի 17). «Man City 2 Napoli 1: Sensational City survive late pressure to pass first real test of the season». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  18. «SSC Napoli - Chievo Verona, Apr 8, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  19. «Roma complete Amadou Diawara signing». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  20. «ROMA COMPLETE AMADOU DIAWARA SIGNING | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «Official: Roma announce signing of Amadou Diawara from Napoli». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «Serie A transfer news: Roma seal €21m Diawara deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  23. «Roma seal €21m Diawara deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  24. «AS Roma Announce €21m Amadou Diawara Signing & New Missing Children Charity Campaign». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  25. «Diawara could play for Italy | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  26. «Trio of young players pledges allegiance to Guinea» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  27. «Guinea call-up Napoli's uncapped Amadou Diawara» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  28. Tanner, Jack (2018 թ․ հոկտեմբերի 6). «Amadou Diawara's form for Napoli rewarded with call-up to the Guinea squad» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  29. «Guinea - Rwanda, Oct 12, 2018 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  30. «Africa Cup of Nations: Liverpool's Keita named in Guinea squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  31. McBride, Luke (2019 թ․ հունիսի 13). «Guinea name their final squad for AFCON». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  32. «Guinea - Madagascar, Jun 22, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  33. «Guinea vs Madagascar». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  34. «Algeria - Guinea, Jul 7, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  35. Harris, Daniel (2019 թ․ հուլիսի 7). «Algeria 3-0 Guinea: Africa Cup of Nations, round of 16 – at it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  36. «Amadou Diawara». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  37. Strack-Zimmermann, Benjamin. «Amadou Diawara». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադու Դիավարա» հոդվածին։