Դիանա Պանչենկո

ուկրաինացի լրագրող, հեռուստահաղորդավար

Դիանա Վիտալևնա Պանչենկո[1] (ուկրաիներեն՝ Діана Віталіївна Панченко, մայիսի 21, 1988(1988-05-21), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի լրագրող, հեռուստահաղորդավար, NewsOne հեռուստաալիքի հաղորդավար (2015-2021)

Դիանա Պանչենկո
ուկրաիներեն՝ Діана Віталіївна Панченко
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1988(1988-05-21) (35 տարեկան)
ԾննդավայրՆիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (2010) և Շևչենկոյի անվան համալսարան (2018)
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ և
մրցանակներ
Silver Play Button

Կենսագրություն խմբագրել

Դիանա Պանչենկոն ծնվել է 1988 թվականի մայիսի 21-ին, Նիկոլաևում[2][3]։ Հետագայում բնակվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ Դիանան 11 տարեկան է եղել[4]։

2010 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «հրատարակչական գործ և խմբագրում» մասնագիտությամբ, իսկ 2018 թվականին՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։ 2010 թվականին կարճ ժամանակ աշխատել է «Գազետա պո Ուկրաինսկի» թերթի թղթակից։ 2010-2015 թվականներին եղել է «Կիև» հեռուստառադիոընկերության թղթակից և հաղորդավարուհի[5]։

2015 թվականին դարձել է NewsOne հեռուստաալիքի հաղորդավարուհի[6]։ Եղել է «Թեմա», «Դիմակայություն», «Հինգերորդ անկյուն» և «Մերոնք» ծրագրերի հաղորդավարը[7]։ 2017 թվականի դեկտեմբերին NewsOne-ի գործունեության արգելափակման ժամանակ Պանչենկոն հեռուստաալիքի անունից դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ խոսքի ազատությունը պաշտպանելու պահանջով[8]։

NewsOne հեռուստաալիքով տարբեր հաղորդումների ժամանակ Պանչենկոն ստուդիայից վտարել է քաղաքական գործիչներ Վալերի Իվասյուկին և Յուրի Բուբլիկին[9][10]։

2018 թվականին «Մեծ երեկո» հաղորդման հեռարձակման ժամանակ գրող Լարիսա Նիցոյը դիմել է Պանչենկոյին՝ խնդրանքով խոսել ոչ թե ռուսերեն, այլ ուկրաիներեն։ Պանչենկոն հայտարարել է, որ Նիցոյը չի կարող իրեն ասել, թե ինչ լեզվով խոսի, որից հետո գրողը լքել է ստուդիան[11][12]։

Պանչենկոն եղել է «Տարվա մարդ-2019» մրցանակի դափնեկիր «Տարվա լրագրող» անվանակարգում[13]։ 2020 թվականին ընդգրկվել է «Ուկրաինայի ամենաազդեցիկ կանայք վարկանիշում Focus կայքի ընթերցողների» վարկածով՝ 7-րդ համարի տակ[2]։ «Դեդեկտոր մեդիա»-ի լրագրող Յարոսլավ Զուբչենկոն Պանչենկոյին անվանել է «2020 թվականի ամենավատ մեդիագործիչ»[14]։ 2021 թվականին նա առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո Մամուլի ազատության համաշխարհային մրցանակի համար[5]։

2021 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից NewsOne-ի, ZIK-ի և 112 Ուկրաինայի սեփականատեր Տարաս Կոզակի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո, ինչը հանգեցրել է այդ լրատվամիջոցների հեռարձակման դադարեցմանը, Պանչենկոն և դրանց մի շարք աշխատակիցներ տեղափոխվել են «Առաջին անկախ» հեռուստաալիք[15]։ Պանչենկոն հանդիսանում է «Մեդիահոլդինգ Նովոստի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 99%-ի շահառու սեփականատերը, որը կազմակերպում է «Առաջին Անկախ»-ի հեռարձակումը[16]։

2021 թվականի փետրվարի 26-ին Պանչենկոն դարձել է «Լրագրողների պաշտպանության ակումբ» շարժման հիմնադիրներից մեկը[17]։ Վարել է «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնը, որը կայացել է 2021 թվականի հուլիսին Վիտեբսկում[18]։ Միջոցառման ավարտից հետո Պանչենկոյին կանչել են Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհուրդ, բացատրություններ տալու[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Анкетні дані акредитованого представника ЗМІ». cvk.gov.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  2. 2,0 2,1 «#7 Диана Панченко в рейтинге «Самые влиятельные женщины Украины по версии читателей сайта Фокус»». ФОКУС (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  3. Пост Панченко в facebook.com
  4. Диана Панченко интервью Шарий net ՅուԹյուբում՝ սկսած 3110-րդ վայրկյանից
  5. 5,0 5,1 «Ведущая незаконно закрытого Зеленским телеканала NewsOne Диана Панченко номинирована на премию UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize». 112.ua (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  6. «На NewsOne набрали странных ведущих. С интеллектом, как у Мадонны». МедиаНяня (ռուսերեն). 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Телеканал Newsone запускает новые программы». Telekritika (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  8. Маляренко Евгения (2017 թ․ դեկտեմբերի 4). «Журналисты NewsOne потребовали от Порошенко защиты свободы слова». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Ведущая телеканала соратника Медведчука выгнала гостя в прямом эфире». depo.ua (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  10. «NewsOne вирізав із запису уривок програми, де ведуча вигнала екснардепа». detector.media (ուկրաիներեն). 2020 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  11. Семенова Инна (2018 թ․ հոկտեմբերի 11). «Скандалы в прямых эфирах, магазинах, поездах. Как писательница Лариса Ницой пытается защищать украинский язык». nv.ua (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  12. Кулиш Ярослав (2018 թ․ հոկտեմբերի 10). «Панченко vs Ницой, раунд второй. Кто подвел себя под статью из-за русского языка». kp.ua (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  13. «Лауреаты общенациональной программы Человек года-2019 в номинации Журналист года». kp.ua (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  14. Зубченко Ярослав (2021 թ․ հունվարի 4). «Телевізійний треш-2020. Антипремія «Детектора медіа»». detector.media (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  15. ««Первый Независимый» с журналистами каналов Медведчука отключили после часа эфира». ukrinform.ru (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  16. «Нацсовет проверит скандальный "Первый независимый" из-за информации с СБУ». 24 Канал (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. «Украинские журналисты объединились для защиты своих прав». ИА REGNUM (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 27.
  18. Колесниченко Дарья (2021 թ․ հուլիսի 14). ««С коллегами из России». Экс-ведущая попавшего под санкции NewsOne откроет Славянский базар в Беларуси». nv.ua (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. Квасневская Диана (2021 թ․ օգոստոսի 19). «У Нацсовета есть вопросы к медведчуковской Панченко: вела Славянский базар и ездила к Лукашенко». 24 Канал (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել