Դժբախտություն (պատմվածք)

«Դժբախտություն» (ռուս.՝ «Горе»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1885 թվականին, նոյեմբերի 25-ի «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 324-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Դժբախտություն
ռուս.՝ Горе
«Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմը, 1884 թվական
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1885
ԹարգմանիչԴերենիկ Դեմիրճյան

Հրատարակություններ խմբագրել

Ա. Չեխովի «Վիշտը» պատմվածքը գրվել է 1885 թվականին, տպագրվել նույն թվականի նոյեմբերի 25-ին «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 324-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ 1886 թվականին պատմվածքը հրատարակվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմում, ներառվել է գրողի աշխատությունների ժողովածուում, որը կազմել է Ա. Մարքսը։ 1895 թվականին պատմվածքը առանձին հրատարակություն է ունեցել (Ի. Սիտինի գրահրատարակչություն)։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, նորվեգերեն, սլովակերեն, չեխերեն, շվեդերեն և սերբախորվաթերեն։

Հայերեն թարգմանության հեղինակը Դերենիկ Դեմիրճյանն է[1]։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքը գրվել է գրողի՝ Չիկինի (Վոսկրեսենկ) հիվանդանոցում աշխատելու ընթացքում։ Քննադատ Զվենիգորոդցևը (Վ. Պոկրովսկու կեղծանունը) գրել է. «Վոսկրեսենսկից երկու վերստ հեռավորության վրա է գտնվում Չիկինի տեղական հիվանդանոցը, որը ղեկավարում էր այդ ժամանակ հայտնի զեմցի բժիշկ Պ. Արխանգելսկին։ Շուտով նա մոտիկից է առնչվում Արխանգելսկու հետ, հաճախ հիվանդներ է ընդունում նրա մոտ և ընդհանրապես սիրում է լինել Չիկինում։ Այս հիվանդանոցը նրան տվել է իր բազմաթիվ պատմությունների թեմաները՝ «Վիրաբուժություն«, «Դժբախտություն», «Փախստական»[2]։

Լ. Պալմանը գրել է Չեխովին. «Իմ կարծիքով՝ սա լավագույնն է, որ Դուք մինչ օրս գրել եք։ Տարօրինակ տպավորություն է թողնում ամբողջությամբ կյանքի ճշմարտությամբ լի ակնարկը, դառնում է և՛ ծիծաղելի, և՛ տխուր։ Այստեղ, ինչպես և ժողովրդի կյանքում, ծիծաղելին միահյուսված է մռայլի հետ։ Ցավալի է, որ Ձեր կողմից հաջողված ու փայլուն այս պատմությունը դուք չեք տեղադրել «Օսկոլկիում»։

Պատմվածքի քննադատության մեջ Վ. Գոլցևը գրել է. «... ծեր ու հարբեցող խառատը բժշկի է տանում հիվանդ կնոջը։ Ճանապարհին նա մեռնում է, իսկ խառատի հոգում խղճի խայթ է զարթնում, խոր խղճահարություն՝ տառապած ու տանջված կնոջ հանդեպ։ Այդ հոգեվիճակը փոխանցել է Չեխովը՝ իրեն հատուկ ուժով, խտացածությամբ և անարվեստությամբ»[3]։

Լև Տոլստոյը պատմվածքը ներառել է Չեխովի լավագույն պատմվածքների իր ցանկում[4]։

Կերպարներ խմբագրել

  • Գրիգորի Պետրով, խառատ, մոտ 60 տարեկան։
  • Մատրյոնա, նրա կինը։
  • Պավել Իվանիչ, բժիշկ։

Դիպաշար խմբագրել

Ձմռանը ծանր հիվանդանում է խառատ Գրիգորի Պետրովի կինը՝ Մատրյոնան, և խառատը, հարևանից վերցրած ձին լծելով սայլին, կնոջն ուզում է հասցնել զեմստվոյի հիվանդանոց։ Մինչև հիվանդանոց ճանապարհը երեսուն վերստ էր։ Ճամփին նա խոսում էր կնոջ հետ, նրան համոզում համբերել ու դիմանալ։ Սակայն ճանապարհին նկատում է, որ ձյունը դադարում է հալվել պառավի դեմքին։ Պետրովը սարսափում է։ Շոշափելով նրա սառը ձեռքը՝ հասկանում է, որ Մատրյոնան մեռել է։

Լաց լինելով՝ սկսում է հետ վերադառնալ։ Ճանապարհին հիշում է, թե ինչպես է Մատրյոնայի հետ քառասուն տարի ապրել, ինչքան շատ է ինքը խմել։ Նա անընդհատ մտածում է. «Ա՜յ մի նորից ապրեի...»։ Մտածելով, որ պետք է ոչ թե բժշկի մոտ գնալ, այլ թաղել Մատրյոնային, նա կրկին ետ է դարձնում սահնակը։ Շուրջը գնալով մթնում է, քամին դառնում է ավելի ցուրտ ու կտրող։ Խառատը նիրհում է։

Արթնանում է ներկած պատերով մի մեծ սենյակում, որի պատուհաններից լցվում է արևի պայծառ լույսը։ Իր առջև տեսնում է բժիշկ Պավել Իվանիչին։ Երբ Գրիգորին ուզում է վեր կենալ, չի կարողանում. ոտքերը և ձեռքերը չէին ենթարկվում։ Բժիշկը բացատրում է, որ Գրիգորին ցրտահարել է ձեռքերն ու ոտքերը և զրկվել դրանցից։ Հետո նա ավարտում է հետևյալ կերպ. «Կենդանի մնացի, փա՛ռք տուր աստծուն։ Վնաս չունի, վաթսունը ապրեցիր-քեզ հերիք է»։ Այդ ասելով՝ բժիշկը դուրս է գալիս հիվանդասենյակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  2. «Антон Павлович Чехов. Его жизнь и сочинения», М., 1907, стр. 7
  3. Ст. «А. П. Чехов. Опыт литературной характеристики», «Русская мысль», 1894, № 5, стр. 43
  4. I.L. Tolstoy's 25 May 1903 letter to Chekhov // Письмо И. Л. Толстого к Чехову от 25 мая 1903 г. — т. III этого изд., стр. 537

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Горе // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 48, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.

Արտաքին հղումներ խմբագրել