Դը Լոնգի կղզիներ (ռուս.՝ Острова Де-Лонга, յակուտ.՝ Де Лоҥ Aрыылара), կղզեխումբ Արևելասիբիրական ծովում, Նորսիբիրական կղզիների կազմում։ Ընդգրկում է Ժանետի, Հենրիետի, Բենետի, Վիլկիցկու, Ժոխովի կղզիները։ Ընդհանուր տարածությունը շուրջ 228 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 426 մ (Բենետի կղզում)։

Picto infobox map.png
Դը Լոնգի կղզիներ
Острова Де-Лонга

'
Կոորդինատներ 76°23′ հս․. լ. 153°20′ ավ. ե.HGЯO
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ջրատարածություն Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
##Դը Լոնգի կղզիներ (Ռուսաստան)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Անվանում և պատմությունԽմբագրել

Այս կղզիներից մի քանիսը՝ Ժանետի, Հենրիետի, Բենետի, կոչվել են այն հայտնագործած ամերիկյան 1879–1881 թվականների արշավախմբի ղեկավար Ջորջ Վաշինգտոն Դը Լոնգի անունով։ Դը Լոնգի նպատակն էր հասնել Հյուսիսային բևեռ։ 1881 թվականին ենթարկվում է նավաբեկության, որից հետո, նա անձնակազմի ողջ մնացած մասի հետ հասնում է Լենայի գետաբերան, ուր բոլորը սովամահ են լինում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327