«Դե, սպասիր» (թողարկում 20) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 20)), քսաներորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը «Դե, սպասիր» շարքից։ Նկարահանվել է «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայում 2006 թվականին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում քաղաքում և ամառանոցում։

Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորԱլեքսեյ Կոտյոնոչկին
ՍցենարիստՖելիքս Կանդել և Ալեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԻգոր Խրիստենկո[1]
ԵրաժշտությունԱնդրեյ Դերժավին և Մաքսիմ Ֆադեև
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՔրիսթմաս Ֆիլմզ
Տևողություն653 վայրկյան
ՇարքԴե, սպասիր
Թվական2006

Սյուժե խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Գայլը Chupa Chups կոնֆետ ուտելով քայլում է փողոցում։ Տեսնելով «Խմիչքներ» գրությամբ ավտոմատը՝ դրա մեջ գցում է կոճակ, որովհետև կոպեկ չի գտնում։ Նրա համար դուրս է գալիս այդ նույն կոճակով շիշ։ Զայրացած գայլը ոտքով հարվածում է, և կոճակն ընկնում է այն տան պատշգամբը, որտեղ ապրում է նապաստակը և դիպչում մագնիտոֆոնի կոճակին։ Հնչում է «Я шоколадный заяц» երգը։ Լսելով այն՝ պատշգամբ է դուրս գալիս նապաստակն ու սկսում պարել։ Գայլը, ցանկանալով բարձրանալ նապաստակի պատշգամբ, ձեռքերի ափերին սոսինձ է քսում և իրեն պատկերացնելով Սարդ-մարդ՝ սկսում է բարձրանալ պատի վրայով։ Սակայն շուտով սոսինձը չորանում է, և գայլն սկսում է ընկնել՝ իր հետ քաշելով հախճասալերը։ Ոտքերին ու ձեռքերին սոսնձված հախճասալերով հասնելով դոմոֆոնին՝ գայլը նապաստակին ասում է իր հայտնի արտահայտությունը՝ «Դե՛, նապաստակ, սպասիր»։

Հիմնական մաս խմբագրել

Գայլի ամառանոցը․ ծաղիկն աճում է զուգարանակոնքի մեջ, հատակին փոշի է ու հին իրեր, պատին՝ «PLAYWOLF» ամսագիր, կկվով ժամացույց։ Գայլը հանգստանում է անկողնում։ Հանկարծ հարևան ամառանոցից լսվում է «Я шоколадный заяц» երգը։ Գայլը զայրացած դուրս է վազում և տեսնում նապաստակին, որ աշխատում է ծաղկաթմբի վրա։ Նապաստակւ երիցուկներ է տնկում, և գայլի թքելուց զուգարանակոնքի մեջ աճող միակ երիցուկը թառամում է։ Չկարողանալով մտնել նապաստակի ամառանոց դռնով կամ ցանկապատի վրայով՝ գայլը փորում է գետնուղի և հայտնվում նապաստակի ծաղկաթմբում, որը բացում է ջրի ծորակն ու խողովակը՝ որպես կենդանի արարած, կռվում է գայլի հետ։ Որոշ ժամանակ անց գայլին հաջողվում է հանգույց անել խողովակի վրա, սակայն ջրի ճնշումից այն պայթում է ու գայլին նետում գոմաղբով լի սայլակի մեջ, որտեղից էլ գայլն ասում է՝ «Դե, նապաստակ․․․ սպասիր»։

Որոշելով ջարդել նապաստակի ամառանոցի դուռը՝ գայլը վերցնում է գերան և վազելով իջնում բլրից։ Սակայն նրա ճանապարհին հայտնվում է այծի մեքենան (որ արտաքին տեսքով նման է ЗАЗ-965 մեքենայի), և գերանը վնասում է մեքենան։ Զայրացած այծը պտուտակաբանալին ձեռքին ընկնում է գայլի հետևից, որը թաքնվում է նապաստակի ամառանոցում, և այծը նրա հետևից նետում է երկարաճիտ կոշիկ։ Փորձելով այդ կոշկով օգնել նապաստակին վառել ինքնաեռը, բայց չափից շատ է ջանք գործադրում և պայթեցնում է այն։ Արդյունքում գայլը թռչում է խատուտիկների դաշտն ու այնտեղից նորից ասում՝ «Դե, նապաստակ, սպասիր»։

Հաջորդ էպիզոդում գայլը սունկ է հավաքում։ Իր դատարկ զամբյուղը նա փոխում է սնկով լի երկու դույլերի հետ, որ գողանում է կապույտ մոտոռոլլերի կցասայլակից, որի տերը բացակայում էր։ Դույլերի փոխարեն նա դնում է իր զամբյուղն ու մահակը։ Հանկարծ նա նկատում է նապաստակին, որ գնում է սունկ հավաքելու կարմիր մոտոռոլլերով։ Նապաստակին գրավելով դեպի թփուտները՝ գայլը բռնում է նրան և երկու դույլերի ու նապաստակի օգնությամբ ինքն իր հետ խաղում «Մատնոցներ»։ Հանկարծ նապաստակն անհետանում է։ Գայլ կապույտ մոտոռոլլերով հետապնդում է նրան, սակայն բախվում է իր ամառանոցի տնակին, որը քանդվում է։ Ավերակների միջից գայլը գոռում է․ «Դե, նապաստակ, դե, սպասիր»։ Դուրս է գալիս ժամացույցի կկուն և կուկու կանչում։

Երաժշտություն խմբագրել

  • «Шоколадный заяц» (երաժշտությունը՝ Մ. Ֆադեևի, տեքստը՝ Ի. Սեկաչյովի, կատարում է Պիեռ Նարցիսը), նապաստակի մագնիտոֆոնից հնչող երգ։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Դերասան Դեր
Իգոր Խրիստենկո Գայլ Գայլ
Օլգա Զվերևա Նապաստակ Նապաստակ

Փաստեր խմբագրել

  • Այս թողարկման մեջ, ինչպես և 10-րդ թողարկումում, ներկայացվում է առաջին ֆիլմի նախապատմությունը։
  • Այն տեսարանը, երբ սկուտերով գայլը փորձում է գլխից հանել զամբյուղը, նման է 13-րդ թողարկման մեջ օդանավակայանում տեղի ունեցող տեսարանին։
  • Թողարկման եզրափակիչ տեսարանը կկվի հետ վերցված է 15-րդ ֆիլմից։
  • Տիտրերում որպես ռեժիսոր նշված է ոմն «Կառլոն» («Карлон»)
  • Ֆիլմն ստեղծվել է այն բանի շնորհիվ, որ 2005 թվականի փետրվարին մուլտֆիլմի իրավունքները ձեռք է բերել «Пятёрочка» առևտրային ցանցը։ Ֆիլմի վերնագիրն ու նրանում հնչող արտահայտություններին օգտագործելու իրավունքը «Пятёрочка»-ն գնել է խորհրդային «Դե, սպասիր» ֆիլմի սցենարիստներից ու նրանց ժառանգներից, կերպարների օգտագործման իրավունքները՝ ռեժիսորից ու նկարչից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «"Пятерочка" снимет продолжение "Ну, погоди!"». Lenta.Ru. ООО «Лента.Ру». 2005 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել