Դեսպան Մորգենթաուի պատմությունը

«Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (անգլ.՝ Ambassador Morgenthau’s Story), 1918 թվականին Նյու Յորքում հրատարակված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերն են։ 1919 թվականին թարգմանվել է հայերեն։

Դեսպան Մորգենթաուի պատմությունը
անգլ.՝ Ambassador Morgenthau's Story
ՀեղինակՀենրի Մորգենթաու
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհուշագրություն
Թեմահուշագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր407
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվ1918
Հրատարակում հայերեն1919 թ.
OCLC1173400
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/55343
 Ambassador Morgenthau's Story Վիքիպահեստում

Հենրի Մորգենթաուն «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում ներկայացրել է Օսմանյան կայսրությունում և մասնավորապես Կոստանդնուպոլսում տիրող իրադրությունը, անդրադարձել է կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի հետ ունեցած իր հանդիպումներին՝նշելով Առաջին աշխարհամարտի տարիներին մի շարք հարցերի վերաբերյալ Գերմանիայի ունեցած դիրքորոշումը։ Մորգենթաուն նշում է, որ 1915 և 1916 թվականներին իրականացված հայերի տեղահանությունը թուրքական նոր մեթոդ էր՝ մինչ այդ երբևէ չկիրառված։ Հեղինակի կարծիքով մարդկանց զանգվածային տեղահանության գաղափարը զուտ գերմանական էր։ Մորգենթաուն ներկայացրել է նաև հայկական հարցի շուրջ երիտթուրք առաջնորդների հետ ունեցած իր զրույցները։ Նա առանձին գլխում անդրադառնում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության քաղաքականությանը և առանձնահատուկ ուշադրություն դարձնում այն փաստին, որ հայերի տեղահանությունը, ձերբակալություններն ու ջարդերը նախապես մշակված ծրագրի հետևանք էին[1][2]։

Հեղինակը

խմբագրել

Հենրի Մորգենթաու (1856-1946 թթ.). Նրա ընտանիքը 1866 թ. ԱՄՆ է տեղափոխվել Գերմանիայի Մանհայմ քաղաքից և հաստատվել Նյու Յորքում, որտեղ Հենրի Մորգենթաուն ստացել է իրավաբանական կրթություն։ Վուդրո Վիլսոնի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո` 1913 թվականին, Մորգենթաուն նշանակվել է Օսմանյան Կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան՝ դիվանագիտական ծառայություն իրականացնելով մինչ 1916 թվականը։

Քաղվածքներ

խմբագրել

Մորգենթաուն Օսմանյան կայսրությունից հեռանալու նախօրեին հանդիպում է Թալեաթի հետ՝ կրկին բարձրացնելով հայերի խնդիրը, ինչին Թալեաթը պատասխանում է.

  Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին։ Մենք լուծել ենք նրանց հարցը։ Ամեն ինչ ավարտված է։  
  Թալեաթն ինձ վրա մի մարդու տպավորություն թողեց, ով ուզում է ոչնչացնել բոլոր հայերին։ Նա ինձ հայտնեց, որ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն հարցն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, և տարվող քաղաքականությունը պաշտոնապես ընդունված է նրանց կողմից։ Ասում էր, որ չպետք է կարծեմ, թե տեղահանության մասին որոշումը հապճեպ է ընդունվել. իրականում այն երկար և լավ մշակված ծրագրի արդյունք է։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. H.Morgenthau, “Ambassador Morgenthau’s Story”, New York, 1918, 407p.
  2. Ambassador Morgenthau’s Story Գրքի էլեկտրոնային տարբերակը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հոդվածին։