Դենի Հոլա
Դենի Հոլա (հոլ.՝ Danny Holla, դեկտեմբերի 31, 1987[1], Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, «Տվենտե» ակումբի հենակետային կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հոլանդացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 31, 1987[1] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տվենտե | ||||||||||||||||||||||||||
Համար | 21 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դենի Հոլան իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Գրոնինգեն» ակումբի կազմում, ինչպես նաև վարձավճարով հանդես է եկել «Զվոլե» և ՎՎՎ-Վենլո ակումբների կազմում։ Իսկ 2012 թվականից մինչև 2014 թվականը խաղացել է ԱԴՈ Դեն Հաագ ակումբի կազմում։
Կարիերա խմբագրել
Դենի Հոլան իր ֆուտբոլիային կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Բյոյտենբոյզ» և «Օմնիվորլդ» ակումբներում։ 2001 թվականից հանդես է եկել «Գրոնինգեն» ակումբի պատանեկան թիմում, իսկ հինգ տարի անց սկսել է խաղալ թիմի հիմնական կազմում։
Ակումբի կազմում 18-ամյա կիսապաշտպանն իր առաջին խաղն անցկացրել է 2006 թվականի հոկտեմբերի 18-ին Նիդերլանդների գավաթի խաղարկության շրջանակներում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման վերջում[2]։ Նոյեմբերի 19-ին Էրեդիվիզիի շրջանակներում անցկացված «Վիլլեմ II» ակումբի դեմ խաղի ժամանակ Հոլան առաջին անգամ դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում. խաղն ավարտվել է «Գրոնինգեն» ակումբի հաղթանակով (4:1)[3]։ Առաջին մրցաշրջանում անցկացրել է 6 խաղ առաջնությունում և երկուական հանդիպումներ երկրի գավաթի խաղարկությունում ու Էրեդիվիզիի փլեյ-օֆֆում, որը անցկացվել է ՈՒԵՖԱ գավաթի ուղեգրի համար[4]։
2009 թվականի ապրիլին Դենի Հոլան երկարաձգել է «Գրոնինգեն» ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2013 թվականի կեսեր[5]։ 2012 թվականի հունիսին նա տեղափոխվել է ԱԴՈ Դեն Հաագ ակումբ[6], իսկ 2016 թվականին՝ անգլիական «Բրայթոն» ակումբ[7]։
Ելույթների վիճակագրություն խմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Առաջնության փլեյ-օֆֆ | Նիդերլանդների գավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրոնինգեն | 2006/07 | 6 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 10 | 0 |
2007/08 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
2008/09 | 30 | 5 | 4 | 1 | 3 | 1 | 37 | 7 | |
2009/10 | 22 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 24 | 2 | |
2010/11 | 20 | 2 | 2 | 0 | 3 | 0 | 25 | 2 | |
2011/12 | 13 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 0 | |
Ընդհանուր | 97 | 9 | 8 | 1 | 11 | 1 | 116 | 11 | |
Զվոլե (վարձավճար) |
2007/08 | 23 | 8 | 0 | 0 | 2 | 0 | 25 | 8 |
Ընդհանուր | 23 | 8 | 0 | 0 | 2 | 0 | 25 | 8 | |
ՎՎՎ-Վենլո (վարձավճար) |
2011/12 | 16 | 2 | 4 | 4 | 0 | 0 | 20 | 6 |
Ընդհանուր | 16 | 2 | 4 | 4 | 0 | 0 | 20 | 6 | |
ԱԴՈ Դեն Հագ | 2012/13 | 28 | 11 | 1 | 0 | 29 | 11 | ||
2013/14 | 26 | 3 | 2 | 0 | 28 | 3 | |||
Ընդհանուր | 54 | 14 | 3 | 0 | 57 | 14 | |||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 190 | 33 | 12 | 5 | 16 | 1 | 218 | 39 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «FC Groningen — TOP Oss (2:1)» (հոլանդերեն). vi.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 6.10.2011-ին.
- ↑ «FC Groningen — Willem II (2:1)» (հոլանդերեն). vi.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 6.10.2011-ին.
- ↑ «ФК Гронинген — сезон 2006/07» (հոլանդերեն). vi.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 6.10.2011-ին.
- ↑ «Danny Holla verlengt contract bij FC Groningen» (հոլանդերեն). fcgroningen.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 6.10.2011-ին.
- ↑ «Holla naar ADO Den Haag» (հոլանդերեն). fcgroningen.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 6.10.2011-ին.
- ↑ «Albion sign midfielder» (անգլերեն). seagulls.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 18.8.2014-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Հոլա» հոդվածին։ |