Դենիս Փափազյան

հայ պատմաբան, հասարակական գործիչ

Դենիս Նահապետի Փափազյան (անգլ.՝ Dennis R. Papazian, դեկտեմբերի 15, 1931(1931-12-15)), հայ պատմաբան, հասարակական գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971)։ Միչիգանի համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր։

Դենիս Փափազյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1931(1931-12-15) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Armenian Assembly of America, Միչիգան-Դիրբոռն համալսարան և Հայկական հետազոտությունների կենտրոն
Ալմա մատերՈւտյնի պետական համալսարան (1954) և Միչիգանի համալսարան (1958)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր[1]
Ամուսին(ներ)Մերի Փափազյան

Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր Մերի Փափազյանի[2] ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

Դենիս Փափազյանը ծնվել է 1931 թվականին։ 1954 թվականին ավարտել է Վեյնի պետական համալսարանի (Դեթրոյթ, Միչիգանի նահանգ) պատմափիլիսոփայական բաժինը, 1956 թվականին՝ նույն համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների բաժնի և 1958 թվականին՝ Միչիգանի (Էնն Էրբոր) համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրաները։ 1961-1962 թվականներին աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, ուսումնասիրել է Մոսկվայի և Լենինգրադի պետական արխիների նյութերը[3]։ 1966-2002 թվականներին դասախոսել է Միչիգանի (Դիրբոռն) համալսարանում, 1985 թվականից՝ Միչիգանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1975-1978 թվականներին՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն, 1973-1979 թվականներին՝ տնօրենների խորհրդի նախագահ[4][5]։

Աշխատությունները վերաբերում են 19-րդ դարի Ռուսաստանի, ԽՍՀՄ, Մերձավոր Արևելքի ու հայոց պատմության բազմաթիվ հիմնահարցերի, ինչպես նաև Հայկական հարցի ու հայոց ցեղասպանության[6] լուսաբանմանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://umdearborn.edu/casl/centers-institutes/armenian-research-center/about-us/founder-and-first-director
  2. «New president of Southern Connecticut State University diving right in, all ears» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. Yumpu.com. «DENNIS R. PAPAZIAN CURRICULUM VITAE Table of Contents 1 ...». yumpu.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  4. 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  5. «Dennis R. Papazian» (PDF).
  6. «Modern Genocide: The Curse of the Nation State and Ideological Political Parties: The Armenian Case - by Dennis R. Papazian». www.ideajournal.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.