Մերի Փափազյան, Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտորը (2011 թվականից)[1][2]։ 2016 թվականի հունվարի 27-ին Կալիֆոռնիայի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Փափազյանին նշանակել է Սան Խոսե համալսարանի ռեկտոր։ Պաշտոնը ստանձնելու է 2016 թվականի հուլիսի 1-ին[3]։ Համալսարանի 159-ամյա պատմության մեջ Փափազյանը երրորդ կին ռեկտորն է[4]։

Մերի Փափազյան
Դիմանկար
Ծնվել է1959
ԾննդավայրՀարավային Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան
ԵրկերJohn Donne and the Protestant Reformation: New Perspectives
The Sacred and Profane in English Renaissance Literature
Մասնագիտությունանգլերեն գրականության դոկտոր
ԱշխատանքՀարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր
Սան Խոսեի համալսարանի ռեկտոր (հուլիսի 1-ից)
ԱշխատավայրՄոնկլեր նահանգային համալսարան և Հարավային Կոնկտիկուտի համալսարան
ԱմուսինԴենիս Փափազյան
ԾնողներՄերիլին և Հակոբ Արշակունիներ
Զբաղեցրած պաշտոններPresident of San José State University?
ԵրեխաներԱնի և Մարի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հարավային Կալիֆոռնիայում Ֆեռահյան հայկական դպրոցի ուսուցիչներ Մերիլին և Հակոբ Արշակունիների ընտանիքում[5]։ Մոր ընտանիքը գաղթել է ԱՄՆ 19-րդ դարի սկզբներին։ Հայրը ծնվել է Հունաստանում՝ հայի ընտանիքում և տեղափոխվել է ԱՄՆ՝ սովորելու[6]։

Փափազյանն ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, ստացել անգլերեն գրականության բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճան[3]։

Կարիերան սկսել է Միչիգանի Օքլենդ համալսարանում՝ որպես անգլերեն լեզվի պրոֆեսորի օգնական և ի վերջո դառնում է Արվեստի և գիտությունների քոլեջի փոխդեկանը, այնուհետև դառնում է Նյու Ջերսիի Մոնտքլեր պետական համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջի դեկանը[7], որը հանրային համալսարան էր՝ 17000 ուսանողներով[1]։

2007 թվականին դառնում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի մաս կազմող Բրոնքսի Լեման քոլեջի ռեկտորը[8] և ակադեմիական հարցերով ավագ փոխնախագահը[1]։

2011 թվականի դեկտեմբերին նշանակվել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտորը։

Փափազյանին և ամուսնուն՝ Դենիս Փափազյանին շնորհվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորների կոչում[9]։

2015 թվականի հուլիսի 3-ին Մերի Փափազյանը հանդիպել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որտեղ Փափազյանը ներկայացրել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի անցած ուղին, կառուցվածքը, ծրագրերն ու առաջիկա քայլերը[10]։

Գրքեր խմբագրել

Մի շարք գրքերի, հոդվածների հեղինակ է։ 2003 թվականի օգոստոսին Ուեյնի պետական համալսարանի կողմից հրատարակվել է «John Donne and the Protestant Reformation: New Perspectives» գիրքը։ Երկրորդ գիրքը՝ «The Sacred and Profane in English Renaissance Literature»-ը, հրատարակվել է 2008 թվականի հունիսին Դելավեր Փրես համալսարանի կողմից[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսինը՝ պրոֆեսոր Դենիս Փափազյանն է, ով Միչիգան-Դիրբորն համալսարանի Հայկական հետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրենն է։

Այժմ ապրում է Վուդբրիջում՝ ամուսնու և 2 դուստրերի՝ Անիի և Մարիի հետ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «SCSU Welcomes Incoming President Dr. Mary A. Papazian». www.ct.edu. 2011 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  2. «Dr. Mary Papazian». citiesofpromise.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  3. 3,0 3,1 «San Jose State Appoints Mary Papazian Its 29th President». NBC Bay Area. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  4. «SJSU names Mary Papazian third president in a year». Santa Cruz Sentinel. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  5. «Mary Papazian Appointed San Jose State University President». asbarez.com. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  6. «A CONVERSATION WITH PRESIDENT PAPAZIAN». southernct.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  7. «SCSU President To Resign In July». courant.com. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  8. «EXECUTIVE BIOGRAPHY Mary A. Papazian, Ph.D. President Southern Connecticut State University» (PDF). sjsu.edu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 «PRESIDENT MARY A. PAPAZIAN». southernct.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  10. «Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին». ankakh.com. 2015 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.