Դենիս Յուրիի Դուդկո (նոյեմբերի 24, 1975(1975-11-24), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, «Օկեան Էլզի» ռոք խմբի բաս-կիթառահար։

Դենիս Դուդկո
Բնօրինակ անունДенис Дудко
Ծնվել էնոյեմբերի 24, 1975(1975-11-24) (48 տարեկան)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերռոք, ջազ
Մասնագիտություներգիչ
Գործիքներբաս կիթառ և վոկալ
Գործունեություն2004–այժմ
ԿապվածՕկեան Էլզի
Կայքdudkomusic.com
 Denis Dudko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց՝ 6 տարեկանից, երբ սկսել է հաճախել երաժշտական դպրոց, ջութակի բաժին։ Հետագայում ընդունվել է Խարկովի միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոց-ինտերնատ, կոնտրաբասի դասարան։ Ապա ընդունվել է Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան արվեստների համալսարանի ջազային ֆակուլտետ, ջազային կոնտրաբասի և բաս-կիթառի դասարան։ 1998 թվականին համալսարանն ավարտելուց հետո դասավանդել է Խարկովի Բ. Մ. Լյատոշինսկու անվան երաժշտական ուսումնարանում, Ի. Պ. Կոտլյարևսկու անվան արվեստների ազգային համալսարանում և Խարկովի մշակույթի ակադեմիայում կոնտրաբասի և բաս-կիթառի դասարանում։

1995 թվականից եղել է հանրահայտ «Схiд-Side» ջազային խմբի անդամ։

2004 թվականի ամառվանից «Օկեան Էլզի» ռոք խմբի բաս-կիթառահարն է։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնալուված է։ Ունի որդի և դուստր։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դուդկո» հոդվածին։