Դենիզ Քոութս (սեպտեմբերի 26, 1967(1967-09-26)[1], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բիզնես լեդի, միլիարդատեր, Bet365 կազմակերության հիմնադիրը և գործադիր տնօրենը[4]։

Դենիզ Քոութս
անգլ.՝ Denise Coates
Ծնվել էսեպտեմբերի 26, 1967(1967-09-26)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՍթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՇեֆիլդի համալսարան
Մասնագիտությունգործարար
Աշխատավայրbet365?
Ծնողներհայր՝ Peter Coates?
Պարգևներ և
մրցանակներ

2019 թվականի հոկտեմբերին Forbes ամսագիրը Քոութսի սեփական կապիտալը գնահատել է 12,2 մլրդ դոլար[5]։ 2018 թվականին Քոութսին վճարել են 323 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ ընկերության շահաբաժինների 50 տոկոսը 92,5 միլիոն ֆունտ ստերլինգով[6]։ 2019 թվականի դրությամբ Քոութսը բրիտանական ընկերությունների ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրենն էր և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը՝ «Sunday Times Rich»-ի ցուցակի համաձայն։

Վաղ կյանք խմբագրել

Դենիզ Քոութսը «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ Պիտեր Քոութսի ավագ դուստրն է և Bet365-ի տնօրենը։ Նա Շեֆիլդի համալսարանում ստացել է էկոնոմետրիկայի առաջին աստիճանի դիպլոմ։

Գործունեություն խմբագրել

Դպրոցում ուսանելու ընթացքում Քոութսը սկսել է աշխատել Provincial Racing ֆինանսական դեպարտամենտում՝ իր ընտանիքին պատկանող բուքմեյքերական գրասենյակում։ Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է աշխատել Provincial Racing ընկերությունում որպես հաշվապահ։ Դրանից հետո՝ 1995 թվականին, Քոութսը դարձել է փոքր խանութների ցանցի կառավարիչ տնօրեն։ Նույն տարում նա Barclays-ից վարկ է ստացել մրցակից ցանցի ձեռքբերման համար։

Bet365 խմբագրել

2000 թվականի հունվարին Քոութսը ձեռք է բերել Bet365.com դոմեյն անունը[7]։ Այն գործարկվել է 2001 թվականին՝ որպես առցանց խաղադրույքների կայք։ Ընկերությունը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է վերցրել Շոտլանդիայի թագավորական բանկից (անգլ.՝ The Royal Bank of Scotland Plc) Քոութս ընտանիքին պատկանող խաղադրույքների խանութների գրավի դիմաց։ 2005 թվականին դրանք 40 միլիոն ֆունտով վաճառվել են Coral-ին՝ մարելով RBS-ին ունեցած վարկը։

2016 թվականի դրությամբ Bet365-ը առցանց մոլախաղերի խոշորագույն ընկերություններից մեկն էր աշխարհում՝ $2 միլիարդ եկամուտով և $45 միլիարդ տարեկան խաղադրույքների հնարավորությամբ։ Ընկերությանը պատկանում է նաև Stoke City Football Club-ի բաժնետոմսերի մեծամասնությունը։ 2015 թվականին Bet365-ը իր գլխավոր գրասենյակը Սթոքից տեղափոխել է Ջիբրալթար՝ բիզնեսի առավել բարենպաստ օրենքների պատճառով։ Քոութսը շարունակում է ղեկավարել ընկերությունը իր եղբոր և գործադիր տնօրեն Ջոն Քոութսի հետ[8]։

Քոութսը Bet365-ի բաժնետոմսերի 50,01%-ի մեծամասնության բաժնետերն է։ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ նրա անձնական կարողությունը գնահատվում է 12 միլիարդ դոլար[5]։

Անձնական կյանք խմբագրել

Քոութսը ամուսնացած է Ռիչարդ Սմիթի հետ, ապրում են Սանդբաչին մոտ գտնվող Բեթչթոուն բնակավայրում։ Նա վարում է Aston Martin մակնիշի մեքենա՝ անհատականացված պետհամարանիշներով՝ իր անվան սկզբնատառերով։

Նրանք ունեն հինգ երեխա, այդ թվում՝ չորսը, որոնց մասին 2014 թվականի մարտին հաղորդվել էր որպես «վերջերս որդեգրված մի ընտանիքից»։

Մրցանակներ խմբագրել

2012 թվականի հունվարին Քոութսն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ հասարակությանը և բիզնեսին մատուցած ծառայությունների համար[9]։ Նա 2012 թվականին Սթենֆորդշիրի համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում[10]։

2013 թվականին Քոութսը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի 100 ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ ըստ «Woman’s Hour BBC Radio 4»-ի տվյալների[11]։

2019 թվականին Քոութսը ներկայացվել է սպորտային խաղադրույքների Փառքի սրահում, որը կառավարվում է Sports Betting Community (SBC) համայնքի կողմից՝ խաղային ինդուստրիայում իր առաջնորդության համար[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.telegraph.co.uk/business/2019/12/18/bet365-chief-denise-coates-retains-crown-britains-best-paid/
  2. https://www.independent.co.uk/news/people/profiles/against-the-odds-denise-coatess-good-fortune-9169196.html
  3. http://www.staffs.ac.uk/events/graduation/2012/honoraries/denise_coates/index.jsp
  4. Gill, Oliver (2019 թ․ դեկտեմբերի 18). «Bet365's Denise Coates cements place as world's best-paid woman with £320m payday». The Telegraph. 0307-1235. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «Denise Coates». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Subscribe to read | Financial Times». www.ft.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  7. «Denise Coates: the hidden 24/7 woman behind Bet365». the Guardian (անգլերեն). 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. correspondent, Rupert Neate Wealth (2018 թ․ նոյեմբերի 21). «Bet365 founder paid herself an 'obscene' £265m in 2017». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Denise Coates is among those named in New Year Honours». BBC News. 2011 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Denise Coates CBE - Honorary Graduate - Staffordshire University». www.staffs.ac.uk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Denise Coates». www.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «SBC Announces New Inductees for Sports Betting Hall of Fame». SBC News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել