Դենիզ Մադլեյն Բլոխ (ֆր.՝ Denise Madeleine Bloch, հունվարի 21, 1916(1916-01-21)[1], Փարիզ - փետրվարի 5, 1945(1945-02-05)[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), հրեական ծագումով ֆրանսիացի հետախույզ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է բրիտանական Հատուկ գործողությունների վարչությունում (SOE):

Դենիզ Բլոխ
ֆր.՝ Denise Bloch
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1916(1916-01-21)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էփետրվարի 5, 1945(1945-02-05)[1] (29 տարեկան)
Մահվան վայրՌավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհետախույզ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և Հատուկ գործողությունների գործակալ
Պարգևներ և
մրցանակներ
 Denise Bloch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դենիզ Բլոխը ծնվել է Փարիզի Բարրո թաղամասում, հրեաներ Ժակ Անրի Բլոխի և Սյուզան Լեվի-Շտրաուսի ընտանիքում։ Բլոխն ուներ երեք եղբայր։ Մինչ պատերազմը աշխատել է Citroën-ում՝ որպես քարտուղարուհի։ 1942 թվականին նրանց ընտանիքը հայտնվեց Գեստապոյի թիրախում և Դենիզը ստիպված էր անցնել ընդհատակ։ Citroën-ում նա ծանոթանում է ֆրանսիական բանակի լեյտենանտ, Դիմադրության շարժման առաջնորդ Ժան-Մաքսիմ Արոնի հետ։ Լիոնում նա հավաքագրվում է բրիտանական հետախուզության կողմից և սկսում է աշխատել ռադիստ Բրայան Սթոունհաուզի հետ մինչև 1942 թվականի հոկտեմբեր, մինչև նրա բացահայտվելն ու ձերբակալվելը[2]։

1943 թվականի սկզբին Բլոխը անցավ ընդհատակ և շուտով կապ հաստատեց բրիտանացի հետախույզներ Ջորջ Ստարրոմի և Ֆիլիպ դե Վոմկուրի հետ։ Նա սկսեց աշխատել նրանց հետ Լո և Գարոնի տարածաշրջաններում, Աժեն քաղաքում, այնուհետև Պիրենեյներով հասավ Ջիբրալթար, որտեղից էլ Լոնդոն, այստեղ էլ Հատուկ գործողությունների վարչության ճամբարում անցավ վերապատրաստում։ 1944 թվականի մարտի 2-ին Ռոբեր Բենուայի հետ միասին պարաշյուտով իջան Կենտրոնական Ֆրանսիայի Նանտի շրջան։ Այնտեղ Դենիզը և Ռոբերը կապի դուրս եկան վարորդ Ժան-Պիեռ Վիմիլի հետ, սակայն հունիսին Բենուան և Բլոխը բացահայտվեցին և ձերբակալվեցին։

Դենիզը բանտում պարբերաբար ծեծի էր ենթարկվում։ Հետագայում նա տեղափոխվում է Գերմանիա, սկզբում՝ սաքսոնական Տորգաուի բանտ, այնուհետև՝ Քյոնիգսբերգ և Բրանդենբուրգ, որտեղ նա տուժում է ցրտահարությունից և սովից։ 1945 թվականի հունվարի 25-ին Դենիզին տեղափոխում են Ռավենսբրյուկ, որտեղ փետրվարի 5-ին մահապատժի է ենթարկվում Լիլիան Ռոլֆի, Վիոլետա Շաբոյի և Սեսիլի Լեֆորտի հետ միասին։ Ըստ չհաստատված տվյալների՝ մահապատիժն ի կատար է ածվել ՍՍ-ի շտուրմբանֆյուրեր Հորստ Կոպկովի կողմից։

 
FANY (SOE) հուշահամալիր, Բրուքվուդ ռազմական գերեզմանատուն, հուլիսի 5, 2017

Հիշատակ և ճանաչում խմբագրել

Դենիզ Բլոխի աճյունը վերաթաղվել է Փարիզի Մոնմարտրի գերեզմանատանը։ Հետմահու Բլոխը պարգևատրվել է Պատվո Լեգիոնի շքանշանով, Դիմադրության մեդալով և Արմավենու տերևներով Զինվորական խաչով, ինչպես նաև քաջության համար Մեծ Բրիտանիայի Թագավորի շնորհակալական պատվոգրով։ Նրա անունը անմահացվել է բրիտանական Սուրրեյ կոմսության Բրուկվուդի հուշահամալիրում, ինչպես նաև ֆրանսիական Վալենսայի Պատվո պատին։

Հուշարձաններ խմբագրել

Միացյալ Թագավորություն

  • Բրուքվուդ հուշահամալիր՝ որպես 3500-ից մեկը, «ով պատերազմի պատճառով չունի հայտնի և հիշարժան գերեզման»[3]
  • FANY հիշատակ (Yeomanry բուժքույրերի առաջին օգնություն) Ուիլթոն Ռոուդում, Քենսինգթոն Kensington.

Ֆրանսիա

  • Վալանսե Հատուկ գործողությունների վարչության հուշահամալիր, Էնդր, Ֆրանսիայի ազատության համար իրենց կյանքը տված 91 տղամարդ և 13 կին անդամների անունների հուշաքար։

Հետմահու պարգևներ խմբագրել

     

     

1939–1945 աստղ Ֆրանսիա և Գերմանիա աստղ Պատերազմական մեդալ դրսևորած Խիզախ վարքի համար թագավորի պարգևով
Պատվավոր Լեգեոնի շքանշան
(Chevalier)
Պատերազմի խաչ 1939-1945 Դիմադրության մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 TracesOfWar
  2. Biography of Denise Bloch at Nigel Perrin’s site
  3. Register from record of the Commonwealth War Graves Commission [Brookwood Memorial], May 2012

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Բլոխ» հոդվածին։