Դեյցիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae)
Ցեղ Դեյցիա (Deutzia)
Thunb.

Դեյցիա[1] (լատին․՝ Déutzia), բազմամյա ծառեր, ընտանիք Hydrangeaceae։ Բնականոն աճում է Արևելյան Ասիայում՝ Ճապոնիայի լեռնային անտառներում և թփուտներում։

Լուսասեր է, խոնավասեր, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Տերևաթափ բույս է՝ մինչև 1 մ բարձրությամբ, ուղղաձիգ սաղարթով։ Ապրում են մինչև 25 տարի։ Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված հուրան կամ ողկույզ ծաղկաբույլերում։

Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Պտուղը տուփիկ է։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Մոտ 50 տեսակ թփեր պարունակող այս ցեղն աչքի է ընկնում իր բարձր գեղազարդիչ հատկությամբ, որի շնորհիվ էլ լայն տարածում ունի կանաչապատման համար։ Մեր հանրապետությունում տարածված են Բուսաբանական այգում։

Մշակության մեջ խմբագրել

19-րդ դարի առաջին կեսերին հոլանդացի վաճառականները մշակությունում ներկայացրել են ճապոնական և հիմալայան դեյցիայի տեսակները։ Չինական դեյցիան Եվրոպայի այգիներում հայտնվել է միայն 19-րդ դարի վերջին։ Հայտնի ֆրանսիացի դենդրոլոգ Մորիս Վիլմորենը կապված է եղել շատ քարոզիչների հետ, ովքեր Չինաստանի լեռներից իր համար հավաքել են դեյցիայի սերմերը։ Շնորհիվ իր տնկիների եվրոպացի բուսաբանները 19-րդ դարի 80-90-ական թվականներին հայտնաբերեցին դեյցիայի շատ տեսակներ։ Այսպիսով մեծացավ Deutzia vilmorinae մշակումը շատ երկրներում։ Տեսակների հիմնական մասը ներկայացվել են 20-րդ դարում[2]։

Տեսակներ խմբագրել

Ըստ The Plant List տվյալների դասը ընդգրկում է 72[3] տեսակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Русское название таксона — согласно следующему изданию: Шрётер А. И., Панасюк В. А. Словарь названий растений = Dictionary of Plant Names / Межд. союз биол. наук, Нац. к-т биологов России, Всерос. ин-т лек. и ароматич. растений Рос. сельскохоз. академии; Под ред. проф. В. А. Быкова. — Koenigstein: Koeltz Scientific Books, 1999. — С. 246. — 1033 с. — ISBN 3-87429-398-X.
  2. Заиконникова Т.И. Дейции – декоративные кустарники. Монография рода Deutzia Thunb. М.; Л.: Наука, 1966. 140 с.
  3. Species of Deutzia по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա» հոդվածին։