Դեյվիդ Քորենսվեթ

ամերիկացի դերասան

Դեյվիդ Փեքարդ Քորենսվեթ (անգլ.՝ David Packard Corenswet, հուլիսի 8, 1993(1993-07-08), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան[1]։ 2016 թվականին Ջուլիարդի դպրոցն ավարտելուց հետո՝ 2018 թվականին նա սկսել է հյուր դերերով նկարահանվել «Խաղաթղթե տնակ» հեռուստասերիալում։ Հետո նկարահանվել է Նեթֆլիքսի «Քաղաքական գործիչ» (2019-ներկա) և «Հոլիվուդ» (2020) հեռուստասերիալներում, երկու հեռուստասերիալների հեղինակն էլ Ռայան Մերֆին է[2][3]։

Դեյվիդ Քորենսվեթ
Ծննդյան թիվ՝հուլիսի 8, 1993(1993-07-08) (30 տարեկան)
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Ազգություն՝աշկենազի, անգլերեն և իռլանդացի
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 4825178
david-corenswet.net

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մեծացել է Ֆիլադելֆիա նահանգի Փենսիլվանիա քաղաքում[4]։ Նրա հայրը՝ Ջոն Քորենսվեթը[5] Նոր Օռլեանում ապրոց հայտնի հրեական ծագումով ընտանիքից է[6] և Նյու Յորքում աշխատել է որպես թատրոնի դերասան երկար տարիներ[4], հետո դարձել է փաստաբան[7]։ Մայրը՝ Քերոլայն Փեքարդը որ կոմերցիոն կազմակերպությունների խնդիրների լուծման համար մասնագիտացված փաստաբան է։ Քուրսը՝ Էմի Փեքարդ Քորենսվեթը 2020 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի փաստաբանական դպրոցը[8][9][10]։

Նրա մորական պապը Էդվարդ Փաքարդն է, «Ընտրիր քո սեփական արկածը» գրքի կոնցեպցիայի ստեղծող և մոտ 50 գրքաշարի հեղինակ[11][12]։ Մորական կողմից տատը քուաքեր ցուցարար է եղել[13]։

Ավարտել է Շիփլեյ դպրոցը և Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցում տացել է բակալավրի կոչում պատկերավոր արվեստների ոլորում[14][15][16]։ Նա դիմել է և ընդունվել Ջուլիարդի համալսարան, երբ սովորում էր Փենսիլվանիայի համալսարանում[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2011 Հետևելով Չեյսին Թեդ կարճամետրաժ, նաև հեղինակ
2013 Մայքլ և Քլայդ Քլայդ Կարճամետրաժ
2018 Պետական գործեր Մայքլ Լաուսոն գեղարվեստական ֆիլմ
2019 Նախագծի ֆինանսավորման օր Թիկնապահ
Անհայտ Պլուս/Մինուս Արտադրությունում

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2014–18 Մոյ և Ջերիուոթեր Ջերիուոթեր 17 էպիզոդ
2015 Մեկ վատ ընտրություն Ռեգի Շոու Էպիզոդ՝ "Reggie Shaw"
2017 Էլեմենտար Հյուսթոն Սիփվեյ Էպիզոդ՝ "High Heat"
2018 Բնազդ Սփենսեր Բայմոր Էպիզոդ՝ "Live"
2018 Խաղաթղթե տնակ Րիդ Էպիզոդ՝ "Chapter 72"
2019–20 Քաղաքական գործիչ Ռիվեր Բարքլի 11 էպիզոդ
2020 Հոլիվուդ Ջեք Քատելլո 7 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bell, Crystal, The Politician and Hollywood Star David Corenswet Has a Beautiful Imagination - and an Even Better Vocabulary.“ MTV News. June 27, 2020.
  2. Gay, Verne, «The Politician: Uneven, but Entertaining». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. September 25, 2019.
  3. Rose, Lacy, “Ryan Murphy’s Hollywood: Meet the (Familiar) Cast of the Netflix Period Drama.” The Hollywood Reporter. April 22, 2020.
  4. 4,0 4,1 Myers, Owen, «Director's Cut: David Corenswet | V Magazine». vmagazine.com. September 19, 2019.
  5. De Bertodano, Helene, “David Corenswet’s Bright Future Begins in Hollywood.“ C Magazine. April 30, 2020.
  6. Ikes, Trey, “Sam Corenswet: A Lifetime of Service.” Արխիվացված 2021-10-15 Wayback Machine Allstate Sugar Bowl Program, 2017.
  7. Gardiner, Margaret, “David Corenswet, Jeremy Pope - Kim Kardashian, Met Ball, Hollywood.”(չաշխատող հղում) Interview for the Hollywood Foreign Press Association. April 20, 2020.
  8. Gray, Ellen, “Philly’s David Corenswet Is Making It in Netflix’s Hollywood.” Արխիվացված 2020-06-07 Wayback Machine Philadelphia Inquirer. May 29, 2020.
  9. Hicklin, Aaron, “David Corenswet, a Breakout Star in The Politician, Takes Flight.” The New York Times. January 24, 2020.
  10. 10,0 10,1 Zafar, Mishal, “Who Is Hollywood Star David Corenswet, and Is He Dating Anyone?” Showbiz Cheatsheet. May 1, 2020.
  11. Andres, Tommy, & Tobin, Ariana, “How Choose Your Own Adventure Was Born.” Marketplace (Minnesota Public Radio). April 11 2014.
  12. Rosen, Jake, “A Brief History of Choose Your Own Adventure.” Mental Floss. April 10, 2014.
  13. “In Memory of Rosa Covington Packard.” Conscience and Peace Tax International. September, 2016.
  14. Myers, Owen, «Director's Cut: David Corenswet | V Magazine». vmagazine.com. September 19, 2019.
  15. Denninger, Lindsay, «Who Plays River on The Politician? David Corenswet Is Even Funnier IRL». Bustle. September 26, 2019.
  16. Borge, Jonathan (2019 թ․ սեպտեմբերի 27). «The Politician's David Corenswet Has Appeared in Shows Like House of Cards». Oprah Magazine.

Արտաքին հղումներ խմբագրել