Դեյվիդ Ռիկարդո (անգլ.՝ David Ricardo, 1722, ապրիլի 18, Լոնդոն- 1823, 11 սեպտեմբեր, Գատկոմ-Փարիզ), անգլիացի տնտեսագետ, քաղաքատնտեսության կլասիկ, Ադամ Սմիթի հետևորդ և միաժամանակ հակառակորդ, հայտնաբերել է օրինաչափություն ազատ մրցակցության և շահույթի նվազեցման արագության միջև, մշակել է վերջնական տեսություն հողային ռենտայի մասին։ Զարգացրել է Ադամ Սմիթի գաղափարը այն մասին, որ ապրանքի արժեքը որոշվում է այն արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքի չափով։ Նա նաև մշակել է բաշխման թեորեմը, որը բացատրում է թե ինչպես է այդ արժեքը բաշխվում հասարակաության տարբեր դասերի միջև։

Կենսագրություն խմբագրել

Դեյվիդ Ռիկարդոն ծնվել է 1772 թվականի ապրիլի 18-ին Լոնդոնում։ Ծնունդով պոտուգալա-հրեական(սեֆերդյան)  ընտանիքից է, որը գաղթել է Անգլիա Հոլանդիայից, Դեյվիդի ծնունդից շատ կարճ ժամանակ առաջ։ Նա բորսային գործարար Աբրահամ Ռիկարդոյի և Էբիգեյլ Դելվալեի տասնյոթ երեխաներից երրորդն էր։ Մինչ 14 տարեկանը սովորել է Հոլանդիայում, 14 տարեկանում միանում է իր հորը Լոնդոնի արժեթղթերի բորսայում, որտեղ օգնելով հորսը առևտրային և բորսային գործարքներում սկսել է ըմբռնել առևտրի հիմունքները։ Արդեն 16 տարեկանում Ռիկարդոն կարողանում էր ինքնուրույն կատարյել բորսայում հոր տված հանձնարարությունները։

21 տարեկան հասակում Ռիկարդոն հրաժարվում է ավանդական հուդայականությունից, ընդունում է ունիթորություն և ամուսնանում է Պրիսցիպլե Էն Ուիլկինսոնի հետ, որը հետևում էր քվակերների աղանդին։ Հայրը զրկում է նրան ժառանգությունից, իսկ մայրը դրանից հետո այլևս չի խոսում նրա հետ։ Այդպիսով Ռիկարդոն կորցնում է ընտանիքի աջակցությունը, մինչդեռ մինչ այդ նա արդեն կուտակել էր 800 ֆունտ արժողությամբ հարստություն, որը այդ ժամանակ հավասար էր բանվորի 20 տարվա աշխատանքին կամ 2005 թվականին 50 հազար ֆունտի[1]։ Բացի այդ, նա  բավականին մեծ փորձ էր ձեռք բերել բորսային գործարքներում, որպեսզի կարողանար ապահովել իրեն և իր երիտասարդ կնոջը առանց ծնողների օգնության։

5-6 տարի հետ նա մեծ հաջողությունների է հասնում բորսային գործարքներում իսկ 12 տարի անց թողնում է բորսային առևտրականի աշխատանքը։ 38 տարեկանում արդեն դառնում է խոշոր ֆինանսական գործիչ։ 42 տարեկանում թողնում է ակտիվ գործունեությունը, որպեսզի զբաղվի գիտական հետազոտություններով  տնտեսագիտության տեսության ոլորտում։ Այդ ժամանակ նա արդեն ուներ 1 միլլիոն 600,000  ֆունտ կարողություն։ Նաև կալվածք  էր ձեռք բերել Գլոստերշիրեյում և սկսել էր վարել հարուստ հողատիրոջ կյանք։ [2]

1799 թվականին սկսում է հետաքրքվել տնտեսագիտությամբ, կարդալով Ադամ Սմիթի Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ գիրքը։ 1809 թվականին գրել է իր առաջին տնտեսագիտական հոդվածը։ Ռիկարդոյի գլխավոր աշխատանքներից է համարվում Քաղաքական տնտեսագիտության և հարկային տուրքերի սկիզբը  գիրքը, որը նա գրել էև 1817 թվականին։

Ռիկարդոյի գիտական հետազոտությունները հիմնականում սերտորեն կապված էին այն հարցերին որոնց շուրջ բախվում էին հասարակության տարբեր դասերը։  Ամենից առաջ այդպիսի հարցերից էր հացի ներմուծման տուրքը։ Տուրքերը ձեռնտու էին հողատերերին, սակայն ստիպում էին գործարանատիրոջը բարձրացնել աշխատավարձը, որպեսզի նրան կարողանային գնել թանկ հացը։ Չնայած Ռիկարդոն ինքը դարձավ հողատեր, սակայն մեծ օգուտ տվեց արդյունաբերողներին։

1819 թվականին վերջնականապես հեռանում է բիզնեսից և ընտրվում Անգլիայի համայնքների պալատի անդամ Իռլանդիայի ընտրական շրջաններից մեկից, որտեղ նա երբեք չէր եղել, բայց գնել էր պատգամավորական մանդատ տեղական լենդլորդից։ Տեղ զբաղեցնելով Պառլամենտում, Ռիկարդոն դառնում է այնպիսի բարեփոխուման  կողմանկից, որը իրականում  կվերացներ նման ձևով պատգամավոր դառնալու հնարավորությունը։ Ռիկարդոն պաշտանապես չմիացավ ոչ գործող Տորիների կուսակցությանը, ոչ էլ Վիգյան ընդդիմությանը։  Վիգենը նրան ավելի մոտ էին, նա մեծ համբավ ուներ վերջիններիս շրջանում, սակայն զբաղեցնում էր ոչ նախանձելի պաշտոն և հազվադեպ էր քվեարկում իրենց օգտին։ Հաճախ էր ելույթ ունենում, հիմնակնաւոմ տնտեսագիտական թեմաներով, կողմնակիր էր հացի տուրքի վերացմնանը, տնտեսության լիբերալիզացմանը, ազատ առևտրին, պետական պարտքի քչացմանը և այլն։

Ռիկարդոյի շուրջ ձևավորվեց խմբակ, որի մեջ մտնում էին իր հետևորդները․ Ջեյմս Միլը, Ջոն Ռամսեյ Մաք-Կուլոխը, Էդուարդ Ուեսթը և (1782—1828) և Թոմաս դե Կվինսին։ Ընկերական հարաբերությունների մեջ էր Թոմաս Մալթուսի, որի հետ հաճախ բանավիճում էր և Ժան Բատիստ Սեյի հետ։ 1821 թվականին հիմնում է Անգլիայում քաղաքատնտեսության առաջին ակումբը։

Մահացել է 51 տարեկան հասակում ականջային վարակից[3]։

Ռիկարդոն ունեցավ 8 երեխա, որոնցից երկուսը՝ Օսմանը և կրտսեր Դավիթը դարձան խորհրդարանի անդամ, իկս Մորտիմերը թագավորական գվարդիայի սպա։

Հիմնական գաղափարները և հայացքները խմբագրել

Եղել է տնտեսական լիբերալիզմի կոնցեպտի համախոհ, որը թուլ չէր տալիս պետական որևէ միջամտություն տնտեսության մեջ և ենթադրում էր ազատ ձեռնարկատիրություն և ազատ առևտուր։

Ռիկարդոյի տնտեսական տեսության հիմնական կետերն են

  1. Գոյություն ունեն երեք հիմնական դասերի  և եկամուտների երեք հիմնական տեսակներ 

հողի սեփականատերեր (լենդկորդները) - հողային ռենտա արտադրության համար անհրաժեշտ գումարի և կապիտալի սեփականատերեր- շահույթ աշտատողներ, արտադրությամբ զբաղվողներ- աշխատավարձ

  1. Քաղաքական տնտեսության հիմնական առաջադրանքն է եկամուտների բաշխումը կառավորղ օրենքների սահմանումը։
  2. Պետությունը չպետք է խառնվի ոչ արտադրությանը, ոչ փոխանակմանը և ոչ էլ բաշխմանը։ Քաղաքական տնտեսությունը պետք է հիմնի տնտեսական սկզբունքների վրա իսկ պետության հիմնական փոխազդեցությունը բնակչության հետ պետք է լինեն հարկերը։ Բայց հարկերը չպետք է լինեն բարձր, քանի որ  կապիտալի մեծ մասը գոյանում է շրջանառությունից, ապա արդյունքը լինում է բնակչության մեծ մասի աղքատությունը, քանի որ ազգի հարստացման միակ միջոցը համարվում է դրամակուտակումը։ <<Լավագույն հարկը քիչ հարկն է >>։ Կապիտալիստտների եկամուտների աճը անպայման հանգեցնում է աշխատողների եկամտի նվազեցմանը և հակառակը։

Արժեքի տեսություն խմբագրել

Թեև Ռիկարդոն առաջինը ցույց տվեց, թե ինչու կատարյալ մրցակցության դեպքում աշխատանքային ծախսերի տեսությունը չի կարող ամբողջովին բացատրել գնի և ապրանքի հարաբերակցությունը, նա հետևեց Արժեքի աշխատանքային տեսությանը, որովհետը այն համարվելով կոպիտ մոտեցում իրականության, շատ հարմար էր իր մոդելի շարադրմանը։ Իր համար գլխավոր առաջադրանքը ոչ թե  հարաբերական գների բացատրություննէր, այլ այնպիսի օրենքների սահմանումը, որոնք կկառավերն արտադրանքների բաշխումը հիմնական դասերի միջև։

Ռիկարդոյի արժեքի տեսության հիմնական դրույթներն են

Փոխանակյին արժեքը կախված է ոչ միային ապրանքի քանակից և որակից, այլւ ապրանքի հազվագյուտությունից։ Խոսելով բնական և շուկայական արժեքների մասին Ռիկարդոն գրել է «Բայց եթե մենք ընդունում աշխատանքը որպես ապրանքի արժեքի հիմա, ապա դրանից դեռ չի ենթադրվում որ մենք բացառում ենք  իրական և շուկայական արժեքների պատահական և ժամանակավոր  շեղումը իրենց սկզբնական և իրական արժեքներից». Գների մակարդակի վրա ծախսաց կենդանի աշխատանքի հետ զուգահեռ ազդում է նաև առարկայացման աշխատանքը, այսինքն «այդ աշխատանքին նպաստող միջոցների, գործիքների  և կառույցի համար տարված աշխատանքը». Ապրանքի փոխանակման արժեքը կախված չէ աշխատողների աշխատավարձի փոփոխությունից, փոփոխվում է միայն արտադրանքի արժեքի ավելացման  և աշխատավարձերի միջև առկա հարաբերակցությունը։ Աշխատանքի գնի (աշխատավարձի) բարձրացումը  անհնար է առանց շահույթի համապատասխան նվազեցման Փողը, ինչպես ապրանքները, իրենց արժեքի իջեցման դեպքում պայմանավորում են աշխատվարձի անհրաժեշտ բարձրացումը, որն էլ իր հերթին բերում է ապրանքի գնի բարձրացմանը Փողը, որպես բոլոր քաղաքակիրթ բոլոր երկրների հիմնական փոխանակման միջոց «Բաշխվում է այդ երկրների մեջ որոշակի համաչափություններով, որոնք փոփոխվում են առևտրի և տեխնիկայի ցանկացած կատարելագործման և հացի ու աճող բնակչությանն կյանքին անհրաժեշտ իրերի հայթհայթման դժվարությունների ավելացման հետ». Ապրանքների փոխանակային արժեքների մակարդակը հակադարձ համեմատական է իրենց արտադրմանը հիմնական կապիտալի օգտագործման հետ,  այսինքըն հիմնական կապիտալի աճի դեպքում փոխանկման արժեք կնվազի"

Կապիտալի տեսություն խմբագրել

Ըստ Ռիկարդոյի կապիտալը «Երկրի հարստության մի մասն է, որը օգտագործվում է արտադրության մեջ և կազմված է ուտելիքից, հագուստից, գործիքների, կոշտ նյութերից, մեքենաներից և այլնից ինչը անհրաժեշտ է աշխատամքը շարժման մեջ քցելու համար»։ Ներդրված կապիտալի վրա եկամտի անհավասարաչափ բաշխման  պատճառով վերջինս  անցնում է մի զբաղմունքից մյուսին։

Ռենտայի տեսություն խմբագրել

  • Ռենտան միշտ վճարվում է հողի օգտագործման համար, քանի որ հողի քանակը անսահմանափակ չէ,  որակը՝ տարբեր, իսկ բնակչության թվաքանակի աճի հետ մեկտեղ նոր հողատարաքծներ են վերամշակվում, որոնք  վատորակ են, վատ տեղակայված և մշակելու մեծ ջանքեր են պահանջում, վերջիններս էլ որոշում են գյուղատնտեսական արտադրանքի գինը
  • Ռենտայի ձևավորման գործոններն են՝ հողի բերրիությունը (բնական տարբեր կարողություններ) և հողատարածքների տարբեր հեռավորությունները շուականերից, որտեղ կարող են իրացնել արտադրված ապրանքը
  • Ռենտայի աղբյուրը համարվում է ոչ թե բնության հատուկ առատաձեռնությունը, այլ անհրաժեշտ աշխատանքը։

Աշխատավարձի տեսություն խմբագրել

Աշխատանքը ունի բնական և շուկայական արժեք։

  • «աշխատանքի բնական արժեքը», աշխատողի հնարավորությունն է իր աշխատանքով պահել իրեն և իր ընտանիքին, վճարելով ուտելիքի,կենսական անհրաժեշտությունների և հարմարավետության համար։ Կախված է նախասիրությունների և սովորույթներիցմ քանի որ կան որոշ երկրներ որտեղ օրինակ չկա տաք հագուստի կարիք։
  • «աշխատանքի շուկայական արժեքը», վճար, որը կազմվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցության հաշվառման հիման վրա

Շատ պատմաբաններ ենթադրում են, որ Ռիկարդոյի տեսությունները աշխատավարձի մասին ձևավորվել են իր ընկեր Թ․ Մալթուի հայացքների ազդեցությամբ։

Ռիկարդոն կանխատեսեց, որ որ աշխատավարձի բարձրացման դեպքում, աշխատողները ավելի շատ երեխաներ են ունենում և արդյունքում  աշխատավարձը կիջնի այն պատճառով, որ աշխատողների քանակը ավելի արագ կաճի, քան նրանց պահանջարկը։

Շուկայական տնտեսության մեջ գործազրկությունը անհնար է, քանի որ պահանջվածից ավել բնակչությունը վերանում է։ Սա է Ռիկարդոյի  աշխատավարձի «երկաթե» օրենքի էությունը։

Գումարի տեսություն խմբագրել

Ռիկարդոյի տեսակետը գումարի տեսության վերաբերյալ հիմնվում էր ոսկու ստանդարտի ձևավորման առանձնահատկությունների վրա։ Դրանով հանդերձ «ոչ ոսկին, ոչ այլ ապրանք չեն կարող հավերժ լինել չափման բացարձակ արժեք բոլոր իրերի համար»։ Ռիկարդոն կողմնակից էր գումարի քանակական տեսությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Currency converter | The National Archives
  2. Роберт Л. Хайлбронер. Философы от мира сего = The Worldly Philosophers. — М.: КоЛибри, 2008.
  3. «David Ricardo | Economic History Services». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.