Դեյվիդ Աակեր (1938[1], Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), մարքեթինգի, գովազդի և բրենդինգի մասնագետ, պրոֆեսոր։ Ծնվել է 1938 թվականին ԱՄՆՀյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքում։

Դեյվիդ Աակեր
Դիմանկար
Ծնվել է1938[1]
ԾննդավայրՖարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMIT Sloan մենեջմենթի դպրոց, Սթենֆորդի համալսարան և Սթենֆորդի գործարարության դպրոց
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և organisational theorist
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի

Կենսագրություն խմբագրել

Դեյվիդ Աակերը կառավարման բակալավրի կոչում է ստացել «MIT Sloan» մենեջմենթի դպրոցում։ Ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան՝ վիճակագրության բնագավառում և դարձել գիտությունների դոկտոր՝ գործնական ադմինիստրացիայի ոլորտում։

1981 թվականից դասավանդել է մարքեթինգային ռազմավարություններ, իսկ 1994 թվականից Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) բիզնես-դպրոցում ուսուցանել է մարքեթինգ[2][3]։ Այժմ խորհրդատվություն է տալիս ամերիկյան և եվրոպական առաջատար ընկերություններին։ Դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում։ «Prophet Brand Strategy» ընկերության փոխնախագահն է, «Dentsu Inc»-ի խորհրդականը, «Haas» բիզնես-դպրոցի վաստակավոր պրոֆեսորը։

Ձեռքբերումներ խմբագրել

Դեյվիդ Աակերը բրենդինգը բարձրացրել է հասկացողության լրիվ ուրիշ մակարդակի վրա։ Դեռ 1980 թվականին նա առաջարկել է բրենդի կապիտալը գնահատել որպես ընկերության ռազմավարական ակտիվ։ Այս առաջարկը ընդունվել է ողջ աշխարհի կողմից ևզարգանում է մինչ օրս։ Նա ձևակերպել է բրենդինգի կարևորագույն մի քանի բանաձևերը։ Մարքեթինգի մասին գրքերի ժամանակակից հեղինակներից շատերը հենվում են Աակերի մշակումների վրա։

Նա գրել է ավելի քան 100 հոդված, որոնք տպագրվել են ամերիկյան և եվրոպական գովազի և մարքեթինգի առաջատար թերթերում[4][5]։ «The Journal of Marketing» և «California Management Review» ամսագրերում հրապարակած հոդվածների համար արժանացել է մրացանակների։ 2007 թվականին հայտնվել է մարքեթինգի և բիզնեսի ոլորտում ամենաազդեցիկ մարդկանց հնգյակում։

Մրցանակներ խմբագրել

Դեյվիդ Աակերը արժանացել է երեք մրցանակի՝ «The Paul D. Converse Award»՝ մարքեթինգի գիտության մեջ ունեցած ներդրման համար, «The Buck Weaver Award»՝ մարքեթինգի տեսության և պրակտիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար, «The Vijay Mahajan Award»՝ մարքեթինգի ռազմավարության մեջ ունեցած ներդրման համար։ Բացի այդ, արժանացել է երկու մրցանակի՝ «The Journal of Marketing» և «California Management Review» ամսագրերում հրապարակված հոդվածների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BNE authority file
  2. St. John, Olivia (2013 թ․ հունվարի 21). «Made in USA makes comeback as a marketing tool». USA Today.
  3. Paul, Sullivan (2018 թ․ հունվարի 5). «There's More to Naming a Company After Yourself Than Ego». New York Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  4. Forsythe, Brad; Schilens, Ray (2012 թ․ հունիսի 15). «Author David Aaker Explains How Companies Should Beat Competitors by Making Them Irrelevant». The Advertising Show. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Simon & Schuster Profile». SimonandSchuster.com.

Արտաքին հղումներ խմբագրել