Դեղնածաղիկ գերմանական
Դեղնածաղիկ գերմանական | |
Դեղնածաղիկ գերմանական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Բոգազգիներ (Gentianaceae) |
Ցեղ | Դեղնածաղիկ (Gentianella) |
Տեսակ | Դեղնածաղիկ գերմանական (G. germanica) |
Միջազգային անվանում | |
Gentianella germanica |
Դեղնածաղիկ գերմանական (լատին․՝ G. germanica), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։
Նկարագրություն խմբագրել
Փոքր թուփ է՝ 0,2-0,6 սմ բարձրությամբ։ Ընձյուղները կտրվածքում կլորավուն են, ակոսավոր, մազմզուկապատ։ Փշիկները ծոցային են, կանաչ, անկյունավոր, սրածայր, վերևինները` ճյուղավորված, ներքևինները` հասարակ։ Ծաղկակիր ընձյուղները անփուշ են։ Կան ընդհանրապես անփուշ այլատեսակներ։ Տերևները պարզ են, երկարավուն էլիպսաձև, նշտարաձև կամ լայն նշտարաձև 1,0-1,5 սմ երկարությամբ և 57 սմ լայնությամբ, սրածայր, կանաչ, վերևի կողմից համարյա մերկ, ներքևից քիչ թե շատ մազմզուկապատ, թարթիչաեզր, համարյա նստադիր։ Ծաղկաբույլերը ծայրային են, ողկույզանման, 3-5 սմ երկարությամբ։ Ծաղիկները 0,8-1 սմ երկարություն ունեն, ոսկեդեղին պսակով։ Ծաղկակիրը, ինչպես և բաժակը, մազմզուկապատ են։ Առագաստը ձվաձև սրտաձև է, սրածայր, մերկ, նավակն ավելի երկար է առագաստից, մազմզուկապատ։ Ունդերը երկարավուն են, թեթևակի կեռ քթիկով, սևադարչնագույն, երկար մազմզուկապատ, պարունակում են 2-5 սերմ, որոնք տափակ են, երիկամաձև, դարչնագույն, փայլուն։ Ծաղկում են մայիս-հուլիս ամիսներին։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Եվրոպայում, բացի հյուսիսային և հարավային շրջաններից, ԽՍՀՄ-ի եվրոպական մասում (արևմտյան և կենտրոնական շրջաններ)։ Աճում է չոր, փշատերև անտառներում։ Վատ է տանում կալցիումի առատությունը (կալցեոֆոբ է)։ Մեր հանրապետության պայմաններում պիտանի է միայն մեզոֆիլ անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման համար։ Էկոլոգիական խումբը՝ V: Մշակության հնարավոր շրջանները' 7, 9-1 0,1 9-21,31[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (41-73)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնածաղիկ գերմանական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնածաղիկ գերմանական» հոդվածին։ |