Դեղնագլուխ խաղտտնիկ

Դեղնագլուխ խաղտտնիկ
Դեղնագլուխ խաղտտնիկ
Դեղնագլուխ խաղտտնիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Խաղտուտներ (Motacillidae)
Ցեղ Խաղտտնիկներ (Motacilla)
Տեսակ Դեղնագլուխ խաղտտնիկ (M. citreola)
Միջազգային անվանում
Motacilla citreola
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Դեղնագլուխ խաղտտնիկ (լատ.՝ Motacilla citreola), խաղտտնիկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 17 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ, մարմնի կողքերը մոխրագույն են, ներքևապոչը՝ սպիտակ, կտուցը և ոտքերը՝ սև, թևին կան երկու լայն, սպիտակ զոլեր։ Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը վառ դեղին է՝ հետին մասում սև կիսաօձիքով սահմանագծված։ Թիկնոցը և մեջքը բաց մոխրագույն են։ Էգի գագաթը բաց մոխրագույն է, ունկընկալները՝ խայտերով՝ բաց գույնի միջնամասով։ Հետբնադրման շրջանում էգը և արուն նման են բնադրման շրջանի էգին։ Երիտասարդի մարմնի փետրածածկը վերևից մոխրավուն է, ներքնապոչը՝ աղոտ սպիտակ, ճակատը և հետին մասում բաց գույնի սահմանագծված ունկընկալը՝ դարչնագույն երանգով, հոնքերի հետին մասը և թևերի զոլերը՝ լայն, սպիտակ։ Բնակվում է ճահճուտներում, լճերի ու լճակների ափերին, թաց մարգագետիններում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է մանր անողնաշարավորներով։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հայտնաբերվել է 1995 թվականին։ Վերջերս հաստատվել են նաև բնադրման փաստեր Գետաշեն (Արմավիրի մարզ), Հարթավան (Արագածոտնի մարզ), Բայանդուր (Շիրակի մարզ) գյուղերի ծայրամասերում, Արմաշի (Արարատի մարզ) ձկնաբուծական լճակների տարածքում։ Չուի ժամանակ մեծ երամներ չի կազմում, հաճախ հանդիպում է այլ խաղտտնիկների, ձիաթռչնակների խառը երամներում։ Արժեքավոր է որպես սակավաթիվ, սահմանափակ տարածված տեսակ։

ՊահպանությունԽմբագրել

Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն:

Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Շիրակի մարզի բնադրավայրերը գտնվում են «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։